Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական հայտարարությունը Ռոնալդուի վերաբերյալ
ՍպորտՊորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնական հայտարարություն է տարածել՝ հերքելով տեղեկությունն այն մասին, որ Կրիշտիանու Ռոնալդուն սպառնացել է հեռանալ ազգային թիմից:
«Ազգային հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն Կատարում գտնվելու ժամանակ ոչ մի անգամ չի սպառնացել հեռանալ թիմից։
Ռոնալդուն ամեն օր ցույց է տալիս երկրին ծառայելու իր յուրահատուկ փորձը, որը պետք է հարգել և որը վկայում է ազգային հավաքականի հանդեպ նվիրվածության անհերքելի աստիճանի մասին:
Ի դեպ, Պորտուգալիայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուի նվիրվածության չափը ևս մեկ անգամ դրսևորվեց Շվեյցարիայի նկատմամբ 1/8 եզրափակիչի հաղթական խաղում (խմբ. 6-1):
Ազգային հավաքականի խաղացողներն ու մարզիչները, ինչպես նախկինում, առաջին իսկ օրվանից լիովին հավատարիմ են Պորտուգալիայի պատմության մեջ լավագույն աշխարհի առաջնությունն անցկացնելու գաղափարին»,- գրված է պաշտոնական հայտարարությունում: