Նմանը չունեցող տեսահոլովակ Հայաստանում. JANE & SEKOU SKI BI` «Ինձ ասա»
ՄշակութայինԵրգչուհի ՋԵՅՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ եւ երգիչ ՍԵՔՈՒ ՍՔԱՅԸ հանրության դատին են հանձնել «Ինձ ասա» երգի Հայաստանում նմանը չունեցող տեսահոլովակը: Նշենք, որ երգի երաժշտության հեղինակը Վարուժո Music-ն է, խոսքերի հեղինակներն են Սյուզի Ավդալյանը եւ Սեքու Սքայը:
«Իրավունք»-ի հետ զրույցում երգչուհի Ջեյնն անդրադառնալով Սքայի հետ զուգերգին՝ նշել է. «Համագործակցությունը Սքայի հետ եղել է իմ եւ իր փոխհամաձայնությամբ, որոշեցինք այնպիսի մի երգ ստեղծել, որը հայկական շոու-բիզնեսում չկա: Նոր ոճ ենք ստեղծել, որով էլ ցանկանում ենք բացել Նոր տարին»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ