Սա մեկ կամ երկու ուժի խնդիր չէ. Մինասյան
ՆերքաղաքականԹեպետ խորհրդարանական թիվ մեկ ընդդիմությունը ԱԺ «Հայաստան» դաշինքն է, բայց խմբակցության պատգամավոր ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԻ գնահատմամբ` երկում ստեղծված իրավիճակից ելք գտնելու հարցը մեկ կամ երկու ուժի խնդիր չէ, ոչ էլ այդ ուժերի կարողությունների սահմաններում է:
— Գործ ունենք հակահայկական միջազգային դավադրությունների մեջ մտած թշնամի պետությունների եւ դրանց ծրագրերը սպասարկելու պատրաստ անձանց խմբի հետ: Ու մտածել, որ միայն Դաշնակցությունը, կամ Հանրապետականը, կամ «Բարգավաճ Հայաստանը», կամ՝ զուտ քաղաքացիական նախաձեռնությունները կհասնեն ինչ-որ արդյունքի, ինքնախաբեություն է: Ժողովրդի մի հատվածը մանիպուլյացիաների ազդեցության տակ է, եւ եթե ստացվի այդ հատվածին ներկայացնել իրականությունը, համոզված եմ, որ դուրս կգան այդ նիրհից ու կպայքարեն:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ