Ժամը 16:00-ին Հայկ Բաբուխանյանը «Իրավունք TV»-ի ուղիղ եթերում կանդրադառնա օրակարգային հարցերի Յանդեքսի Ալիսան ավելի ինքնուրույն է իր որոշումներում, քան իշխանական աթոռներին նստածները. Վրթանեսյան Քրեական հեղինակությունն ազատ է արձակվել Կրասնոդարի գաղութից Տարադրամի փոխարժեքները մարտի 29-ին Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցի տնօրենն ազատվել է աշխատանքից Եվրոպան նախապատերազմական դարաշրջան է ապրում. Տուսկ Հայաստանում «Մայդան» չպետք է լինի, հայերն ու ռուսները թշնամի չեն դառնալու, չպետք է գայթակղվենք Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Արամ Սարգսյան Պուտինը զարմացած էր Փաշինյանի հայտարարությունից. Լավրով Տարադրամի փոխարժեքները մարտի 29-ին

Ցանկացած քայլ պետք է անել համարձակ. երգչուհի Ջեյնը փակագծեր է բացում

Մշակութային

Այս օրերին Հայաստանում է երգչուհի ՋԵՅՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ, ով առավել հայտնի է ոչ միայն ամերիկահայության շրջանում, այլ նաեւ յութուբյան տիրույթում: Նրա ընդամենը մեկ ամիս առաջ հրապարակված տեսահոլովակն այսօր արդեն մի քանի միլիոն դիտում ունի: Հայաստանյան այցի, ձեռքբերումների եւ անելիքների մասին «Իրավունքը» զրուցել է նրա հետ:

- Ջեյն, բարի վերադարձ, հայրենիք: Դուք ապրում եւ ստեղծագործում եք ԱՄՆ-ում, այժմ երկա՞ր ժամանակով եք Հայաստանում եւ ի՞նչ ծրագրեր ունեք այստեղ:

- Այո, ապրում եմ Միացյալ նահանգներում, ոչ այնքան երկար ժամանակով եմ Հայաստանում, քանի որ ԱՄՆ-ում աշխատանքները շատ-շատ են: Հայաստանում բնականաբար տեսահոլովակի նկարահանման համար եմ եկել, որն արդեն նկարել ենք: Պրեմիերայի օրը եկեք չասեմ, թող լինի անակնկալ լսարանիս համար:

- Դուք միանգամից ու բավական համարձակ մուտք գործեցիք հայկական շոու-բիզնես: Իսկ երգում էիք վաղո՞ւց: Ի՞նչը Ձեզ բերեց բեմական աշխարհ:

- Ցանկացած քայլ պետք է անել համարձակ: Այո, երգել եմ շատ վաղուց, կարելի է ասել մանկուց, ուղղակի եկավ մի պահ, որ ինչ-ինչ պատճառներով դադարեցի զբաղվել: Արդեն 2022 թվականից որոշեցի, որ պետք է վերադառնամ կրկին երգարվեստին, քանի որ երգը դա կյանք է:

- Ի վերջո, ո՞րն է Ձեր Hande երգի հաջողության գաղտնիքը: Այն այսօր մի քանի միլիոն դիտում ունի՝ ընդամենը մեկ ամսվա ընթացքում:

- Hande երգի գաղտնիքը, իմ կարծիքով հենց անունն է, որը շատ հետաքրքիր արձագանք ունեցավ բոլորի կողմից եւ ամենից շատը սիրվեց, միգուցե պատճառը թե՛ տեսահոլովակն էր, թե՛ հենց ռիթմիկ երաժշտությունը չեմ կարող ասել:

- Որքանով տեղյակ ենք, տարին ամփոփելու եք նոր զուգերգով: Կբացե՞ք փակագծերը:

- Այո, տարին փակում եմ նոր զուգերգով, որը լինելու է Դիաննա Հարությունյանի հետ, բայց եկեք չբացենք փակագծերը, մնացածը թող լինի անակնկալ:

- Իսկ ինչպե՞ս ստացվեց երգիչ Սքայի հետ համագործակցությունը: Ի՞նչ եք կարծում՝ նրա հետ զուգերգն իր դիտումներով կստվերի՞ Hande-յին:

- Համագործակցությունը Սքայի հետ եղել է իմ եւ իր փոխհամաձայնությամբ, որոշեցինք այնպիսի մի երգ ստեղծել, որը հայկական շոու-բիզնեսում չկա: Նոր ոճ ենք ստեղծել, որով էլ ցանկանում ենք բացել տարին:

- Ո՞ւմ հետ եք երազում ունենալ զուգերգ՝ լինի հայկական, թե արտասահմանյան երգիչ-երգչուհիներից:

- Երազել ասվածը մի տեսակ կոպիտ է հնչում իմ համար, քանի որ չեմ երազում ինչ-որ մեկի հետ ունենալ զուգերգ: Կարծում եմ՝ ինձ համար եւ մյուս կողմի զուգերգ կատարողի համար պետք է լինի ընդհանուր երկուսիս համաձայնությունը:

- Ե՞րբ եք պատրաստվում մենահամերգով հանդես գալ եւ որտե՞ղ, թե՞ դեռ այդ մասին չեք մտածում:

- Բավականին երգեր ունենք, նույնիսկ եթե ուզենամ, կարող եմ վաղն էլ անել, բայց դեռ վաղ է խոսել մենահամերգի մասին, քանի որ բավականին շատ աշխատանքներ ունենք անելու:

- Այսօր շատ քիչ երգիչ-երգչուհիներ են նման ակտիվությամբ նոր երգերի ու տեսահոլովակների պրեմիերաներով հանդես գալիս: Ձեր դեպքում՝ աշխատասիրությա՞ն, թե՞ հնարավորության արդյունք է:

- Կարելի է ասել թե՛ հնարավորության եւ թե՛ աշխատասիրության արդյունքն է, քանի որ ես սիրով եմ կատարում իմ աշխատանքը, ունեմ արդեն նկարած մի քանի տեսահոլովակ, որոնք ներկայացնելու եմ իմ հետեւորդների դատին: Կարծում եմ՝ եթե չունենաս աշխատասիրություն, ապա չես կարող հասնել հաջողության:

- Առհասարակ ինչպե՞ս կգնահատեք հայաստանյան շոուբիզնեսյան կյանքը, եթե այդպիսին առհասարակ կա:

- Այսպես ասված «շոուբիզնեսյան կյանք»-ին չեմ կարող ինչ-որ գնահատական տալ, որովհետեւ  յուրաքանչյուր երգիչ, երգչուհի ազատ է իր որոշումներում, եւ ինքն է որոշում, թե ինչ կատարում ներկայացնի իր լսարանին:

- Թերեւս մեր ընթերցողները չեն ների մեզ, եթե չհարցնենք՝ Ջեյնի սիրտը զբաղվա՞ծ է: Ձեր երգի բառերով ասեմ՝ ի՞նչն է Ձեր սրտին պակասում:

- Ոչ, Ջեյնի սիրտը զբաղված չէ, բայց կարծում եմ՝ այս պահին ոչինչ իմ սրտին չի պակասում:

- Սիրո թեման գլխավորում է Ձեր երգերում: Սիրաշատ երգերը կհամալրվե՞ն այլ բովանդակությամբ երգերով:

- Կարող ենք ասել՝ այո, ես իմ լսարանին փորձում իմ երգերի միջոցով սեր տալ միմյանց նկատմամբ, միանշանակ կհամալրվեն:

- Իսկ ժանրային փոփոխություն հնարավոր համարո՞ւմ եք:

- Ինձ համար բոլոր ժանրերը ողջունելի են, ես ունեմ տարբեր ժանրեր, որոնք չեն կրկնվում, եւ փորձում եմ չհոգնեցնել լսարանիս: Դրա համար անընդհատ փոփոխություն եմ կատարում, որպեսզի ավելի հետաքրքիր լինի իմ երգերը եւ տեսահոլովակները:

- Իսկ ի՞նչն է այսօր Ձեզ մտահոգում, անհանգստացնում՝ լինի Հայրենիքում, թե Սփյուռքում:

- Միանշանակ Հայրենիքիս անվտանգությունը, քանի որ լինելով դրսում եւ հասկանալով, թե ինչ է կատարվում Հայրենիքում, չես կարող հանգիստ լինել:

- Գալիք տարին կենդանակերպի նշաններից նապաստակի տարի է: Ի՞նչ ակնկալիք ունեք 2023 թվականից:

- Ի դեպ, գալիք տարին հենց իմ տարին է: Ցանկանում եմ ինչ նպատակ ունենք, իրագործենք, ինչքան էլ, որ դժվար լինի: 2022 թվականը, ցավոք, կորուստների տարի էր, ունեցանք զոհեր ու վիրավորներ երկրի ներսում եւ սահմանին: Հաջորդիվ՝ մեզ բոլորիս մաղթում եմ լավատեսություն. թող գալիք տարում ավելի շատ կարողանանք գնահատել լավն ու չհուսահատվել վատից, եւ թող մեր յուրաքանչյուր նախաձեռնություն արժանանա նախեւառաջ Աստծո հավանությանը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Ժամը 16:00-ին Հայկ Բաբուխանյանը «Իրավունք TV»-ի ուղիղ եթերում կանդրադառնա օրակարգային հարցերիՅանդեքսի Ալիսան ավելի ինքնուրույն է իր որոշումներում, քան իշխանական աթոռներին նստածները. ՎրթանեսյանՔրեական հեղինակությունն ազատ է արձակվել Կրասնոդարի գաղութիցՏարադրամի փոխարժեքները մարտի 29-ինՀայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցի տնօրենն ազատվել է աշխատանքիցԵվրոպան նախապատերազմական դարաշրջան է ապրում. ՏուսկՀայաստանում «Մայդան» չպետք է լինի, հայերն ու ռուսները թշնամի չեն դառնալու, չպետք է գայթակղվենքԱռաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Արամ ՍարգսյանՊուտինը զարմացած էր Փաշինյանի հայտարարությունից. ԼավրովՔաղբանտարկյալների շարքը կընդլայնի՞, թե՞ մարդկանց դեմ բութ գործիքներ կկիրառիՏարադրամի փոխարժեքները մարտի 29-ինԵրևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհը կարող է մնալ ադրբեջանցիների տոտալ վերահսկողության տակ․ Սուրեն Պետրոսյան (տեսանյութ)Ինչ չի կարելի և ինչ կարելի է անել Ավագ ուրբաթ օրըԱստղագուշակ՝ մարտի 29-ի համարԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԵլք ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Հայաստանի ղեկավարությունը սկսում է արտահայտել այն մտքերը, որոնցով Փաշինյանը ստեղծել էր իր «Ելք» շարժումը. ԼավրովՀՀ տարածքում արգելափակվել են «ՌՏՌ-Պլանետա»–ով հեռարձակվող Սոլովյովի հաղորդումները Հարցազրույց սակայն եթեր չգնաց, սա կարող է նշանակել երկու բան.Արթուր ՀամբարձումյանՕրվա խորհուրդ. Մարտի 29Շտապեք. «Բեգլարյան» ԲԿ«Ժողովուրդ». Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոքԼավրով. Պուտինին զարմացրել է Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելու Փաշինյանի որոշումը«Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞«Ժողովուրդ». Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվելԼավրով. Փաշինյանը հրավիրել է ԵՄ առաքելություն Հայաստան՝ Ադրբեջանին խոստանալով, որ դա կլինի 2 ամսով«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում ենԻրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ«Ժողովուրդ». Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունումՆիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել․ «Իրավունք»Ուկրաինական աղբյուրները հաստատել են. երկրի ողջ տարածքը գտնվել է ռուսական հարվածների տակՌուսական թիրախների թվում են Կրիվոյ Ռոգ ՋԷԿ-ը և Սրեդնեպրովսկայա ՀԷԿ-ը«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար«Իրավունք». Փաշինյանը փակագծերը չի բացում. Արեւմտամետները կասկածում են«Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունումԱյս գիշեր Ուկրաինան կիկին գտնվել է զանգվածային հարվածների տակՊուտինը վերակենդանացնում է ԽՍՀՄ-ը՝ Ռուսական կայսրությունը և ցանկանում է ամբողջությամբ գրավել Ուկրաինան. Զելենսկի (ՎԻԴԵՈ)2018-2020 թիվը մարդիկ հույսերով էին ապրում, 2020-ից սկսվեց Հայաստանի «կաշմառը» (ԱՆՈՆՍ)ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, որը որ իրենն է, չի լինելու այդպիսի բան․ դա անհնար է․ Ալեն ՍիմոնյանՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը կրկին կհանդիպենՊապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, մասնակցել օպերատիվ հավաքների շրջանակում ռшզմական տեխնիկայի ցուցադրությանը«Սկզբունքայնություն»՝ ՔՊ ոճով. Գագիկ Մելքոնյան, Անդրանիկ ՔոչարյանԱյսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքոԹուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-իՀենց ՀԱՊԿ-ն է աջակցել Երևանին ծանր իրավիճակներում, ՀՀ իշխանությունը չի խոսում դրա մասին․ ԼավրովՀայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. ՌԴ ԱԳՆ Մերժել ՀԱՊԿ-ը նշանակում է մերժել հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները. ՀարությունյանՓաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ)ՀՀ ղեկավարությունը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի հետ․ ԼավրովԻնչ չի կարելի և ինչ կարելի է անել Ավագ հինգշաբթինԱդրբեջանական լրատվամիջոցներում լայնորեն տարածվել է Փաշինյանի` «վտարանդի կառավարության» մասին այսօրվա հայտարարությունը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода