Տոյվո Կլաարը ողջունում է Տավուշի մասին Երևանի և Բաքվի պայմանավորվածությունները Ժամը՝ 09:00-ին բոլորս հավաքվում ենք Օպերայի մոտ. Վարդան Ղուկասյանի հրատապ հայտարարությունը Տավուշեցիները շարունակում են բողոքի ակցիան, ահազանգում են, որ ոստիկանները փակել են Իջևանից Նոյեմբերյան եկող ճանապարհը, որպեսզի ակցիայի մասնակիցների թիվը չավելանա. irakanum.am Բագրատ Սրբազանը միացել է միջպետական ճանապարհը փակած Բաղանիսի ու Ոսկեպարի բնակիչներին. lurer.com «Աշխատասիրության էներգիան ուղղակի հորդում էր Սերգո Երիցյանից».Հրաչյա Պապինյան Հոկտեմբերի 27-ի մութ անկյուններից մինչեւ ատոմայինից ոչ պակաս զենքերի «նվիրաբերում». ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ Ինչ է ասել Պոզները Երեւան այցի ժամանակ. Սերգո Երիցյանը գրքում փակագծեր է բացել Իրանը կարող է կետային հարված հասցնել Ադրբեջանին. Բաքվում հակաալիեւյան ընդվզման հզոր ալիքն իրական է Ռուսական ուժերը ճեղքել են ուկրաինական պաշտպանությունը Օչերտինո-Բերդիչի ուղղությամբ Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի ԴԱՍԵՐԸ

Վերլուծություն

33 տարի առաջ՝ 1989թ․ դեկտեմբերի 1-ին Հայաստանի և Արցախի խորհրդարանների համատեղ որոշումով հռչակվեց Արցախի վերամիավորումը մայր Հայաստանին։


Այս պատմական որոշումը սեփական ուժերին ապավինած հայ ժողովրդի արդար պոռթկումն էր իր արդար իրավունքները վերականգնելու  հաստատակամ վճռականության՝ որին պետք է հաջորդեին արդեն փաստացի վերամիավորմանն ուղղված ինտեգրման քայլեր ռազմաքաղաքական, տնտեսական, մշակութային և այլ ուղղություններով։


Դեկտեմբերի 1-ի վերամիավորման որոշումը կայացվեց ժողովուրդի աննախադեպ ճնշման արդյունքում։ Ղարաբաղյան շարժման առաջնորդների մեծ մասը՝ ԼՏՊ-ի գլխավորությամբ, ովքեր այն ժամանակ կոմունիստների հետ կիսում էին իշխանությունը դեմ լինելով վերամիավորմանը ստիպված էին ժողովրդային ճնշման ներքո տեղի տալ։ Որոշումը պաշտպանում էին Հայաստանում գործող մի շարք կազմակերպություններ՝ «Միացում», «ՀԱԿ», «ՍԻՄ», «Ազատ Հայք» և այլն։


Որոշումից անմիջապես հետո վարչաապետ Մարգարյանցի որոշմամբ ստեղծվեց կառավարությունում Արցախի տնտեսական ինտեգրացման հանձնաժողով՝ Իգոր Մուրադյանի գլխավորությամբ, որը կարճ ժամանակահատվածում կարողացավ Հայաստանի մի շարք խոշոր ձեռնարկությունների մասնաճյուղեր բացել Արցախում և այլն։ Ցավոք այս գործընթացը երկար չտևեց, որովհետև Հայաստանում և Արցախում մի շարք առաջնորդներ ընտրեցին այլ ճանապարհ՝ Արցախը դարձնել երկրորդ հայկական պետություն և հիմք ընդունելով ազգերի ինքնորոշման նորմերը հասնել Արցախի հանրապետության միջազգային ճանաչմանը / չնայած վերամիավորման հիմքում ևս դրված էր արցախահայության ինքնորոշման ազատ կամարտահայտության սկզբունքները/։ Այդ մոտեցումը բերեց նաև շարժման ղեկավարության փոփոխության և շարժման գլուխ անցնելով ԼՏՊ-ն ու իր կողմնակիցները ըստ էության լուսանցք մղեցին վերամիավորման գաղափարը և կողմնակիցներին։ 
Գերագույն խորհրդում իշխանության գալուց հետո ԼՏՊ-ն նաև դադարացրեց Արցախի հետ ինտեգրման հանձնաժողովի հետ աշխատանքները։ Հայաստանում  1991թ․-ի խորհրդարանական ընտրություններին ընտրատեղամասեր չկազմվեցին հյուսիսային Արցախի Շահումյանի և Գետաշենի տարածաշրջանում՝ որոնք դեկտեմբերի 1-ի որոշմամբ Արցախի մաս էին կազմում։ Նման գործելակերպը կիսում էին նաև Արցախի մի շարք առաջնորդներ՝ ովքեր արդեն իրենց պատկերացնում էին առաջին հանրապետության ղեկավարներ։ Հայկական երկրորդ հանրապետության հռչակման կողմնակիցները կարծում էին, որ այս քայլով  կխուսափեն Ադրբեջանի կողմից ռազմական հարձակումից / որը եղավ 1 տարի անց/, արագորեն կճանաչվի ԼՂՀ-ն միջազգային հանրության կողմից։

Ցավոք անցած 30 տարիներին այդ մոտեցումներն իրականություն չդարձան։ Միջազգային հանրությունն այդպես էլ չճանաչեց հայկական երկրորդ պետության գոյությունը։  Չնայած Հայ դատի գրասենյակների, հայկական լոբբինգի և դիվանագիտության գործադրած ահռելի ջանքերին այդպես էլ ոչ մի պետություն, նույնիսկ մեր ամենաբարեկամ երկրները, ոչ մի միջազգային կառույց չճանաչեց ԼՂՀ-ն որպես արցախահայության ինքնորոշման իրավունքի իրականացման փաստ և իրողություն։ Ավելին, նույնիսկ ՀՀ-ն պաշտոնապես չճանաչեց այն՝ չնայած ընձեռնված մի քանի բացահայտ հարմար առիթների /1992-94թ․-ի հաղթական պատերազմ, 2016թ․-ի քառօրյա պատերազմ, 2020թ․-ի 44- օրյա պատերազմ/։ Ակնհայտ էր, որ Ադրբեջանի և Թուրքիայի ցեղասպան և հակահայ ծրագրերը երբեք կանգ չէին առնի և չեն առնելու լինի ԼՂՀ-ն անկախ, թե վերամիավորված ՀՀ-ի հետ։ Սակայն Հայաստանի հետ վերամիավորված լինելու դեպքում մեր պայքարն ավելի համախմբված կլիներ և արդյունավետ, իսկ դաշնակից երկրների համար՝ ավելի հստակ և որոշակի, որովհետև Հայաստանի նկատմամբ ստանձնած ռազմավարական պարտավորությունները կվերաբերվեին նաև Արցախին։
Ինչևիցե, պատմությունը չի սիրում հետադարձ վերլուծություններ, ուստի կարևոր է այն թե արդյո՞ք հետևություններ արել ենք մենք նախորդ սխալներից, արդյո՞ք Հայաստանը կարող է այսօր միջազգային օբյեկտից դառնալ նորից միջազգային սուբյեկտ, չեզոքացնել իր և Արցախի գլխին կախված հայաթափման և ցեղասպանության նոր սպառնալիքները․ և այստեղ մեզ հարկավոր է նորից լինել սկզբունքային և վճռական՝ այնպես ինչպես 1989թ․-ի ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1-ին։ 

                                                                          Հրայր Կարապետյան
                                                                          ՀՀ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար



Տոյվո Կլաարը ողջունում է Տավուշի մասին Երևանի և Բաքվի պայմանավորվածություններըԺամը՝ 09:00-ին բոլորս հավաքվում ենք Օպերայի մոտ. Վարդան Ղուկասյանի հրատապ հայտարարությունըՏավուշեցիները շարունակում են բողոքի ակցիան, ահազանգում են, որ ոստիկանները փակել են Իջևանից Նոյեմբերյան եկող ճանապարհը, որպեսզի ակցիայի մասնակիցների թիվը չավելանա. irakanum.amԲագրատ Սրբազանը միացել է միջպետական ճանապարհը փակած Բաղանիսի ու Ոսկեպարի բնակիչներին. lurer.com«Աշխատասիրության էներգիան ուղղակի հորդում էր Սերգո Երիցյանից».Հրաչյա ՊապինյանՀոկտեմբերի 27-ի մութ անկյուններից մինչեւ ատոմայինից ոչ պակաս զենքերի «նվիրաբերում». ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄԻնչ է ասել Պոզները Երեւան այցի ժամանակ. Սերգո Երիցյանը գրքում փակագծեր է բացելԻրանը կարող է կետային հարված հասցնել Ադրբեջանին. Բաքվում հակաալիեւյան ընդվզման հզոր ալիքն իրական էԵվրոպայի առաջնությունում, հաղթանակով մեկնարկեց Հայաստանի առաջին ներկայացուցիչը«ՄՐՑԱՇԱՐԻՑ ՄԵԿ ՇԱԲԱԹ ԱՌԱՋ ՈՏՔԻ ՎՆԱՍՎԱԾՔ ԷԻ ՍՏԱՑԵԼ». ՍԱՄԲՈՅԻ ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹԻ ԱՐԾԱԹԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ ԿԱՌԼԵՆ ՄԱՀԻՆՅԱՆՌուսական ուժերը ճեղքել են ուկրաինական պաշտպանությունը Օչերտինո-Բերդիչի ուղղությամբԲաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը Աչքերս լցվեց, երբ մոտեցա ԱԺ ամբիոնին ու տեսա կողքս Դեմիրճյանն է պառկած արյան մեջ. Կոստանդյան (ԱՆՈՆՍ)Ժողովուրդը, որին պարտադրում են իր հողը հանձնել եւ հեռանալ, չի կարող գոհունակ լինել. Վազգեն ՊետրոսյանԵթե այս ընթացքը չկասեցվի, ամիսներ անց հնարավոր է` պետականություն չունենանք. ՉախալյանՍա «բեսպրեդել» է` Հայաստանի պատմության մեջ չտեսնված անբարո «շոու». Նաիրա ԶոհրաբյանԱռաջին գործողությունը պետք է լիներ ուղեկցող երկու ոստիկաններին ձերբակալելը. Թաթուլ ՊետրոսյանՆիկոլի թիվ մեկ խնդիրը ՔՊ պատգամավորներին համախմբված պահելն է. Գառնիկ ԻսագուլյանԲաքվից հայտարարել են՝ «մի շարք գործոններ կան, որ վտանգում են խաղաղությանն ուղղված քայլերը»Հայաստանի տարածքային ամբողջականությունը պետք է հարգվի, Իրանը դեմ է սահմանների փոփոխությանը․ դեսպան (Video)Փաշինյանի տավուշյան այցի «պաբոչնիյ էֆեկտը»Փաշինյանը 2018-ին սպանել է հայաստանի պետականությունը. Աննա ՄկրտչյանՎտանգված է 165 երեխայի կյանք. մանկապարտեզը փլուզման եզրին է, իսկ քաղաքապետարանը` խորը քնի մեջԻրանական սպառնալիքները կազդե՞ն Նիկոլի տրամադրությունների վրաՈւմ եւ ինչ է հուշում Արցախից ռուսական զորքի հեռանալու մեկնարկըԹոշակս չի բավականացնում բուժմանս ծախսերը հոգալու համար. ՆԱՐԻՆԵ ՈՍԿԱՆՅԱՆՈստիկանությունը ձերբակալել է Վոլգոգրադում տղամարդու առևանգած ազերիներից կազմված հանցախմբինՉորս գյուղով չեն եզրափակվի. ԴԱՎԻԹ ՍԱՀԱԿՅԱՆՑԱռանց ժողովրդի կարծիքը հաշվի առնելու էդ ի՞նչ քարտեզ են հրապարակել. Կիրանցի ղեկավար.24NewsԱլիևն ապրիլի 26-ին կմեկնի Բեռլին՝ բանակցելու Շոլցի հետՀՀ-ն պատրաստվում է սահմանազատման գործընթացում դե յուրե հիմնավորել Արծվաշեն անկլավի գոյությունըՀայաստանը համաձայնել է վերադարձնել 4 գյուղերը. Ադրբեջանի ԱԳՆԾաղրանկարչի մենաշնորհը  յուրացրել են քաղաքական գործիչները. ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՉԱԼԻԿՅԱՆ   Պուտինն ու Ալիևը ապրիլի 22-ին Մոսկվայում բանակցություններ կանցկացնենԱռաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ. ArmenpressԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՄինչև մայիսի 15-ը Ադրբեջանը և Թուրքիան կստանան նվեր Տավուշի ամենակարևոր 4 կետերը. ԳեղամյանԶԱՐՄԱՆՔԲԱՄԲԱՍԱՆՔԱզերի Շահին Աբբասովի հետ բերման են ենթարկվել նրա եղբայրներըՀԱՅԿԱԿԱՆ ՖՅՈՒՐԵՐԻԿԸ ՏԱՎՈՒՇԻ ԱՆՏԱՌՆԵՐԻՑԿայացել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման` հանձնաժողովների 8-րդ նիստըՀնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.amԻսրայելն ու Իրանն այլևս փոխադարձ հարվածներ չեն հասցնի. CNN24-ամյա մոսկվացուն սպանող ազերի Շախին Աբբասովին բռնել ենՆախքան ասելը, որ ՀԱՊԿ-ը պարտավոր է սահմանել իր պատասխանատվության գոտին, պետք է սահմանել ՀՀ սահմանները. ԼավրովԱրցախցիների շուրջ 65%-ը հայտարարել է, որ ցանկություն չունի արտագաղթելու ՀՀ-ից36 կգ ոսկու գործով իրավապահները կհարցաքննեն «օրենքով գող» Անդրանիկ Սողոյանի՝ Զապի փեսային.Armlur.amՌուբեն Վարդանյանը Բաքվի բանտում հացադուլ է սկսելԷթնիկ հայերը խոշտանգվել են ադրբեջանական զինված ուժերի կողմից. լսումներ՝ ՄԱԿ-ի դատարանում (տեսանյութ)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода