Հոկտեմբերի 27-ի մութ անկյուններից մինչեւ ատոմայինից ոչ պակաս զենքերի «նվիրաբերում». ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ Ինչ է ասել Պոզները Երեւան այցի ժամանակ. Սերգո Երիցյանը գրքում փակագծեր է բացել Իրանը կարող է կետային հարված հասցնել Ադրբեջանին. Բաքվում հակաալիեւյան ընդվզման հզոր ալիքն իրական է Ռուսական ուժերը ճեղքել են ուկրաինական պաշտպանությունը Օչերտինո-Բերդիչի ուղղությամբ Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը Ժողովուրդը, որին պարտադրում են իր հողը հանձնել եւ հեռանալ, չի կարող գոհունակ լինել. Վազգեն Պետրոսյան Եթե այս ընթացքը չկասեցվի, ամիսներ անց հնարավոր է` պետականություն չունենանք. Չախալյան Սա «բեսպրեդել» է` Հայաստանի պատմության մեջ չտեսնված անբարո «շոու». Նաիրա Զոհրաբյան Առաջին գործողությունը պետք է լիներ ուղեկցող երկու ոստիկաններին ձերբակալելը. Թաթուլ Պետրոսյան Նիկոլի թիվ մեկ խնդիրը ՔՊ պատգամավորներին համախմբված պահելն է. Գառնիկ Իսագուլյան

Կապ չունի` ձմեռ է, թե ամառ. լինելու են շատ կարեւորագույն իրադարձություններ. Բաբայան

Տեսանյութեր

«Մոսկվա, թե՞ Վաշինգտոն. Հայաստանի ընտրությունը». այս խորագրով Ռեֆորմիստների կուսակցությունն օրերս անցկացրեց համաժողով, որին մասնակցում էին ինչպես քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, այնպես էլ փորձագիտական, հասարակական սեկտորի լայն շրջանակ: Այս եւ մի շարք այլ հարցերի մասին «Իրավունքը» զրուցել է Ռեֆորմիստների կուսակցության նախագահ ՎԱՀԱՆ ԲԱԲԱՅԱՆԻ հետ:

«ПЛАВНЫЙ» ԱՆՑՈՒՄ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ ԱՐԵՎՄՏՅԱՆ ՏԱՐԲԵՐԱԿԻՆ»

— Պարոն Բաբայան, վերջերս ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասաց, որ երբ Ալիեւն ու Փաշինյանը ժամանել էին Սոչի, Պրահայից իրենց հետ բերել էին այն փաստաթուղթը, որտեղ ասվում է, թե ցանկանում են խաղաղության պայմանագիր ստորագրել՝ առաջնորդվելով ՄԱԿ-ի Կանոնադրությամբ եւ Ալմա-Աթայի հռչակագրով: Սա նշանակո՞ւմ է, որ Հայաստանն արդեն իր ընտրությունը կատարել է, թե որ տարբերակով է առաջնորդվելու:

— Փաստացի շաբաթներ առաջ մենք լսեցինք Նիկոլ Փաշինյանից, որ նա ռուսական տարբերակի կողմնակից է, եւ նաեւ եղան կարծիքներ, թե արդյոք Ռուսաստանը շարունակելու է պնդել իր դիրքորոշումը կամ իր առաջարկները: Այս պահին ընդհանուր առմամբ` կարող ենք ասել, որ ունենք մի իրավիճակ, որ այդ հայտարարությանը հաջորդեց Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարի այն ձեւակերպումը, թե փաստացի Պրահայից հետո փոփոխություններ են տեղի ունեցել: 1991 թվականի, այսպես կոչված, թեզերը եւ Ալմա-Աթայի հռչակագրի վրա հենվելը բերում է որոշակի նորությունների: Այդ հռչակագրի մաս չի կազմում Ղարաբաղը, այնտեղ չունենք որեւէ հիշատակում, հետեւաբար կարելի է ասել` плавный անցում է կատարվում արեւմտյան տարբերակին: Մինչդեռ, ինչպես Ռուսաստանի նախագահն էր նշել, մոսկովյան առաջարկվող տարբերակի մեջ եղել է արցախահայության ինքնորոշման եւ անվտանգության հարցը, իսկ կարգավիճակի հարցը թողնվելու էր սերունդների որոշմանը: Ի դեպ, Լավրովը շեշտել էր, որ 2012 թվականից իրենց դիրքորոշման մեջ եւ առաջարկներում ինչ-որ փոփոխություններ չեն եղել: Բայց արդյո՞ք Հայաստանի դիրքորոշման մեջ փոփոխություններ չեն եղել այն հայտարարությունից հետո, երբ ասվել է, թե ռուսական տարբերակին են կողմնակից: Փաստացի սա է խնդիրը, որը հասարակությունը պետք է իմանա, քննարկի, քանի որ կարծում եմ` բոլոր հարցերից առավել կարեւոր է սա: Դրա համար էլ  հրավիրել էինք «Մոսկվա, թե՞ Վաշինգտոն. Հայաստանի ընտրությունը» խորագրով համաժողովին փորձագետների, քաղաքական գործիչների եւ մարդկանց, ովքեր տիրապետում են այս թեմային, որպեսզի իրականացնեինք քննարկում` հենց այս հարցի շուրջ:

— Այդուհանդերձ, Ձեր գնահատմամբ` ՌԴ ԱԳ նախարար Լավրովը զգուշանո՞ւմ էր հայ հանրությանն իր հայտարարությամբ, թե՞  պարզապես արձանագրում, որ իրենք այլեւս ոչինչ անել չեն կարող, քանի որ Փաշինյանն ու Ալիեւն արդեն պայմանավորվել են:

— ՌԴ ԱԳ նախարար Լավրովի հայտարարությունն ավելի շատ հարց էր, թե ի՞նչ է ուզում Հայաստանի իշխանությունը: Հետեւաբար, բոլոր հարցերի պատասխանն այսօր Երեւանում է: Պաշտոնական Երեւանը պետք է որոշի` ի՞նչ է ուզում: Թե ինչ է ուզում Ռուսաստանը պարզ է, ինչ է ուզում Արեւմուտքն, էլի պարզ է, բայց պարզ չէ, թե Հայաստանն ինչ է ուզում: Սա է խնդիրը:

«ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԼՌՈՒԹՅՈՒՆԸ ԿԲԵՐԻ ԱՆԴԱՌՆԱԼԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ»

— ԱԺ արտահերթ նիստով խորհրդարանը քննարկեց «Հայաստան» խմբակցության հեղինակած հայտարարության նախագիծը՝ Ադրբեջանի խորհրդարանի նոյեմբերի 8-ին արված հայտարարության կապակցությամբ: Սակայն, թեպետ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը մասնակցեց նիստին, բայց քվեարկությանը չմասնակցեց եւ նախագծի ընդունման համար անհրաժեշտ ձայներ էլ չապահովեց: Ավելին` չգտնվեց հստակ պատասխան, թե ի վերջո, ո՞վ է Արցախի անվտանգության երաշխավո՞րը: Ի՞նչ կասեք այս մասին:

— Կարծում եմ` արդեն իսկ իշխանություններն այդ հարցի պատասխանը տվել են: Բայց ես չեմ էլ զարմանում, որ նախագիծը չընդունվեց: Բնական է, եւ դրա վրա զարմանալ պետք չէ: Խնդիրն այլ է` Հայաստանի առջեւ դրված են հարցեր, որոնք պետք է լուծվեն: Հայաստանը պետք է ունենա ընտրություն: Ո՞րն է այդ ընտրությունը` Վաշինգտոն, թե՞ Մոսկվա. սա է հարցը:

— Տարին արդեն ավարտվում է, ստեղծված վտանգավոր զարգացումներին հակազդելու հնարավորություն դեռ  ունի՞ ընդդիմությունը:

— Ես ընդդիմության անունից չեմ կարող հայտարարություններ անել, քանի որ կա, այսպես կոչված, խորհրդարանական ընդդիմություն. իրենք են որոշումները կայացնում: Բայց, որպես ընդդիմադիր կուսակցութան ղեկավար, կարծում եմ` շատ հնարավորություններ մենք արդեն բաց ենք թողել: Այդ  հնարավորությունները 2023 թվականին կկարողանանք վերականգնել, թե` ոչ, ցույց կտա ժամանակը: Ընդդիմությունն այսօր չունի օրակարգ, չունի միասնական առաջնորդ եւ չունի հարցերին պատասխանելու իր մեթոդական մոտեցումները:  Խորհրդարանական ընդդիմությունը եւ մեր երկրի բոլոր ադեկվատ մարդիկ պարտավոր են մտածել այս հարցի շուրջ: Հասկացանք, որ Ամանոր է, գեղեցիկ տոնակատարություններ են, գունավոր լույսեր են, բայց մենք ունենք խնդիր, որի առաջ Հայաստանը կանգնած է: Էլի եմ ընդգծում` պետք է ընտրություն կատարել: Եվ եթե հասարակությունը լուռ հետեւում է այս ամենին, ոչ թե սխալ է , այլ ուղղակի այն կբերի շատ անդառնալի հետեւանքների: Դրա համար կարծում եմ` պետք է այս հարցերը քննարկել, իսկ թե բան կփոխվի կամ` ոչ, չեմ կարող ասել: Համենայնդեպս, ակնհայտ է, որ այս փուլում լինելու են շատ կարեւորագույն իրադարձություններ` ե՛ւ միջազգային, ե՛ւ Հայաստանի հետ կապված: Ու սա որեւէ կապ չունի` ձմեռ է, թե ամառ: Ես այն մարդկանց շարքին չեմ պատկանում, որ սեզոններով` թեժ աշուններով կամ թեժ գարուններով է առաջնորդվելու, ինչն ընդհանրապես ճիշտ չէ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Հոկտեմբերի 27-ի մութ անկյուններից մինչեւ ատոմայինից ոչ պակաս զենքերի «նվիրաբերում». ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄԻնչ է ասել Պոզները Երեւան այցի ժամանակ. Սերգո Երիցյանը գրքում փակագծեր է բացելԻրանը կարող է կետային հարված հասցնել Ադրբեջանին. Բաքվում հակաալիեւյան ընդվզման հզոր ալիքն իրական էԵվրոպայի առաջնությունում, հաղթանակով մեկնարկեց Հայաստանի առաջին ներկայացուցիչը«ՄՐՑԱՇԱՐԻՑ ՄԵԿ ՇԱԲԱԹ ԱՌԱՋ ՈՏՔԻ ՎՆԱՍՎԱԾՔ ԷԻ ՍՏԱՑԵԼ». ՍԱՄԲՈՅԻ ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹԻ ԱՐԾԱԹԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ ԿԱՌԼԵՆ ՄԱՀԻՆՅԱՆՌուսական ուժերը ճեղքել են ուկրաինական պաշտպանությունը Օչերտինո-Բերդիչի ուղղությամբԲաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը Ժողովուրդը, որին պարտադրում են իր հողը հանձնել եւ հեռանալ, չի կարող գոհունակ լինել. Վազգեն ՊետրոսյանԵթե այս ընթացքը չկասեցվի, ամիսներ անց հնարավոր է` պետականություն չունենանք. ՉախալյանՍա «բեսպրեդել» է` Հայաստանի պատմության մեջ չտեսնված անբարո «շոու». Նաիրա ԶոհրաբյանԱռաջին գործողությունը պետք է լիներ ուղեկցող երկու ոստիկաններին ձերբակալելը. Թաթուլ ՊետրոսյանՆիկոլի թիվ մեկ խնդիրը ՔՊ պատգամավորներին համախմբված պահելն է. Գառնիկ ԻսագուլյանԲաքվից հայտարարել են՝ «մի շարք գործոններ կան, որ վտանգում են խաղաղությանն ուղղված քայլերը»Հայաստանի տարածքային ամբողջականությունը պետք է հարգվի, Իրանը դեմ է սահմանների փոփոխությանը․ դեսպան (Video)Փաշինյանի տավուշյան այցի «պաբոչնիյ էֆեկտը»Փաշինյանը 2018-ին սպանել է հայաստանի պետականությունը. Աննա ՄկրտչյանՎտանգված է 165 երեխայի կյանք. մանկապարտեզը փլուզման եզրին է, իսկ քաղաքապետարանը` խորը քնի մեջԻրանական սպառնալիքները կազդե՞ն Նիկոլի տրամադրությունների վրաՈւմ եւ ինչ է հուշում Արցախից ռուսական զորքի հեռանալու մեկնարկըԹոշակս չի բավականացնում բուժմանս ծախսերը հոգալու համար. ՆԱՐԻՆԵ ՈՍԿԱՆՅԱՆՈստիկանությունը ձերբակալել է Վոլգոգրադում տղամարդու առևանգած ազերիներից կազմված հանցախմբինՉորս գյուղով չեն եզրափակվի. ԴԱՎԻԹ ՍԱՀԱԿՅԱՆՑԱռանց ժողովրդի կարծիքը հաշվի առնելու էդ ի՞նչ քարտեզ են հրապարակել. Կիրանցի ղեկավար.24NewsԱլիևն ապրիլի 26-ին կմեկնի Բեռլին՝ բանակցելու Շոլցի հետՀՀ-ն պատրաստվում է սահմանազատման գործընթացում դե յուրե հիմնավորել Արծվաշեն անկլավի գոյությունըՀայաստանը համաձայնել է վերադարձնել 4 գյուղերը. Ադրբեջանի ԱԳՆԾաղրանկարչի մենաշնորհը  յուրացրել են քաղաքական գործիչները. ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՉԱԼԻԿՅԱՆ   Պուտինն ու Ալիևը ապրիլի 22-ին Մոսկվայում բանակցություններ կանցկացնենԱռաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ. ArmenpressԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՄինչև մայիսի 15-ը Ադրբեջանը և Թուրքիան կստանան նվեր Տավուշի ամենակարևոր 4 կետերը. ԳեղամյանԶԱՐՄԱՆՔԲԱՄԲԱՍԱՆՔԱզերի Շահին Աբբասովի հետ բերման են ենթարկվել նրա եղբայրներըՀԱՅԿԱԿԱՆ ՖՅՈՒՐԵՐԻԿԸ ՏԱՎՈՒՇԻ ԱՆՏԱՌՆԵՐԻՑԿայացել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման` հանձնաժողովների 8-րդ նիստըՀնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.amԻսրայելն ու Իրանն այլևս փոխադարձ հարվածներ չեն հասցնի. CNN24-ամյա մոսկվացուն սպանող ազերի Շախին Աբբասովին բռնել ենՆախքան ասելը, որ ՀԱՊԿ-ը պարտավոր է սահմանել իր պատասխանատվության գոտին, պետք է սահմանել ՀՀ սահմանները. ԼավրովԱրցախցիների շուրջ 65%-ը հայտարարել է, որ ցանկություն չունի արտագաղթելու ՀՀ-ից36 կգ ոսկու գործով իրավապահները կհարցաքննեն «օրենքով գող» Անդրանիկ Սողոյանի՝ Զապի փեսային.Armlur.amՌուբեն Վարդանյանը Բաքվի բանտում հացադուլ է սկսելԷթնիկ հայերը խոշտանգվել են ադրբեջանական զինված ուժերի կողմից. լսումներ՝ ՄԱԿ-ի դատարանում (տեսանյութ)Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերինՄեդվեդևը կարծիք է հայտնել, որ Արևմուտքը որոշել է վերացնել ԶելենսկիինՊետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.amԱդրբեջանը իր բացատրություններում ձախողել է. Եղիշե Կիրակոսյանը՝ ՄԱԿ-ի դատարանումԱլիևն ասում էր՝ հայերին շների պես կքշենք, եթե ինքնակամ չգնան ԼՂ-ից․ լսումներ՝ ՄԱԿ-ի դատարանումԱդրբեջանի ԱԳՆ խոսնակը հերթական մեղադրանքներն է հնչեցրել Ֆրանսիայի հասցեին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода