«Ժողովուրդ». ՔՊ խմբակցությունը երեկ գաղտնի հյուրեր ուներ. ում են հանդիպել պատգամավորները
Մամուլի տեսություն«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ երեկ՝ նոյեմբերի 28-ին, խորհրդարանական մեծամասնությունը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, աշխատանքային քննարկում-նիստի ժամանակ մի քանի հյուրերի է ընդունել- ճանապարհել:
Բանն այն է, որ խորհրդարանականներն առաջիկայում Կենտրոնական բանկի, Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի, Հաշվեքննիչ պալատի անդամներ պետք է ընտրեն, ու, մեր տեղեկություններով, ՔՊ-ականները երեկ վերոնշյալ կառույցների անդամ դառնալ ցանկացող թեկնածուների հետ են հանդիպել, քննարկում ունեցել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկութուններով՝ Կենտրոնական բանկի անդամ դառնալ են ցանկանում Նարեկ Ղազարյանն ու Արմեն Նուրբեկյանը: Նրանք երեկ հանդիպել են իշխող մեծամասնության հետ, քննարկում ունեցել:
Նշենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը երեկ նկատեց, որ 71 պատգամավոր ունեցող խմբակցության աշխատանքային նիստին երեկ մեկ տասնյակին մոտ մարդ էր մասնակցում: ՔՊ-ական պատգամավորներից շատերն անգամ տեղյակ էլ չէին, որ նիստ ունեն: Դա, թերեւս, խորհրդարանական աշխատանքի նկատմամբ ունեցած նրանց վերաբերմունքի ու խմբակցության ղեկավարության աշխատեալոճի մասին է վկայում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում