Լավրովը հստակ շեշտեց, որ Պրահայից հետո Փաշինյանի մոտ բան է փոխվել. Վահան Բաբայան
ՄիջազգայինՓաստորեն Պրահայից առաջ եղել է համաձայնություն թողնել Արցախի կարգավիճակի հարցը հետագա սերունդներին, բայց Պրահայում տեղի ունեցած հանդիպումից հետո Փաշինյանը առաջ է բերել 1991թ Ալմաթիի հռչակարգրի կոնցեպցիան և փաստացի փակել խաղաղության համաձայնագրում Արցախի մասին որևէ հիշատակման տարբերակ:
Կարճ հռչակագրի մասին՝
1991 թվականի դեկտեմբերի 21-ին Ալմա Աթայում կայացել է նախագահների հանդիպման ժամանակ (ավելի ուշ նման հանդիպումներ տեղի են ունեցել ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստերի տեսքով)։ Արդյունքում ԱՊՀ-ին բացի Բելառուսից, Ռուսաստանից և Ուկրաինայից միացել են ևս 8 հանրապետություններ, որոնք են Ադրբեջանը (1993 թվականի սեպտեմբերի 24), Հայաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Մոլդովան, Տաջիկստանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը։
Վրաստանը ԱՊՀ-ին միացել է 1993 թվականի դեկտեմբերին։ Բալթյան երկրները (Լատվիա, Լիտվա և Էստոնիա) հրաժարվել են ստորագրել ինչպես Ալմա Աթայի, այնպես էլ Բելովեժյան համաձայնագիրը։
Հիմա հարց է առաջանում ռուսից մենք ինչ՞ենք էլ ուզում, ասում են թող ռուսը պնդի իր դիրքորոշումը իսկ դուք շարունակում՞ եք պնդել, որ հիմա ռուսին եք նորից մեղադրում: Ստացվում է, որ այսպես կոչված խաղաղության պայմանագրում չի լինելու Արցախի մասին հիշատակում էլ ոնց՞եք դուք կողմ ռուսական տարբերակին: