Մանդատ կվերցնի՞, թե` ոչ. ինչ է որոշել Զոլաքարի նախկին համայնքապետը
Ներքաղաքական«Հայաստան» դաշինքում պատգամավորական մանդատներից հրաժարվելու շքերթը շարունակվում է: Այդ մասին այսօր հայտարարեցին նաեւ գնդապետ Սայաթ Շիրինյանն ու մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը:
Դաշինքի ցուցակում նրանց նախորդած համարներից միայն ՀՅԴ-ական Մհեր Սահակյանն ու Արփինե Վարդանյանը ինքնաբացարկի վերաբերյալ ո՛չ հայտարարություն են տարածել, ո՛չ էլ դիմում ներկայացրել ԿԸՀ, հետեւապես արդեն կարելի է եզրակացնել, որ հաստատ վերցնում են պատգամավորական մանդատները: Դաշինքի ցուցակում հերթը հասել է նաեւ Զոլաքարի նախկին համայնքապետ ԱՐՄԱՆ ՂԱԶԱՐՅԱՆԻՆ, ում հետ զրուցել է «Իրավունքը»:
— Պարոն Ղազարյան, վերցնելո՞ւ եք Ձեր պատգամավորական մանդատը:
— Դեռ վերջնական որոշում չունենք: Ճիշտն ասած, չենք քննարկել: Իրավական գործընթաց կա, երբ ինքնացարկ հայտնողների ժամկետը լրանա, կերեւա:
— Բայց Ձեր տրամադրվածությունն ինչպիսի՞ն է` խորհրդարանական աշխատանքի անցնելու վերաբերյալ:
— Էլի եմ ասում` վերջնական որոշում չկա: Կքննարկենք ՀՅԴ-ի հետ եւ որոշում կկայացնենք, որովհետեւ ես անկուսակցական եմ, բայց իրենց ցուցակով եմ մասնակցել ընտրություններին:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ