Ալիևն ու Փաշինյանը Սոչի էին բերել Պրահայի փաստաթուղթը

«Հոկտեմբերի վերջին, երբ հանդիպեցինք Սոչիում, ուզում էինք վերադառնալ այս հարցին և հասկանալ, թե որքանով են պատրաստ մեր գործընկերները լուծել բոլոր հարցերը՝ ներառյալ Ղարաբաղի կարգավիճակի հարցը հետաձգելուն։ Սակայն նախագահ Ալիևն ու վարչապետ Փաշինյանը բերել էին Պրահայի փաստաթուղթը, որում նշվում էր, որ ցանկանում են խաղաղության պայմանագիր կնքել՝ առաջնորդվելով ՄԱԿ-ի կանոնադրությամբ և Ալմա-Աթայի հռչակագրով»,-այս մասին, ինչպես հաղորդում են միջազգային ԶԼՄ-ները, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«ԱՊՀ-ի ստեղծման հետ կապված, Ալմա-Աթայի հռչակագրում հստակ շարադրված էր, ես արդեն նշել եմ, որ նոր պետությունների միջև սահմանները հիմնվելու են նախկին ԽՍՀՄ միութենական հանրապետությունների վարչական սահմանների վրա, որտեղ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը մտնում էր Ադրբեջանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետության կազմի մեջ։ Ուստի, ստորագրելով այս համաձայնագիրը, մեր հայ գործընկերները Ռուսաստանին խնդրում են հաստատել Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ իր առաջարկը։ Հասկանո՞ւմ եք, որ սա մի քիչ ոչ թե բանակցելու, այլ մեկ այլ օպերայից է»,-ասել է Լավրովը։