Հայաստանի տնտեսությունում ներդրումներն աճել են գրեթե 5 անգամ. ԵԱՏՀ ղեկավարի ելույթը ԵԱՏՄ գագաթնաժողովին
Տնտեսություն2022 թվականին Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրների տնտեսությունում ուղղակի ներդրումների ծավալն զգալիորեն ավելացել Է: Այսօր Բիշքեկում կայացած Ներդրումային գագաթնաժողովի ժամանակ նման հայտարարություն է արել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) ղեկավար Միխայիլ Մյասնիկովիչը: Այս մասին հաղորդում է ТАСС գործակալությունը:
Մյասնիկովիչի խոսքով՝ այդ ժամանակամիջոցում Հայաստանի տնտեսությունում ներդրումներն աճել են գրեթե 5 անգամ, Բելառուսում՝ 1,6 անգամ, Ղազախստանում՝ կրկնակի, Ղրղզստանում՝ 1,9 անգամ:
«Ընդհակառակը, մենք տեսնում ենք ակտիվ աճ»,- նշել Է նա:
Մյասնիկովիչը հավաստիացրել է, որ ԵԱՏՄ-ում մեծ ուշադրություն են հրավիրում բիզնեսի աջակցությանը: Մասնավորապես, միությունում մաքսատուրքի վճարումից ազատված Է գրեթե 1300 անուն ապրանք, ինչը 2 միլիարդ դոլարի անուղղակի օժանդակություն է տրամադրել ձեռնարկատերերին: