«Արսենը մշտապես խաղադաշտ է դուրս գալիս «Դինամոյի» և Ռուսաստանի հավաքականի կազմում: Նա ֆուտբոլ խաղալու լավագույն տարիքում է։ Արսենը տաղանդ է, որին «Չելսին» կարող է զարգացնել: Զարմանալի չէ, որ ակումբը հետաքրքրված է նրանով և ցանկանում է պայմանագիր կնքել»,- Կինսելայի խոսքը մեջբերում է «Чемпионат»-ը:
Արսենը տաղանդ է, որին «Չելսին» կարող է զարգացնել. Կինսելա
ՍպորտԼոնդոնի «Չելսին» երիտասարդների հետ աշխատելու առումով աշխարհի լավագույն թիմերից մեկն է, այսպիսի կարծիք է հայտնել
Standard Sport-ի բրիտանացի լրագրող Նիզար Կինսելան։ Ֆուտբոլային ինսայդերի կարծիքով հենց այս հանգամանքն է ստիպել լոնդոնյան թիմին փորձել թիմ հրավիրել Մոսկվայի «Դինամոյի» և Ռուսաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանին.