Դեռ ամառվանից էինք ասում, որ բանիմաց չեն. Մարկոս Հարությունյան
ՆերքաղաքականԵրեւանի Դավթաշենի կամրջին երեկ առավոտյան տեղի էր ունեցել մեծ շղթայական վթար. բախվել էր 29 մեքենա, տուժել` երկու մարդ: Երեւանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ ՄԱՐԿՈՍ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆ ընդգծեց, որ նախկինում երբեք նման խնդիր չի եղել:
— Շղթայական վթարից հետո եւ միայն այն տեղամասում, որտեղ տեղի էր ունեցել ճանապարհատրանսպորտային պատահարը, քաղաքապետարանի «Երեւանի աղբահանություն եւ սանիտարական մաքրում» հիմնարկի աշխատակիցները աղ եւ ավազ ցանեցին: Սա արվել է, որպեսզի տպավորություն ստեղծվի, թե աշխատանք է կատարվում, քանի որ Դավթաշենի կամրջի մնացած հատվածում աղ եւ ավազ չկա: Մենք դեռ ամառվանից էինք ասում, որ այդ գերատեսչության աշխատակիցները բանիմաց չեն: