$ 396.02, 431.27, 5.71
Ձյուն և բուք․ առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը Փետրվարի 5-ին «ձնառատ» լիալուսին է, ինչ չի կարելի անել այսօր Փետրվարին օդի միջին ջերմաստիճանը Հայաստանում կլինի նորմայից բարձր 1-2 աստիճանով Անհասկանալի է՝ պատերազմում պարտված իշխանությունն ինչպե՞ս է վերընտրվել ու նորից մանդատ ստացել․ ռուս սոցիոլոգ (Video) Հայաստանը թուրքերին կարող է օգտակար լինել միայն որպես նրանց վերահսկողության տակ գտնվող վիլայեթ, իսկ հայերը Ղարաբաղում բոլորովին պետք չեն Ամերիկայն ռազմանավը Թուրքիայից գաղտնի բե՞ռ է հանում «Վագների» ղեկավարը ինչու հորդորեց Զելենսկուն` շարունակել պայքարը Բախմուտի համար «նիկոլի հրամանով` իմ դեմ կարված քրգործի շրջանակներում դատական հերթական նիստը տեղի կունենա վաղը».ԴԱՎԻԹ ՄՇԵՑԻ Ռուսական բանակը հարձակվում է ողջ ռազմաճակատով. Ուկրաինայի ԳՇ Լեհաստանն իր 40 հազար զինվորներին կուղարկի Ռուսաստանի հետ պատերազմին. ռազմական փորձագետ

«Քաղաքագիտություն թեյնիկների համար». Լիկբեզ Աշոտյանից՝ Փաշինյանին

Վերլուծություն

Նիկոլ Փաշինյանն այնքան է նեղվել իմ վերջին վերլուծություններից, որոնք վերաբերում էին ՀԱՊԿ երևանյան գագաթնաժողովին, իր վարած արտաքին քաղաքականության հերթական ֆիասկոյին և արցախյան հիմնախնդրի շուրջ տեղի ունեցող զարգացումներին, որ որոշել է պատասխանել ոչ ավել, ոչ պակաս, իրեն պատկանող ընտանեկան թերթով: Ուստի, հարկ եմ համարում արձագանքել Նիկոլ Փաշինյանի թերթում հրապարակված հոդվածին:

Մինչ հոդվածի բուն բովանդակությանն անցնելն ասեմ, որ Նիկոլ Փաշինյանը նեղվել է անգամ իմ արած անալոգիաներից, որոնք վերաբերում էին ՀԱՊԿ գագաթնաժողովի վայրին՝ «Դվին» հոլին, որտեղ լինում են նաև հարսանիքներ, և այդ համատեքստում՝ իմ գնահատականից՝ «հարսի պարը» տապալվեց:

Եվ, քանի որ Նիկոլը շատ է նեղսրտել, եկե՛ք շարունակենք «հարսանեկան անալոգիան»:

Զերծ կմնամ առավել գայթակղիչ, բայց հոդվածիս բովանդակությունն անլրջացնող համեմատականներից և կասեմ, որ Նիկոլ Փաշինյանը փորձել է շարունակել թեման «գլուխլվայով», լվանալով իր ընթերցողների, իր շրջապատի «գլուխը» հերթական, իրականության հետ կապ չունեցող մանիպուլյատիվ տեքստով:

Ո՞վ է վաճառել Արցախը

Հասկանում ենք՝ 2022 թվականի ՀԱՊԿ տապալված գագաթնաժողովի ֆոնին Նիկոլն էլ առավել ծանր է տանում Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիների հետ ցանկացած համեմատություն, որտեղ նա մշտապես պարտված կողմ է:

11

Ուստի, զարմանալի չէ, որ 2016 թվականի ՀԱՊԿ երևանյան գագաթնաժողովը ցեխոտելու անհագուրդ և անառողջ ցանկության մեջ նա որպես փաստարկ բերում է այդ ժամանակահատվածին վերագրվող Ալեքսանդր Լուկաշենկո-Սերժ Սարգսյան հայտնի բանավեճի ձայնագրությունը, որտեղ, ըստ ձայնագրության, Ալեքսանդր Լուկաշենկոն Սերժ Սարգսյանին հորդորում է համաձայնել 5 միլիարդ դոլար ադրբեջանական փողի դիմաց հրաժարվել 7 շրջաններից և ստանում է շատ հիմնավորված, բարեկիրթ, բայց կոշտ պատասխան՝ «6 միլիարդ եմ տալիս, թող Ալիևն ինքը հրաժարվի»։

Զարմանալի է, որ Նիկոլ Փաշինյանը չի հաշվել իր կողմից վարվող քաղաքականության և իմիջի նկատմամբ այս օրինակը բերելու ողջ բացասական հետևանքները. չէ՞ որ «նախկիններն են ծախել Արցախը» թեզն իր պարտվողական, կապիտուլյատիվ քաղաքականությունը քողարկելու ամենալայն տարածված մանիպուլյացիան էր, որով նա արդեն երկու տարի փորձում է մոլորեցնել հանրությանը և «հիմնավորել» իր ապաշնորհ քաղաքականության արդյունքը՝ Արցախի 75 տոկոսի կորուստը:

Հիշեցնեմ, որ այդ ձայնագրության ի հայտ գալուց հետո հայ հասարակության ճնշող մեծամասնությունը ևս մեկ անգամ համոզվեց, որ Սերժ Սարգսյանը չի՛ «վաճառել» Արցախը, ընդհակառակը՝ կտրուկ հրաժարվել է «հող՝ փողի դիմաց» սկզբունքի կիրառումից:

Ավելին, Նիկոլ Փաշինյանը երանի կտար Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ կարողանալ խոսել այնպիսի ամրությամբ, այնպիսի պնդությամբ, ինչպես դա անում էր Սերժ Սարգսյանն ընդհանրապես և, մասնավորապես, այդ երկխոսության մեջ:

Սերժ Սարգսյանի ներկայությամբ, ի տարբերություն Նիկոլի, Բելառուսի նախագահը երբեք չի պահել իրեն այնպես, ինչպես ՀԱՊԿ արտահերթ առցանց գագաթնաժողովին: Հիշեցնեմ ընդամենը «այծերի մասին» Լուկաշենկոյի համեմատությունը և Երևանում լուսանկարահանման ժամանակ Նիկոլի վրա անթաքույց «կայֆեր բռնելը»:

Ինչ վերաբերում է այդ ձայնագրության արտահոսքի փաստով 2016-ի միջոցառման կազմակերպչական որակը հարցականի տակ դնելուն, ապա ակնհայտ է, որ այդ ձայնագրությունն արվել է ոչ հայաստանյան ծառայությունների կողմից:

Իսկ թե հարկ եղած դեպքում ինչպիսի ձայնագրություններ կարող են որոշ արտաքին հետախուզական ծառայություններ հրապարակել ՀԱՊԿ վերջին գագաթնաժողովից, որտեղ Նիկոլ Փաշինյանը, որն առանց այդ էլ «աչքի չի ընկնում» զսպվածությամբ, լեզվաիմացությամբ և խելամտությամբ, տարաբնույթ ավտոմեքենաներում կամ առանձնազրույցներում ինչեր է իրականում «բլթցրել», մնում է ապավինել պատմության ընթացքին և հուսալ, որ մի օր այդ աղբյուրները նույնպես հասանելի կլինեն հայ հասարակությանը:

Երևան 2016-ը > Երևան 2022-ից

Հայտնի «հավաստի աղբյուրն» իր պատասխան հոդվածում շարունակում է անհեթեթությունների և մանիպուլյացիաների շարքը՝ փորձելով նսեմացնել 2016 թվականի երևանյան ՀԱՊԿ գագաթնաժողովում ընդունված հայտարարության տեքստը, որում, հիշեցնեմ.

1. ամրագրվում էին հայկական կողմի դիվանագիտական հաղթանակներն ապրիլյան պատերազմից հետո ՝ Վիեննա, Սանկտ Պետերբուրգ,

2աջակցություն էր հայտնվում ԵԱՀԿ Մինսկի խմբի (ՄԽ) համանախագահների ձևաչափին,

3. հիշատակվում էին կարգավորման սկզբունքները, այդ թվում՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքը:

Իհարկե, սա զարմանալի չէ, որովհետև Նիկոլ Փաշինյանը սեփական անճարակությունը, պարտությունները, ձախողումները, տգիտությունը քողարկելու համար մշտապես ցեխ է շպրտել հայկական դիվանագիտության, հայկական բանակի, հայ ժողովրդի ցանկացած հաջողության վրա՝ պարբերաբար ծառայելով Ադրբեջանի քաղաքական և պրոպագանդիստական թեզերի ամրապնդմանը Հայաստանում (գիտակցաբա՞ր, թե՞  ակամայից, ո՞վ գիտի):

Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթը կարծում է, որ եթե ապրիլյան պատերազմի դատապարտումը ՀԱՊԿ 2016-ի հայտարարության մեջ չի եղել, ապա դա դիվանագիտական անճարակություն է:

Ի՞նչ ասես մի մարդու, որը սեփական աչքի «գերանը» տեսնելու փոխարեն՝ փորձում է ուրիշներին պատկանող «ձվերի մեջ մազ ման գալ»:

 

12 

Ապրիլյան պատերազմի մարտադաշտում տարած ռազմավարական բնույթի հաղթանակը, երբ կասեցվել էին Ադրբեջանի պլանները, հայկական կողմն ամրապնդեց դիվանագիտական հաղթանակներով և, ի տարբերություն նիկոլյան Հայաստանի, որն աշխարհաքաղաքական որբի է վերածվել և մայրաքաղաքից մայրաքաղաք է մեկնում սեփական գլուխը շոյել տալու և կարեկցանքի խոսքեր լսելու համար, 2016-ի Հայաստանն ու Արցախը կարեկցանքի խոսքերի անհրաժեշտություն չունեին:

13 

Ի տարբերություն վերջին ագրեսիայի և 44-օրյա պատերազմի՝ Հայաստանը 2016-ի ապրիլյան պատերազմի ժամանակ ոչ թե օգնություն էր աղերսում ՀԱՊԿ-ից, այլ միջազգային հանրությանը Սերժ Սարգսյանի շուրթերով զգուշացնում էր, որ եթե պատերազմը շարունակվի, կճանաչի ԼՂ անկախությունը։ Վստահաբար, դիվանագիտական տեսակետից դա կարևոր նշանակություն ունեցավ՝ պատերազմական գործողություններն ավարտելու համար:

2016-ի Հայաստանն ու Արցախը՝ որպես հաղթանակած կողմ, կասեցնելով թշնամու պլանները, միաժամանակ  թելադրում էին արտաքին քաղաքական օրակարգը բանակցային գործընթացներում՝ Վիեննան, Սանկտ Պետերբուրգը, Ժնևը՝ վկա:

Եվս մի կարևոր հանգամանք, որը Նիկոլի թերթը «չտեսնելու» է տալիս: Եթե ապրիլյան պատերազմը տեղի է ունեցել չճանաչված Արցախի Հանրապետության սահմանների երկայնքով և ֆորմալ առումով ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտուց դուրս էր, ապա ադրբեջանական սեպտեմբերյան ագրեսիան Հայաստանի ինքնիշխան տարածքի հանդեպ էր, ինչի մասին բազմիցս խոսել է անձամբ Նիկոլ Փաշինյանը: Հետևաբար, այս համեմատության մեջ ևս Նիկոլն ընկնում է խորը և համապարփակ փոսի մեջ:

Ավելորդ չեմ համարում հիշեցնել, որ ապրիլյան պատերազմի ժամանակ ԵԱՀԿ ՄԽ-ն ամբողջությամբ, այդ թվում՝ Թուրքիան, հայտարարություն էր ընդունել, որով կոչ էր արել դադարեցնել ռազմական գործողությունները և վերադառնալ բանակցություններին: 

2016-ի Թուրքիայի հարկադրված պահվածքը, այո, արտահայտված է այս հայտարարությամբ: Համեմատեք դա 2022թ. սեպտեմբերին, դրանից առաջ և հետո թուրքական իշխանությունների պահվածքի հետ և արձանագրեք ևս մեկ «epic fail» Նիկոլի կողմից:

Ինչո՞ւ է Նիկոլն ատում Վիեննան և Սանկտ Պետերբուրգը

Նիկոլ Փաշինյանը, 2018-ի մայիսի 8-ից «բարեհաջող» քանդելով հայկական դիվանագիտության մինչ այդ կառուցված բոլոր դիրքերը և դիվանագիտական խրամատները, հատուկ ատելություն ունի Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների նկատմամբ:

Հիշեցնեմ ձեզ այդպիսի անառողջ, հային և, առավել ևս, հայ ղեկավարին ոչ բնորոշ ատելության պատճառները:

14 

Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, ինչպես 1990-ականներին լայնորեն տարածված սեփականաշնորհման «վաուչերները», որոնց մի զգալի մասը հայ ժողովուրդը վաճառում էր օրվա հաց վաստակելու համար, այդպիսի «վաուչերների» նման Նիկոլ Փաշինյանը վաճառեց, նվիրեց, փոխանցեց Ալիևին 2018 թվականի Դուշանբեի իրենց հայտնի սկանդալային բանակցությունների ընթացքում: Այդպիսի նվերի մասին Ալիևը, իհարկե, երազում էր։

Նվեր, որի արդյունքում հայկական կողմը զրկվեց բանակցային օրակարգում կարևոր ձեռքբերումներից, և ճանապարհ բացվեց Նիկոլ Փաշինյանի կամ, ավելի ճիշտ ՝ Հայաստանի նկատմամբ լրացուցիչ դիվանագիտական ճնշումների համար:

Այն, թե ինչի դիմաց էր Նիկոլ Փաշինյանը հանձնել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, բացահայտեց Ալիևը ՝ 44-օրյա պատերազմից օրեր առաջ իր սկանդալային հացրազրույցում՝ պնդելով, որ այդպիսի պայմանավորվածություն, փաստացի, ձեռք է բերվել Նիկոլ Փաշինյանի հետ   չկրակելու խոստման դիմաց, որպեսզի Նիկոլը, ինչպես Ալիևն է պնդում, հաղթի իր ներքաղաքական հակառակորդներին ՝ 2018 թվականի ԱԺ արտահերթ ընտրություններին ընդառաջ:

Սրտի ցավով եմ մեջբերում միայն  Ադրբեջանի նախագահի խոսքերը, որովհետև դրան ի պատասխան լայնորեն գովազդված Նիկոլ Փաշինյանի հայտնի հարցազրույցը Պետրոս Ղազարյանին, մնաց անոնսի փուլում ՝ ձգձգվեց, իսկ հետո պատերազմի պատրվակով եթեր չհեռարձակվեց: Հետաքրքիր է իմանալ, իհարկե, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը պատասխանել այդ մեղադրանքներին:

Հուսամ, որ 2020 թվականի սեպտեմբերին Պետրոս Ղազարյանին տված Նիկոլի հարցազրույցի տեսագրությունն ԱԱԾ-ն պահպանել է, որովհետև վստահ եմ՝ իշխանափոխությունից հետո այն պետք է դառնա, առնվազն, հանրային հետաքննության կարևոր նյութ:

Ընթերցողների համար հիշեցնեմ՝ ինչո՞վ էին կարևոր Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի այդ պայմանավորվածությունները:

Այդ պայմանավորվածությունների համաձայն՝ արցախաադրբեջանական շփման գծում տեղադրվում էին մոնիտորինգային մեխանիզմներ, ուժեղացվում էր ԵԱՀԿ հատուկ ներկայացուցչի մանդատը, որպեսզի հրադադարի ռեժիմի ժամանակ միջազգային հանրությունն ունենար լեգիտիմ մանդատ հայտարարելու, թե ո՞վ է խախտել հրադարի ռեժիմը և մեղադրելու ագրեսորին: Այս մեխանիզմի իրականացումն Ադրբեջանին կզրկեր անպատիժ  ռազմական գործողություններ հրահրելու հնարավորությունից:

Հայկական կողմը մինչ 2018 թվականի իշխանազավթումը մշտապես եղել է այդ դիրքերի վրա, որ մինչև չիրականացվեն Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, խոսել կարգավորման այլ էլեմենտների մասին, նպատակահարմար չէ:

Փախչելու համար այս ակնհայտ ճշմարտությունից՝ Նիկոլ Փաշինյանի թերթը դիմում է մանկական մի հնարքի՝ պնդելով, թե այդ պայմանավորվածություններն այդպես էլ մնացին թղթի վրա և կյանքի չէին կոչվում: Այնինչ, այսպիսի պնդում կարող էր անել քաղաքականությունից չհասկացող (գուցե սա իրո՞ք այդ դեպքն է) կամ սեփական քաղաքական դավաճանությունը քողարկող անձնավորությունը (իսկ գուցե ա՞յս դեպքն է):

Ակնհայտ է, չէ՞, որ եթե Ադրբեջանը կատարեր իր բոլոր պայմանավորվածությունները, որոնք եղել են թղթի վրա այս 30 տարիների ընթացքում, ԼՂ հակամարտությունը վաղուց կա՛մ լուծված կլիներ, կա՛մ կգտնվեր լուծման փուլում:

Ակնհայտ է չէ՞, որ Ադրբեջանի դեստրուկտիվ պահվածքը բերում էր նրան, որ միջազգային հանրությունը՝ ի դեմս ՄԽ համանախագահների, հստակ արձանագրում էր Հայաստանի կոնստրուկտիվ և Ադրբեջանի դեստրուկտիվ կեցվածքը՝ այստեղից բխող վերաբերմունքով։ Այդ մասին խոսել է Սերժ Սարգսյանը ԱԺ 2018 թվականի ապրիլյան իր ելույթում, որտեղ ոչ միայն նշել է, որ բանակցությունները մտել են փակուղի Ադրբեջանի մեղքով (այս կտորը նիկոլենք շատ են սիրում), այլ նաև արձանագրել, որ միջազգային հանրությունը, ի դեմս ՄԽ համանախագահների, Հայաստանի տեսակետները ավելին է կիսում, քան՝ Ադրբեջանինը (այս կտորը նիկոլենք ջանասիրաբար շրջանցում են):

Իսկ թե ինչ կարևոր էր այդ վերաբերմունքն ու գնահատականը, երևաց 44-օրյա պատերազմից առաջ և ընթացքում, երբ Նիկոլի հիմար և անպատասխանատու կեցվածքի պատճառով Հայաստանն ու Ադրբեջանը ՄԽ համանախագահների աչքերում տեղերով փոխվեցին։

Ավելորդ չեմ համարում հիշեցնել, որ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները կատարելու մասին ԵԱՀԿ ՄԽ տեսակետը մշտապես արտահայտվել է իրենց հայտարարություններում մինչ 2018թ. փետրվարը ներառյալ, մինչ իշխանազավթում և չարաբաստիկ կերպով անհետացել է Նիկոլ Փաշինյանի օրոք եղած բոլոր հայտարարություններից:

Հիշեցնեմ նաև, որ Նիկոլ Փաշինյանը իր ներքաղաքական շահերից ելնելով (հուսամ, միայն ներքաղաքական) այնքան էր տարվել իր ադրբեջանական գործընկերոջ հետ սիրախաղով, որ 2018 թվականի դեկտեմբերին հայտարարել էր՝  ադրբեջանական կողմը պնդում է, թե այդպիսի պայմանավորվածություններ, այն է՝ Վիեննա և Սանկտ Պետերբուրգ, չեն եղել:

Դժվար է բարեկիրթ բառապաշարով գնահատել Հայաստանը ներկայացնող մարդուն, որն ակնհայտորեն, դեռևս 4 տարի առաջ թելում էր ադրբեջանամետ քարոզչական թեզեր, որոնք այնքան անհեթեթ էին և այնքան սին, որ դրանցից շատերը երբևէ Ադրբեջանի և ոչ մի պաշտոնյայի կողմից ուղղակիորեն չեն բարձրաձայնվել:

Նիկոլ Փաշինյանը դարձել էր Ալիևի մամլո խոսնակի ժամանակավոր փոխարինիչը, և ինչպես ցույց տվեց կյանքը ՝ ոչ միայն այդ դրվագով:

15 

Ընտանեկան թերթի հավաքական հոդվածագիրը, հիմնավորելու համար սեփական ապիկարությունը, դիմում է ևս մեկ խեղաթյուրման:

Ժնևում 2017 թվականին կայացած հանդիպումից հետո, երբ ընդունվեց հայտարարություն, որտեղ ՄԽ համանախագահների մասնակցությամբ վերահաստատվեց Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման պարտավորությունը Ադրբեջանի կողմից, վերադառնալով Բաքու՝ Ալիևը առիթ էր փնտրում հրաժարվելու այդ պայմանավորվածություններից՝ մեղադրելով Սերժ Սարգսյանին, իբրև թե հանդիպման դետալները բացահայտելու մեջ:

Սերժ Սարգսյանի՝ հոդվածագրի կողմից մեջբերված խոսքը ոչ թե արդարացում էր, այլ զրկում էր Ալիևին շահարկելու այդ պատրվակը՝ հրաժարվելու համար Ժնևում ամրագրված պայմանավորվածությունների կատարման պարտավորությունից:

16 

“И ежу понятно!”,- կասեր ռուսը, բայց ես ստիպված եմ այս դեպքը ևս մեկ անգամ բացատրել ընտանեկան թերթի հավաքական հոդվածագրին:

Ոչ փորձառու ընթերցողը կարող էր մտածել, որ այսքանով ընտանեկան թերթի հավաքական հոդվածագիրը կսպառի իր անառողջ երևակայությամբ թելադրված կեղծիքների շարադրանքը:

Արի ու տես՝ ոչ:

Հոդվածի վերջում Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթը փորձում է, բռնվե՛ք, ժողովուրդ, զուգահեռներ անցկացնել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների, որոնք, կրկնեմ, հայկական բանակի քառօրյա հերոսական կռիվներից հետո Հայաստանի դիվանագիտական հաղթանակներն էին, 2020 թ. նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն համաձայնագրի հետ:

Որքա՞ն կարելի է չհարգել սեփական ընթերցողին, սեփական ժողովրդին և, վերջիվերջո, սեփական անձը, որպեսզի այսպիսի փչացած երևակայություն ունենալ՝ համեմատելու հաջողություն արձանագրած փաստաթղթերը Հայաստանի ստորացումն արձանագրող փաստաթղթի հետ:

Հոդվածագիրն այստեղ էլ դիմում է մանկական մի հնարքի՝ ասելով, թե Ադրբեջանն այսպես կամ այնպես է մեկնաբանում տարբեր տարիներին ձեռք բերված տարբեր փաստաթղթերի դրույթները:

«Քաղաքագիտություն թեյնիկների համար» ձեռնարկի շրջանակներում նորից կրկնեմ. Ադրբեջանը տարիներ շարունակ տարբեր կերպ է մեկնաբանել տարբեր դրույթներ, սակայն, եղել են պարտավորություններ, որոնք արձանագրվել են ՄԽ համանախագահների մանդատ ունեցող ֆորմատի կողմից, և այդ պարտավորություններից դուրս Ադրբեջանը բանակցային սեղանից «թռնել» չէր կարող, ինչը հիմա՝ ՄԽ համանախագահների ձևաչափի բացակայության պարագայում, հայ-ադրբեջանական բանակցությունների միջնորդությունը ստանձնած և ոչ մի կողմ չի թելադրում Ադրբեջանին, առնվազն բանակցային սեղանի շուրջ մնալ իր իսկ ձեռք բերած պայմանավորվածությունների շրջանակում:

17

Հարց՝ արդյո՞ք մենք՝  ՀՀ ժողովուրդս, գիտենք այդ բոլոր պայմանավորվածությունների մասին, արդյո՞ք չկան հերթական բանավոր, թաքուն, մեր մեջքի ետևում Նիկոլի կողմից տրված խոստումներ, որոնք կապում են նաև  հայ-ադրբեջանական բանակցությունների միջնորդների ձեռքերը և կարճացնում թե՛ նրանց, թե՛ Նիկոլի լեզուն Ալիևի նկատմամբ:

Ո՞վ գիտի:

Այս հարցին կպատասխանի պատմությունը։

Փողերի լվացման արանքում հոդվածը պատրաստեց Արմեն Աշոտյանը (ՀՀԿ փոխնախագահ)

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ Facebook-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Հետևեք մեզ instagram-ում
Հետևեք մեզ OK-ում
Ձյուն և բուք․ առաջիկա օրերի եղանակի կանխատեսումըՓետրվարի 5-ին «ձնառատ» լիալուսին է, ինչ չի կարելի անել այսօրՓետրվարին օդի միջին ջերմաստիճանը Հայաստանում կլինի նորմայից բարձր 1-2 աստիճանովԱնհասկանալի է՝ պատերազմում պարտված իշխանությունն ինչպե՞ս է վերընտրվել ու նորից մանդատ ստացել․ ռուս սոցիոլոգ (Video) Հայաստանը թուրքերին կարող է օգտակար լինել միայն որպես նրանց վերահսկողության տակ գտնվող վիլայեթ, իսկ հայերը Ղարաբաղում բոլորովին պետք չենԱմերիկայն ռազմանավը Թուրքիայից գաղտնի բե՞ռ է հանում«Վագների» ղեկավարը ինչու հորդորեց Զելենսկուն` շարունակել պայքարը Բախմուտի համար«նիկոլի հրամանով` իմ դեմ կարված քրգործի շրջանակներում դատական հերթական նիստը տեղի կունենա վաղը».ԴԱՎԻԹ ՄՇԵՑԻՌուսական բանակը հարձակվում է ողջ ռազմաճակատով. Ուկրաինայի ԳՇԼեհաստանն իր 40 հազար զինվորներին կուղարկի Ռուսաստանի հետ պատերազմին. ռազմական փորձագետՇաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ փետրվարի 6-ից փետրվարի 12-ըՌուսական բանակը մտադիր է 2-3 ամսում վերահսկողություն հաստատել Դոնեցկի ողջ շրջանի վրա. ԱրեստովիչF-16-ը զիջում է Սու-27-ին. ուկրաինացի օդաչու (Տեսանյութ)Ղրիմի հարվածների դեպքում «կվառվի ամբողջ Ուկրաինան». ՄեդվեդևՌուս դառնալու արագացված դասընթաց նեգրերի համար (Տեսանյութ)Ուկրաինական պատերազմում կիրառվող ամենամահաբեր զենքը (Տեսանյութ)Չինական օդապարիկի թեման դեռ փակված չէ. Պեկինն ամերիկյան քաղաքացիական արբանյակները ոչնչացնելու հիմքեր ստացավԱմերիկյան F-22 կործանիչին վերջապես հաջողվեց ոչնչացնել չինական օդապարիկը (ՖՈՏՈ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)Արտյոմովսկը շրջապատվում է. «Վագները» հարձակվում է հյուսիսից (Քարտեզ)Սա արդեն քաղաքական կարճատեսություն չէ, այլ բոլորովին այլ ախտորոշում. ՍլուցկիՎազքի մարաթոնի չէ, որ րոպե շուտ հայտարարենք ընտրություններին մասնակցելու մասին. ՄանրիկյանՎալենտինը կեղծանուն տոն է. Տեր Համբարձում քահանա ԴանիելյանՀայաստան է տեղափոխել խիստ վտանգավոր հարուցիչներ, որոնք կարող են տուլարեմիայի բռնկման պատճառ դառնալ. ԱյվազյանՌԴ ՊՆ-ի հայտարարությունըՌԴ-ն, ԱՄՆ-ն կամ Ֆրանսիան չեն բռնելու Փաշինյանի ձեռքը, եթե մենք չենք բռնում. ՇարմազանովՀողը, հայրենիքը, ընտանիքը պահում են ուժով, համբերությամբ ու տոկունությամբ․ Սերժ ՍարգսյանՓարիզը մտահոգված է Լաչինի միջանցքի փակմամբ և կոչ է անում բացել այն. Ֆրանսիայի ԱԳՆ խոսնակՍպասվում է ձյուն և մառախուղԵՄ-ի և Ադրբեջանի միջև գազային համաձայնագրի նախագիծը դանակի հարված է հայերի թիկունքին․ ֆրանսիացի սենատորՈւկրաինական պատերազմում կիրառվող ամենամահաբեր զենքը (Տեսանյութ)Ինչո՞վ է վտանգավոր կետոդիետանԵռաբլուրի մուտքը՝ անմխիթար վիճակում․ ահազանգՍուրեն Պապիկյանն այցելել է N ուսումնական զորամաս․ նպատակն է տեղում ծանոթանալ ծառայության կազմակերպման ընթացքինՋերմաստիճանը կբարձրանա, կտեղա ձյուն․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՀՀ ԱԺ պատգամավորները Վոլգոգրադում մասնակցել են Ստալինգրադի ճակատամարտի 80-ամյակին նվիրված միջոցառումներին Ես թշնամիների համար աղոթում եմ երբ նախ հայի փամփուշտի, կրակի համը կերած են, ու երբ հանգիստ ու չէզոք պառկել են գետնին.Սերոբ ԱզարյանՊԵԿ-ը 2023-ի հունվարին ապահովել է 166.3 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետտուրքերՍուրբ Սարգիսն ազգությամբ հայ չէ, ոչ էլ նահատակվել է Հայաստանում, Զորավարը հայ ժողովրդի ամենասիրելի սրբերից մեկն է․ Տեր Շահե քահանան՝ Սբ․ Սարգսի վերաբերյալ աշխատությունների ու տոնի խորհրդի մասինՄի երկու «յառմրկա» էլ, որ Գռզոն փակի, Նիկլոի վերջը կգա ու է՛լ ոչ մի «ֆեյք» նրա դարդին դարման չի անի.Armenian infoԱնդրեն և սիրելին Սուրբ Սարգսի տոնի առթիվ համատեղ հոլովակ են հրապարակելԱՄՆ-ն եթե ցանկանա, կարող է «մի մատի հպումով» վերջ տալ Ուկրաինայի հակամարտությունը. ՄեդվեդևՀերթական երկրաշարժը՝ ԻրանումՀիմա մեր անելիքներից մեկը նաև Արցախի թեման համաշխարհային հանրության ուշադրության կենտրոնում պահելն է. Ռուբեն ՎարդանյանՀԱՊԿ-ը պատասխանել է խաղաղապահ գործողությունների իրավական հիմքերի մասին հարցադրմանըԱրտակարգ դեպք. հայտնաբերվել է տղամարդու դիՀայտնի է, թե ով է երեկ կալանավորված «օրենքով գողը»ԵՊՀ նախկին ռեկտորի դուստրերն ու կինը հրավիրվել են ԴատախազությունՌոնալդուն` «Ալ Նասրի» կազմում առաջին գոլի մասինՄեսսին դեռ մտածում է.ՊՍԺ՞, թե՞...Սուրբ Սարգիսը հայ ժողովրդի ամենասիրելի և մեծ ժողովրդականություն վայելող սրբերից է

Հետևե՛ք -ին Youtube-ում`
$ 396.02 431.27 5.71
Ереван погода