Թոշակառուներին «քեշ» փողից զրկելն արժանացավ ՔՊ-ականների հավանությանը
ՀասարակությունՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ ԴԱՎԻԹ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ եկել էր խորհրդարան` կենսաթոշակների վճարման փոփոխության հարցով: Ըստ փոխնախարարի` մինչեւ 2023 թ. փետրվարի 1-ը նշանակված բոլոր դիմումներն ու նպաստները կտրվեն անկանխիկ կամ կանխիկ եղանակով` ըստ նպաստառուի ցանկության, բայց դրանից հետո հազարից ավելի բնակիչ ունեցող բնակավայրերում, այդ թվում` քաղաքներում, գործընթացը կիրականացվի պարտադիր անկանխիկ եղանակով, իսկ մինչեւ հազար բնակիչ ունեցող համայնքների բնակիչները մինչեւ հուլիսի 1-ը կունենան կամավոր ընտրելու հնարավորություն: Օրենսդրական այս նախագիծն արժանացել է համապատասխան հանձնաժողովի ՔՊ-ական պատգամավորների հավանությանը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ