«Ժողովուրդ». Արայիկ Հարությունյանի գլխավորած աշխատանքային խումբը պարապուրդի է մատնվել
Մամուլի տեսություն
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Չնայած իշխանությունների կողմից իրականացվող ակնհայտ ու ծածուկ ճնշումներին՝ երեկ՝ դեկտեմբերի 9-ին, Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր է վերընտրվել Կարինե Հարությունյանը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանություններն անգամ սեփական լրատվամիջոցներով էին փորձում ստվերել Հարությունյանի գործունեություն ու ռեկտորի ընտրություննրեից մեկ օր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող լրատվամիջոցով գրում էին Պետական վերահսկողական ծառայության՝ բուհում իրականացրած ստուգումների մասին:
ՊՎԾ-ի՝ ավելի քան 7 ամիս տեւած ստուգումների մասին առ այսօր հաշվետվություն չի ներկայացվել: Մենք տեղեկացանք նաեւ, որ ռեկտորի պաշտոնում սեփական թեկնածուին ունենալու ակնկալիքով իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը սեփական թեկնածուին՝ Լեզվի տեսչության ղեկավար Դավիթ Գյուրջինյանին էր առաջադրել, ու ուսանողների, նրանց ծնողների վրա տարբեր ճնշումներ բանեցնելով՝ փորձում էր Գյուջինյանի համար ճանապարհ հարթել, ինչը, փաստորեն, չի ստացվել. բուհի խորուրդը նախընտրեց գործող ռեկտորին: Ինչ վերաբերում է բուհերի միավորման գործընթացին, ապա այն, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, ոչ միայն կանգ է առել, այլ դրա նախնական՝ սեւագիր տարբերակը հեղինակները պատռել, դեն են նետել:
Նա փոխանցեց, որ, իր տեղեկություններով, աշխատանքային խումբը դեռ աշխատում է, ու, որպես բարի կամքի դրսեւորում, խորհուրդ տվեց գրավոր հարցում ուղարկել: «ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Հարությունյանի ղեկավարած աշխատանքային խումբը ժամկետները խախտել ու նշված ժամանակահատվածում գրավոր կարծիք չի ներկայացրել, դրա համար էլ նրա՝ ներկայանալ վախեցող աշխատակիցը խսիտ «սիրալիր» կերպով պատասխանեց մեր հարցերին ու նույն «սիրալիր» կերպով հեռախոսն անջատեց մեզ վրա»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում