ԱԱ-2022. Խմբային փուլի խորհրդանշական հավաքականը
ՍպորտՀեղինակավոր WhoScored վիճակագրական ռեսուրսը ներկայացրել է Կատարում շարունակվող ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի խորհրդանշական հավաքականը:
Ամենաբարձր միջին գնահատականով խմբային փուլի լավագույն խաղացող է ճանաչվել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» և Պորտուգալիայի հավաքականի կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշը, որը անցկացրած 2 խաղում խփել է 2 գոլ ու կատարել նույնքան գոլային փոխանցում: