Արցախի հարցը փակված չէ, և ոչ ոք չի կարող դա արհեստականորեն անել.Արցախյան շարժման ակտիվիստի պատասխանը Փաշինյանին Ովքեր են «Արտավազդ-2024» մրցանակաբաշխության հաղթողները Խմելու ջուրը չի թանկանա Ռուսաստանը չի պատրաստվում կռվել ՆԱՏՕ-ի հետ, դա ուղղակի անհեթեթություն է. Պուտին Բոլոր հնարավոր առիթներով փորձում եմ ակտիվ պահել իմ կապը Հայրենիքիս հետ. Կոնստանտին Օրբելյան Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան Երևանի անդամակցությունը կասեցնելու մասին պաշտոնական հայտարարություն չենք ստացել. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Տարադրամի փոխարժեքները մարտի 28-ին ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան Մահացել է Արարատ Զուրաբյանի դուստրը` Անի Զուրաբյանը

Ինչի՞ց է վա­խե­նում Ար­տակ Բեգ­լա­րյա­նը, որ ի­րա­կան պա­տաս­խա­նա­տու­նե­րի ա­նուն­նե­րը չի ա­սում. Քոչարյան

Ներքաղաքական

Արդեն 12-րդ օրն է, ինչ Արցախը շրջափակման մեջ է: Հայաստանին կապող արցախյան միակ կյանքի ճանապարհը ադրբեջանական կեղծ «բնապահպանները» շարունակում են փակ պահել: Այս մասին «Իրավունքը» զրուցել է մեդիափորձագետ ՏԻԳՐԱՆ ՔՈՉԱՐՅԱՆԻ հետ:

— Ակնհայտ է, որ ստեղծված իրավիճակին համահունչ չեն այն քայլերը, որոնք տեսնում ենք այս օրերին: Ի՞նչ կարող է անել Հայաստանը, որ չի անում:

— Նախ` Հայաստանի Հանրապետությունը պետք է զբաղվի իր քաղաքացիներով: 120 հազար հոգի, որոնք հիմա գտնվում են Արցախում, ունեն ՀՀ անձնագիր եւ դե յուրե ՀՀ քաղաքացի են: Հայաստանի Հանրապետությունը, որպես պետություն, պարտավոր է ապահովել իր քաղաքացիների անվտանգությունը: Ավելին` պետք է ստեղծի ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Արցախում, ե՛ւ ամբողջ աշխարհում այնպիսի պայմաններ, որպեսզի Ադրբեջանը երկար մտածի ապագայում եւս մեկ անգամ այսպիսի շրջափակում կազմակերպելու համար: Մինչդեռ Հայաստանի Հանրապետությունն անվտանգային առումով որեւէ քայլ չի անում, մատը մատին չի տալիս եւ ամեն ինչ փորձում է բարդել ռուս խաղաղապահների վրա, որը, իմ կարծիքով, սխալ է: Ռուս խաղաղապահներն իրենց ֆունկցիան կատարում են, եւ այն ավելի հաջող կլինի, եթե Հայաստանի Հանրապետությունն իր կողմից նաեւ խառնվի այս գործընթացներին:

— 10 եւ ավել օր ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակի դիմաց նստացույց իրականացրեց Արցախի նախկին պետնախարար, այժմ` պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը: Արդյոք սա ամենաարդյունավետ քայլն էր` հանուն Արցախի ապաշրջափակման, որ հնարավոր էր անել:

— Արտակ Բեգլարյանի` ՄԱԿ-ի դիմաց նստելն ինձ համար բավականին անհասկանալի էր: Այսօր արդեն հարցեր են առաջանում` Արցախում դեղամիջոցների, հացահատիկի պակասորդի հետ կապված: Որպես պետնախարար ինչո՞վ էր զբաղվել Արտակ Բեգլարյանը՝ մեկուկես տարվա ընթացքում, եթե ընդամենը 10-11 օր է անցել շրջափակումից, եւ արդեն որոշակի խնդիրներ կան Արցախում պարենային ապրանքների հարցում: Եվ ի՞նչ է հիմա անում այս ուղղությամբ Արտակ Բեգլարյանը` լինելով պետնախարարի խորհրդական: Իհարկե, գովելի է նրա ՄԱԿ-ի դիմաց նստելը, բայց իմ կարծիով՝ ՄԱԿ-ի դիմաց մի քիչ ուրիշ մարդիկ պետք է նստեին, ոչ թե` գործող պաշտոնյաներ: Բացի այդ, անհասկանալի էր, որ այս ամենի համար Արտակ Բեգլարյանը համար մեկ պատասխանատու նշանակեց ռուս խաղաղապահներին: Հարց է առաջանում՝ ինչի՞ց է վախենում Արտակ Բեգլարյանը, որ իրական պատասխանատուների անունները չի ասում, ովքեր հասցրել են Արցախն այս իրավիճակին: Խոսքը Նիկոլ Փաշինյանի եւ իր նախկին անմիջական ղեկավար Արայիկ Հարությունյանի մասին է: Շատ հեշտ է ռուսներին մեղադրել այն բանի մեջ, որի հիմնական մեղավորները նույն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը ստորագրած Նիկոլ Փաշինյանն է եւ դրա դեմ չդիմադրած Արայիկ Հարությունյանը: Դրա համար էլ վերջին օրերին հորդորում էի Արտակ Բեգլարյանին վերադառնալ ավելի ռացիոնալ դաշտ եւ այնտեղ, որտեղ ինքն ավելի պիտանի կլինի: Ի վերջո, ՄԱԿ-ը որեւէ հարց չի լուծում:

— Ազգային ժողովում ՔՊ-ական պատգամավորների հիմնական թեզը հետեւյալն է, թե Հայաստանը ինչպես կարող է անել Բերձորի միջանցքի բացման ուղղությամբ մի բան, որը չի կարողանում անել անգամ ավելի հզոր Ռուսաստանը: Ի՞նչ կասեք այս մասին:

— Ադրբեջանական կողմը եւ հայկական կողմի որոշ ներկայացուցիչներ դրդում են Ռուսաստանին անցնել ավելի կտրուկ քայլերի, որը կօրինականացնի Թուրքիայի մուտքը այս տարածաշրջան: Իմ կարծիքով՝ այն մարդիկ, ովքեր սադրում են Ռուսաստանին, նույն հստակ նպատակն ունեն դրված եւ գործում են այն խորհուրդներով, որոնք իրենց տվել են մի պետության կողմից, որը համարվում է ամենախոշոր ներդրողն Ադրբեջանում, եւ որի հետախուզության ղեկավարը մեկ շաբաթվա ընթացքում հանդիպել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի եւ Հայաստանի վարչապետի հետ: Այստեղ ավելի գլոբալ պրոցես է գնում ՌԴ-ի դեմ, եւ օջախներ են ստեղծվում, որի հիմնական նպատակն այն է, որպեսզի կարողանան Ռուսաստանին ավելի թուլացնել ուկրաինական ճակատում: Այսպես ասեմ` հիմնական, բախումը տեղի է ունենում Ուկրաինայում, եւ Ռուսաստանին թուլացնելու կամ ուշադրությունը շեղելու համար օջախներ են ստեղծվում եւ, ցավոք, մեր տարածաշրջանն է դառնում այդպիսի օջախ: Վրաստանը շատ ավելի խոհեմ է իրեն պահում այս ամենում, բայց ոչ Հայաստանը եւ Ադրբեջանը: Իհարկե, հեշտ է մեղադրել ռուս խաղաղապահներին, միգուցե իրենք էլ ինչ-որ մեղքի բաժին ունեն, բայց էլի եմ ասում՝ թիվ մեկ պատասխանատու նշանակել այս ամենի համար Ռուսաստանին, առնվազն ազնիվ չէ:

— Իսկ տեղեկատվական դաշտում կարողացա՞նք միջազգային հանրությանը հասցնել, որ Արցախում, իրոք, իրավիճակն օրհասական է, եւ արցախահայությանը ոչ թե հումանիտար աղետ է սպառնում, այլ նրանք արդեն իսկ հումանիտար աղետի մեջ են:

— Որոշակի արձագանքներ կան` զուտ հայկական լոբբինգի առումով, բայց մենք տեսնում ենք, որ նույն միջազգային հանրությունը բացարձակապես չի խոսում պաշտոնական մակարդակով Ադրբեջանի դեմ պատժամիջոցների մասով, չեն աղաղակում եւ չեն պարտադրում Ալիեւին ապաշրջափակել ճանապարհը: Մինչդեռ այդ միջազգային հանրությունը, որոնց սիրում է մեջբերել Նիկոլ Փաշինյանը, Հայաստանին պարտադրում է Արցախը հանձնել Ադրբեջանին: Այնպես որ, միջազգային հանրությունը չի խառնվի այնքան ժամանակ, մինչեւ, ենթադրենք, իր նպատակին չհասնի: Միակ խանգարող հանգամանքը տարածաշրջանում, որ Արցախը չլինի Ադրբեջանի կազմում, Ռուսաստանի Դաշնության եւ Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումն է: Բայց, ցավոք, Հայաստանի Հանրապետության ղեկավարությունն անտեսում է այդ դիրքորոշումը եւ շարժվում Պրահայում ձեռք բերված ստորացուցիչ պայմանավորվածություներով:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Արցախի հարցը փակված չէ, և ոչ ոք չի կարող դա արհեստականորեն անել.Արցախյան շարժման ակտիվիստի պատասխանը ՓաշինյանինՈվքեր են «Արտավազդ-2024» մրցանակաբաշխության հաղթողներըԽմելու ջուրը չի թանկանաՌուսաստանը չի պատրաստվում կռվել ՆԱՏՕ-ի հետ, դա ուղղակի անհեթեթություն է. ՊուտինԲոլոր հնարավոր առիթներով փորձում եմ ակտիվ պահել իմ կապը Հայրենիքիս հետ. Կոնստանտին ՕրբելյանՀայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. ՓաշինյանԵրևանի անդամակցությունը կասեցնելու մասին պաշտոնական հայտարարություն չենք ստացել. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարՏարադրամի փոխարժեքները մարտի 28-ինԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան«Պապա ջան, միշտ կկարոտեմ քեզ».Արթուր Աբրահամի գրառումըՄահացել է Արարատ Զուրաբյանի դուստրը` Անի ԶուրաբյանըՈՒՂԻՂ. Փաշինյանը վարում է Կառավարության նիստըԵրևանը, իրոք, վերջերս չի մասնակցել ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքներին. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար«Ֆրանսիան ՀՀ-ին հրահրում է հերթական պատերազմի»․Ադրբեջանին հանգիստ չի տալիս ՀՀ-ին զենքի մատակարարումըՀեռու տանող ուղևորություններից լավ կլինի հրաժարվել. մարտի 28-ի աստղագուշակ Ե՞րբ պետք է ներկել զատկական հավկիթներըՍպասվում է առանց տեղումների եղանակՕրվա խորհուրդ. Մարտի 28Թշնամու պահանջով հանձնում են ` հետո փորձում տգետներին համոզել, որ դա հայի հող չէՍամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականինՇոկ. Պարզվել է՝ մարմնավաճառները պատվիրատուի դուստրերն են«Հրապարակ». ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. նրանց սիրտը վախ է ընկելՄեկ տոմսի արժեքը՝ 1 մլն դրամ. Աննա Հակոբյանի հիմնադրամը հրավիրում է ընթրիքի«Ժողովուրդ». ՔԿ-ն մտել է դատարան և Մանվել Գրիգորյանի դատավոր դստերը օգնականի վերաբերյալ հարցեր է տվել«Փաստ». Ինչո՞ւ չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետԿիեւին առաջին անգամ հարվածած «Ցիրկոն»-ները սարսափ են առաջացրել ՈւկրաինայումՎարշավան հայտնում է արդեն հինգերորդ զինծառայողի «պատահական մահվան» մասին«Հրապարակ». Գեներալները չկան, Փաշինյանը որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը«Փաստ». ՆԳ նախարարը քաղաքական լուրջ վրիպում է թույլ տվել«Ժողովուրդ». Գուրգեն Արսենյանին տրված խոստումը չի իրականացել․ պատգամավորը նեղացած է ՔՊ-իցՈւկրաինայի բանակը մինչև ամառվա վերջ չի կարող լրացնել անձնակազմի կրիտիկական պակասը, գերմանացի ռազմական վերլուծաբանՔենեդի. Մենք դառնում ենք խրոնիկ հիվանդությունների, բռնության, միայնության, դեպրեսիայի, պառակտման և աղքատության ժողովուրդՑավալի է, երբ ժողովրդական արտիստ Արմեն Էլբակյանն է ասում՝ «էդ տարածքը ձերը չի». Սարգիս ԱրզումանյանԱրմեն Ջիգարխանյան Մեծ «Արտավազդ» մրցանակի արժանացավ Ռոբերտ ՀակոբյանըԼավագույն ռեժիսուրա անվանակարգին արժանացավ Լյուդվիգ Հարությունյանը (բեմ.՝ «Ինկած բերդի իշխանուհին»)«Գոյ» թատրոնի ռեժիսորը դիմեց թատերական գործիչներին«Տունը սահմանին»՝ Լավագույն երիտասարդական ներկայացումԼավագույն մանկական ներկայացում ճանաչվեց «Փայլոու»-նԼավագույն պլաստիկական ներկայացում ճանաչվեց «Սիրո պատմություն Նյու-Յորքում»-ըԼավագույն ներկայացում ճանաչվեց «Ինկած բերդի իշխանուհին»Տարվա լավագույն կին դերակատար ճանաչվեց Արաքսյա ՄելիքյանըԱռաջարկություն՝ «Արտավազդ»-ի բեմից. ռուսական թատրոնի նախկին տնօրենը ներկային ծրարն էլ հանձնեցՈսկեպար․ ճշմարտությունը՝ 1984թ․ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման մասինՄեզ համար չկան ոչ բարեկամական երկրներ, կան մի շարք պետությունների ոչ բարեկամական էլիտաներ․ ՊուտինՌուսաստանը ողջունում է Հայաստանում ԲՐԻԿՍ համաժողովն անցկացնելու նախաձեռնությունըՀայ-ռուսական համաձայնությամբ՝ Ներքին Ոսկեպարն ու Բաղանիս-Այրումը ճանաչվել են ՀՀ տարածքներ.Վարդան ՈսկանյանԵթե Փարիզին հետաքրքրեր ՀՀ-ի և Ադրբեջանի ճակատագիրը, չէր խանգարի պայմանավորվածությունների կատարմանըՄենք «Զանգեզուրի միջանցք» տերմինը չենք օգտագործում, այլ` երթուղի, որը Ադրբեջանի արևմտյան շրջանները ՀՀ-ի Սյունիքի մարզով կապում է Նախիջևանի հետ․ ԶախարովաԱդրբեջանից ՀՀ-ի հասցեին կեղծ մեղադրանք է հնչում, «նեղվել են» Ռասմուսսենի գլխավորած խմբի զեկույցիցՈւր է տանելու ալիեւյան փեսա աղալարովների հետքը

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода