Իրանը կարող է կետային հարված հասցնել Ադրբեջանին. Բաքվում հակաալիեւյան ընդվզման հզոր ալիքն իրական է Ռուսական ուժերը ճեղքել են ուկրաինական պաշտպանությունը Օչերտինո-Բերդիչի ուղղությամբ Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը Ժողովուրդը, որին պարտադրում են իր հողը հանձնել եւ հեռանալ, չի կարող գոհունակ լինել. Վազգեն Պետրոսյան Եթե այս ընթացքը չկասեցվի, ամիսներ անց հնարավոր է` պետականություն չունենանք. Չախալյան Սա «բեսպրեդել» է` Հայաստանի պատմության մեջ չտեսնված անբարո «շոու». Նաիրա Զոհրաբյան Առաջին գործողությունը պետք է լիներ ուղեկցող երկու ոստիկաններին ձերբակալելը. Թաթուլ Պետրոսյան Նիկոլի թիվ մեկ խնդիրը ՔՊ պատգամավորներին համախմբված պահելն է. Գառնիկ Իսագուլյան Բաքվից հայտարարել են՝ «մի շարք գործոններ կան, որ վտանգում են խաղաղությանն ուղղված քայլերը» Հայաստանի տարածքային ամբողջականությունը պետք է հարգվի, Իրանը դեմ է սահմանների փոփոխությանը․ դեսպան (Video)

Թող չկարդան ազգային նիհիլիստները եւ սնապարծները. պատմաբանն աղաղակող փաստեր է ներկայացնում

Հասարակություն
2022 թվականի նոյեբերի 29-ին լրացավ Հայաստանում սովետական կարգերի հաստատման 102-րդ տարեդարձը, ինչի առիթով պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր ՎԼԱԴԻՄԻՐ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ծավալուն գրառմամբ է հանդես եկել:
 
«Իմ խոսքը թող չկարդան ազգային նիհիլիստները, որոնք ժխտում են Սովետական Հայաաստանի պատմությունը եւ ծաղրում ու վարկաբեկում են Սովետական Հայաստանի բազմաթիվ սերունդների եռանդուն ու նվիրված աշխատանքը։ Իմ խոսքը թող չկարդան ազգային սնապարծները, որոնք այսօր էլ պարծենում են, թե սովետական կարգերը տապալելով՝ ձեռք են բերել Հայաստանի անկախությունը։
 
Իրականում այդ պարծենկոտները անկախության անվան տակ Հայաստանում հաստատեցին գիշատիչ կապիտալիստական կարգեր։ Դրա արդյունքով ավերվեցին Սովետական Հայաստանում ստեղծված բոլոր արդյունաբերական ձեռնարկությունները։ Հարյուր հազարավոր մարդիկ դարձան գործազուրկ։ Անկախության անվան տակ հաստատված կապիտալիստական կարգերը Հայաստանի քաղաքացիներին զրկեցին աշխատանքի եւ հանգստի իրավունքից, անվճար բնակարան ստանալու իրավունքից, անվճար բժշկական օգնությունից, անվճար կրթությունից, էժան եւ որակյալ սննդամթերքից, շատ էժան կոմունալ ծախսերից եւ այլն։
Մարդիկ կորցրեցին վստահությունը վաղվա օրվա նկատմամբ։
 
Անուղղելի եւ մեծ վնաս հասցվեց Սովետական Հայաստանում ստեղծված մշակութային արժեքներին։ Միայն մեկ օրինակ․ Սովետական Հայաստանում առաջին 20 տարում վերացվել է համատարած անգրագիտությունը։ Իսկ այժմ, անկախության 30 տարիների ընթացքում վարչապետ Փաշինյանի խոստովանությամբ` մինչեւ 10 տարեկան երեխաների 30 տոկոսը գրել եւ կարդալ չգիտեն։
 
Սովետական Հայաստանի գոյության տարիներին Հայաստանում անմշակ հող չկար։ Իսկ անկախության 30 տարիներին Հայաստանում հողատարածքների կեսից ավելին չի մշակվում։
 
Երկրում սկիզբ առած արտագաղթը չի նվազում...
 
Խոսքս ուղղում եմ իմ ընկերներին, բարեկամներին, համակիրներին եւ բոլոր նրանց, ովքեր երախտագիտությամբ են հիշում ու գնահատում հայ ժողովրդի հազարամյակների պատմության մեջ Սովետական Հայաստանի գոյության 70 տարիների ընթացքում ստեղծված հոգեւոր եւ նյութական արժեքները կերտող բազմաթիվ սերունդներին։
 
Խոսքս ուղղում եմ նաեւ Սփյուռքում գտնվող իմ բարեկամ բազմաթիվ հասարակական ու ազգային գործիչներին, որոնք Սովետական Հայաստանի գոյության 70 տարին համարում են Ոսկե դար։
 
Շնորհավորում եմ 102-րդ տարեդարձի առթիվ եւ միաժամանակ հարկ եմ համարում հատկապես նշել հետեւյալը. այն ամենը, ինչ այժմ տեղի է ունենում Հայաստանի Հանրապետության շուրջ, անհրաժեշտ է դարձնում շատ համառոտ անդրադառնալ Հայաստանում սովետական իշխանությունը հռչակելու պայմաններին։
 
1920 թվականի սեպտեմբերի վերջին քեմալական Թուրքիան հարձակվեց Հայաստանի Հանրապետության վրա եւ տարավ հաղթանակ։ Թուրքերը հայտարարեցին զինադադար եւ Հայաստանի կառավարությունից պահանջեցին սկսել բանակցություններ։
 
Մինչեւ բանակցություններ սկսելը՝ 1920 թվականի նոյեմբերի 17-ին, Հայաստանի պատվիրակության ղեկավար եւ Արտաքին գործերի մինիստր Ալեքսանդր Խատիսյանը մեկնեց Թիֆլիս եւ հանդիպեց Անգլիայի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի ներկայացուցիչներին։ Անգլիայի ներկայացուցիչը Խատիսյանին է հայտնել Անգլիայի Արտաքին գործերի մինիստր լորդ Քերզոնի խորհուրդը․ «Ավելի լավ է հաշտվել թուրքերի հետ, քան ընդունել ռուսներին»:
 
Այս խորհուրդով էլ Խատիսյանը վերադարձավ Ալեքսանդրապոլ, մերժվեց Սովետական Ռուսաստանի միջնորդությունը, եւ 1920 թվականի դեկտեմբերի 2-ին Ալեքսանդրապոլում ստորագրվեց Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ պայմանագիր, որը նշանավոր պատմաբան Լեոյի գնահատմամբ` կմնա որպես դաշնակցության հավերժական ամոթն ու խայտառակությունը։ Այդ ամոթալի ու խայտառակ պայմանագրով Սիմոն Վրացյանի գլխավորած Հայաստանի կառավարությունը ոչ միայն չեղյալ համարեց Սեւրի դաշնագիրը, այլեւ հրաժարվեց Արեւմտյան Հայաստանի նկատմամբ պահանջից եւ Կարսը համարեց թուրքերի սեփականություն։ Այդ պայմանագրով Հայաստանին թողնվեց 9․000 քառակուսի կիլոմետր տարածք։ Այդ տարածքի սահմանագիծը սկսվում էր Էջմիածնի վանքի արեւմտյան պարսպից 15 կմ դեպի արեւմուտք, որտեղից բարձրանում էր Արագած լեռով, իջնում էր Ապարանի շրջանի Տանագիրմազ (այժմ` Նիգավան) գյուղով, անցնում էր Մելիք գյուղի մոտով, իջնում է Փամբակի ձոր, այդտեղից հասնում էր Դիլիջան, Դիլիջանի ոլորաններով իջնում էր Սեւանալիճ, հատում էր լիճը եւ Մարտունի քաղաքի եւ Գավառ քաղաքի միջեւ ընկած տարածքով հասնում էր Գառնի եւ Ազատ գետի հունով հասնում էր մինչեւ այն կետը, որտեղից ուղիղ ձգվում էր դեպի Արեւմուտք, անցնում էր այժմյան Մասիս քաղաքի տարածքով եւ հասնում էր մինչեւ Էջմիածնի վանքից Արեւմուտք ընկած կետը։ Այդ պայմանագրով Հայաստանի բոլոր կենսաբեր տարածքները անցել են Թուրքիայի տիրապետության տակ։
 
Հայաստանում սովետական կարգերի հաստատումից հետո՝ Հեղկոմը մի քանի նոտայով Թուրքիայից պահանջում էր հեռանալ զավթած տարածքներից։ Միայն 1921 թվականի ապրիլի 22-ին վերջնականապես թուրք զավթիչները հարկադրված եղան հեռանալ Հայաստանի զավթած տարածքներից։ Ինչպես ասում էր «Սասնա ծռերի» պատումի հեղինակներից մեկը՝ դառնանք օղորմի տանք Ալեքսանդր Մյասնիկյանի ղեկավարությամբ գործող հայ բոլշեւիկներին, որոնք, Լենինի գլխավորած Սովետական Ռուսաստանի անմիջական ու վճռական օգնությամբ, Հայաստանի տարածքը 9․000 քառակուսի կիլոմետրից հասցրեցին 29․800 քառակուսի կիլոմետրի։
 
Այժմ Հայաստանի իշխանությունների առաջնահերթ խնդիրն է դարձել հայ բոլշեւիկների ստեղծած 29․800 քառակուսի կիլոմետր տարածություն ունեցող երկիրը պաշտպանել թշնամիների հարձակումներից։ Ահա, այպիսին է իրականությունը։
 
Խորին հարգանքով հիշենք Սովետական Հայաստանի պատմությունը կերտող բոլոր սերունդներին եւ հույս ունենանք, որ վերջապես Հայաստանի իշխանությունները կսթափվեն եւ կգնահատեն նրանց աշխատանքի արդյունքը եւ արժանիորեն ու պետականորեն կնշեն 1920 թվականի նոյեմբերի 29-ի հաջորդ տարեդարձը», - ընդգծել է պատմաբանը։
 


Իրանը կարող է կետային հարված հասցնել Ադրբեջանին. Բաքվում հակաալիեւյան ընդվզման հզոր ալիքն իրական էԵվրոպայի առաջնությունում, հաղթանակով մեկնարկեց Հայաստանի առաջին ներկայացուցիչը«ՄՐՑԱՇԱՐԻՑ ՄԵԿ ՇԱԲԱԹ ԱՌԱՋ ՈՏՔԻ ՎՆԱՍՎԱԾՔ ԷԻ ՍՏԱՑԵԼ». ՍԱՄԲՈՅԻ ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹԻ ԱՐԾԱԹԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ ԿԱՌԼԵՆ ՄԱՀԻՆՅԱՆՌուսական ուժերը ճեղքել են ուկրաինական պաշտպանությունը Օչերտինո-Բերդիչի ուղղությամբԲաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը Ժողովուրդը, որին պարտադրում են իր հողը հանձնել եւ հեռանալ, չի կարող գոհունակ լինել. Վազգեն ՊետրոսյանԵթե այս ընթացքը չկասեցվի, ամիսներ անց հնարավոր է` պետականություն չունենանք. ՉախալյանՍա «բեսպրեդել» է` Հայաստանի պատմության մեջ չտեսնված անբարո «շոու». Նաիրա ԶոհրաբյանԱռաջին գործողությունը պետք է լիներ ուղեկցող երկու ոստիկաններին ձերբակալելը. Թաթուլ ՊետրոսյանՆիկոլի թիվ մեկ խնդիրը ՔՊ պատգամավորներին համախմբված պահելն է. Գառնիկ ԻսագուլյանԲաքվից հայտարարել են՝ «մի շարք գործոններ կան, որ վտանգում են խաղաղությանն ուղղված քայլերը»Հայաստանի տարածքային ամբողջականությունը պետք է հարգվի, Իրանը դեմ է սահմանների փոփոխությանը․ դեսպան (Video)Փաշինյանի տավուշյան այցի «պաբոչնիյ էֆեկտը»Փաշինյանը 2018-ին սպանել է հայաստանի պետականությունը. Աննա ՄկրտչյանՎտանգված է 165 երեխայի կյանք. մանկապարտեզը փլուզման եզրին է, իսկ քաղաքապետարանը` խորը քնի մեջԻրանական սպառնալիքները կազդե՞ն Նիկոլի տրամադրությունների վրաՈւմ եւ ինչ է հուշում Արցախից ռուսական զորքի հեռանալու մեկնարկըԹոշակս չի բավականացնում բուժմանս ծախսերը հոգալու համար. ՆԱՐԻՆԵ ՈՍԿԱՆՅԱՆՈստիկանությունը ձերբակալել է Վոլգոգրադում տղամարդու առևանգած ազերիներից կազմված հանցախմբինՉորս գյուղով չեն եզրափակվի. ԴԱՎԻԹ ՍԱՀԱԿՅԱՆՑԱռանց ժողովրդի կարծիքը հաշվի առնելու էդ ի՞նչ քարտեզ են հրապարակել. Կիրանցի ղեկավար.24NewsԱլիևն ապրիլի 26-ին կմեկնի Բեռլին՝ բանակցելու Շոլցի հետՀՀ-ն պատրաստվում է սահմանազատման գործընթացում դե յուրե հիմնավորել Արծվաշեն անկլավի գոյությունըՀայաստանը համաձայնել է վերադարձնել 4 գյուղերը. Ադրբեջանի ԱԳՆԾաղրանկարչի մենաշնորհը  յուրացրել են քաղաքական գործիչները. ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՉԱԼԻԿՅԱՆ   Պուտինն ու Ալիևը ապրիլի 22-ին Մոսկվայում բանակցություններ կանցկացնենԱռաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ. ArmenpressԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՄինչև մայիսի 15-ը Ադրբեջանը և Թուրքիան կստանան նվեր Տավուշի ամենակարևոր 4 կետերը. ԳեղամյանԶԱՐՄԱՆՔԲԱՄԲԱՍԱՆՔԱզերի Շահին Աբբասովի հետ բերման են ենթարկվել նրա եղբայրներըՀԱՅԿԱԿԱՆ ՖՅՈՒՐԵՐԻԿԸ ՏԱՎՈՒՇԻ ԱՆՏԱՌՆԵՐԻՑԿայացել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման` հանձնաժողովների 8-րդ նիստըՀնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.amԻսրայելն ու Իրանն այլևս փոխադարձ հարվածներ չեն հասցնի. CNN24-ամյա մոսկվացուն սպանող ազերի Շախին Աբբասովին բռնել ենՆախքան ասելը, որ ՀԱՊԿ-ը պարտավոր է սահմանել իր պատասխանատվության գոտին, պետք է սահմանել ՀՀ սահմանները. ԼավրովԱրցախցիների շուրջ 65%-ը հայտարարել է, որ ցանկություն չունի արտագաղթելու ՀՀ-ից36 կգ ոսկու գործով իրավապահները կհարցաքննեն «օրենքով գող» Անդրանիկ Սողոյանի՝ Զապի փեսային.Armlur.amՌուբեն Վարդանյանը Բաքվի բանտում հացադուլ է սկսելԷթնիկ հայերը խոշտանգվել են ադրբեջանական զինված ուժերի կողմից. լսումներ՝ ՄԱԿ-ի դատարանում (տեսանյութ)Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերինՄեդվեդևը կարծիք է հայտնել, որ Արևմուտքը որոշել է վերացնել ԶելենսկիինՊետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.amԱդրբեջանը իր բացատրություններում ձախողել է. Եղիշե Կիրակոսյանը՝ ՄԱԿ-ի դատարանումԱլիևն ասում էր՝ հայերին շների պես կքշենք, եթե ինքնակամ չգնան ԼՂ-ից․ լսումներ՝ ՄԱԿ-ի դատարանումԱդրբեջանի ԱԳՆ խոսնակը հերթական մեղադրանքներն է հնչեցրել Ֆրանսիայի հասցեինԻրանի Սպահան իսրայելական ԱԹՍ-ները կարող էին հասնել միայն բռնազավթված Արցախի տարածքից. Վարդան ՈսկանյանՍտանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի տնօրենը դիմել է ոստիկանություն․ shamshyan
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода