Ցավոք, ես չկարողացա ձեզ ավելի լավ օգնել. Էնրիկեի հրաժեշտի նամակը
ՍպորտԻսպանիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի հրաժեշտի նամակը Իսպանիայի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնը թողնելուց հետո.
«Ամեն բան սկսվեց չորս տարի առաջ, ժամանակը շատ արագ անցավ: Ես կարող եմ միայն երախտապարտ լինել, որ երկու անգամ նշանակվեցի այս պաշտոնին: Շնորհակալություն եմ հայտնում Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիային:
Իհարկե, շնորհակալ եմ նաև ֆուտբոլիստներին, որոնք օրինակելի էին և հավատարիմ մեր գաղափարներին: Ցավոք, ես չկարողացա ձեզ ավելի լավ օգնել:
Շնորհակալ եմ նաև բոլոր օգնականներին, որոնք առանց տրտնջալու աշխատեցին` օգնելով խաղացողներին, մարզչական շտաբին ու բոլորին: Այս ամենի մաս կազմելը պատվաբեր էր:
Եվ վերջինն ու ոչ պակաս կարևորը՝ շնորհակալ եմ երկրպագուներին, որոնք բոլոր ժամանակներում աջակցեցին մեզ՝ հատկապես ամենադժվար օրերին:
Եկել է հրաժեշտի ժամանակը: Թիմին պետք է օգնություն, որ Լուիս դե լա Ֆուենտեն հասնի իր առջև դրված նպատակներին: Առաջ Իսպանիա, ամենայն բարիք և շնորհակալություն»,- գրել է Էնրիկեն Թվիթերում: