Գրազ էինք եկել. Շչենսնին` Մեսսիի հետ բախման դրվագի ու 11 մետրանոցի մասին
Սպորտ
Լեհաստանի հավաքականի դարպասապահ Վոյցեխ Շչենսնին հետաքրքիր մանրամասներ է պատմել դրվագից, երբ բախում էր եղել իր եւ Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսիի մեջ, որից հետո մրցավարը նշանակեց 11 մետրանոց հարված.
«Լեոյի հետ 100 եվրոյի վրա գրազ էի եկել, որ մրցավարը 11-մետրանոց չի նշանակի: Ստացվում է, որ պարտվել եմ գրազը: Միգուցե սրա համար ինձ տուգանեն։ Ես նրան գումար չեմ տա, նա արդեն շատ հարուստ մարդ է»,- Թուրինի «Յուվենտուսի» դարպասապահի խոսքը մեջբերում է Ole-ն:
Հիշեցնենք, որ Մեսսին չկարողացավ գրավել Շչենսնիի պաշտպանած դարպասը։