«Ժողովուրդ». ԱԱԾ-ն Գեղամ Մանուկյանին մեղադրանք կառաջադրի
Մամուլի տեսություն«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը մեղադրանք է առաջադրելու ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանին: Առիթը քուրդ ազատամարտիկների՝ Թուրքիայում հայտնվելու դեպքով նրա արած հայտարարություններն են:
Ըստ ամենայնի, ԱԱԾ-ն Գեղամ, Մանուկյանին մեղադրանք կառաջադրի ՀՀ քրեական օրենսգրքի 329-ի հոդվածի հատկանիշներով (Ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաեւ այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը, անձի կամ անձանց խմբի նկատմամբ ռասայական, ազգային, էթնիկ կամ սոցիալական ծագումով, կրոնով, քաղաքական կամ այլ հայացքներով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելը կամ քարոզելը…): Այս հոդվածով նախատեսվում է պատիժ՝ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
Այդ արարքի համար ՀՀ վերաքննիչ դատարանը 5 տարի ժամկետով ազատազրկման էր դատապարտել նրանց, որը պայմանականորեն չէր կիրառվել՝ սահմանելով փորձաշրջան՝ 3 տարի ժամկետով: Քուրդ ազատամարտիկներն ազատ էին արձակվել հենց դատական նիստերի դահլիճից։ Նրանք, ըստ էության, ազատության մեջ էին 7 ամիս, որից հետո անհասկանալի հանգամանքներում հայտնվել են Թուրքիայում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում