Ո՞ր քաղաքական ուժն է 2022-ին եղել ամենառացիոնալն ու ճշմարիտը. սոցհարցում
ՆերքաղաքականՏարվա ավարտին մնացել է ընդամենը շաբաթներ եւ ժամանակն է ամփոփելու՝ անցնող 12 ամիսների կատարված աշխատանքը: Այսպիսով՝ ըստ հանրության կարծիքի, թե որ քաղաքական ուժն է եղել 2022 թվականին ամենառացիոնալն ու ճշմարիտը, կփորձենք պարզել այսօրվանից Iravunk.com-ում մեկնարկող սոցհարցման միջոցով:
Հարցման մասնակիցներին առաջարկում ենք 6 տարբերակ՝ ներկայացնելով խորհրդարանական երեք եւ արտախորհրդարանական երկու ընդգծված տարբեր գաղափարախոսական եւ քաղաքական տեսակետներ ունեցող քաղաքական ուժերի («Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, «Հայաստան» դաշինք, «Պատիվ ունեմ» դաշինք, «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժում, Ազգային ժողովրդական-բեւեռ կուսակցություն): Իսկ նրանք, ովքեր չեն գտնի այս շարքում իրենց նախընտրած քաղաքական ուժին, կարող են ընտրել «այլ քաղաքական ուժ» կոճակը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ