Չես կարող մարմնով ծածկես արխիվները եւ ասես՝ չվառեք. Արթուր Խաչատրյան
ՆերքաղաքականԸստ օրենսդրական նոր կարգավորման` ԱԱԾ արխիվները կարող են ոչնչացվել չգաղտնազերծվելով: Վերոնշյալ գործընթացը կանխելու հարցում խորհրդարանական ընդդիմության կողմից առանձնապես ակտիվություն չնկատվեց, թե ինչու, այսպես է մեկնաբանում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր ԱՐԹՈՒՐ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ:
— Դու չես կարող գնալ մտնել ԱԱԾ, մարմնով ծածկես արխիվները եւ ասես՝ չվառեք: Սա հարցի լուծում չէ: Դու պետք է մարդկանց ցույց տաս, որ հանկարծ չեղած տեղը որոշեցին այդ օրենքը մտցնել: Սա որոշակի հրատապությունից ելնելով են մշակել: Մենք խոսել ենք դրա մասին ու ասել, որ դա ռիսկ է, ինչ-որ հետք նշանակում է ուզում են թաքցնել, ու չպետք է թույլ տալ:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ