Սպերցյանը մերժել է իտալական հեղինակավոր ակումբին
ՍպորտՌուսական «Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն ամռանը հրաժարվել է տեղափոխվել իտալական «Ֆիորենտինա», հայտնում է «РБ Спорт»-ը:
Իտալական ակումբը անմիջապես մերժում է ստացել, երբ դիմել է 22-ամյա ֆուտբոլիստի ներկայացուցիչներին։ Սպերցյանը հրաժարվել է բանակցել «Ֆիորենտինայի» հետ: