Թույլ չենք տա վարչապետ կոչեցյալին վնասել հայ-ռուսական դարավոր բարեկամությանը. Գայանե Ներսիսյան
ՄշակութայինՀՀ վաստակավոր արտիստ ԳԱՅԱՆԵ ՆԵՐՍԻՍՅԱՆՆ «Իրավունքի» հետ զրույցում անդրադարձել է Երեւանում կայացած ՀԱՊԿ գագաթաժողովին եւ այդ շրջանակում Նիկոլ Փաշինյանի պահվածքին:
— Մի քանի օր առաջ տեղի ունեցավ ՀԱՊԿ ռազմաքաղաքական կառույցի անդամ երկրների նախագահների հանդիպումը՝ Վլադիմիր Պուտինի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում ՀՀ վարչապետ կոչեցյալը փորձեց թերագնահատել ՀԱՊԿ-ի աշխատանքը՝ մոռանալով, որ հենց ինքն է վերջին տարին գլխավորել ՀԱՊԿ կառույցը: Նաեւ մոռանալով, որ խորամանկությամբ զավթելով իշխանությունը՝ փորձում էր վնասել ՀԱՊԿ-ի եւ Հայաստանի հարաբերությունները՝ առաջին հերթին հեռացնելով հարգարժան Յուրի Խաչատուրովին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից: Ավելին՝ փորձում էր ոտնձգություն անել ռուսական բազայի նկատմամբ՝ կատարելով իր իրական բարեկամ Թուրքիայի պահանջը: Եվ այս պահին էլ, ինչպես միշտ, փորձում է մոլորեցնել մեր ժողովրդին եւ վնասել հայ-ռուսական հարաբերությունները: Մինչդեռ հայ-թուրքական սահմանը ողջ երկայնքով պահում են ռուս սահմանապահները, Արցախի մնացյալ տարածքները պահում են ռուս խաղաղապահները: Մենք ազգովի սա գիտակցում ենք եւ թույլ չենք տա վարչապետ կոչեցյալին վնասել հայ-ռուսական դարավոր բարեկամությանը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ