Կարող էին պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ, ինչը չեն անում. Նաիրա Զոհրաբյան
ՆերքաղաքականԱնդրադառնալով Բերձորի միջանցքի ապաշրջափակման թեմայով ՄԱԿ-ում տեղի ունեցած քննարկմանը` «Անվտանգություն եւ ժողովրդավարություն» ՀԿ նախագահ ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ ցիտեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի փոխտեղակալ Միրոսլավ Յենչայի խոսքը, որն, ըստ էության, ամփոփելով բոլորի ելույթները` հայտարարել է, որ ՄԱԿ-ը ներկա չէ ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում գտնվող Բերձորի միջանցքի տարածքում, ուստի` ի վիճակի չէ հաստատել կողմերի պնդումները եւ մեղադրանքները:
— Այսինքն` ՄԱԿ-ի բարձրաստիճան պաշտոնյան նշում է` Հայաստանը մի բան է ասում, Ադրբեջանը` ուրիշ բան, մենք չենք կարող հաստատել, թե կողմերից, որ մեկի պնդումն է ճիշտ: Ուստի, պետք է շարունակել դիվանագիտական խողովակով հարցը լուծել: Հասցեական քննադատությունից հետո` նրանք կարող էին պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ, ինչը չեն անում եւ բավարարվում են ընդամենը հերթական Ավարայրով, հերթական բարոյական հաղթանակով: Իսկ մեր ԱԳՆ-ն էլ հերթական անգամ շնորհակալական ուղերձ է հղում:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ