Փոխարժեք: $ , ,
Տիրան Խաչատրյանն ազատ արձակվեց 5 մլն դրամ գրավի դիմաց Գործը սարքած ա․ եթե սենց մեզ հետ են վարվում, ժողովրդին տանելու են վարի տան․ Հրանտ Բագրատյան Հունաստանի պաշտպանության նախարարը ժամանել է Հայաստան ՈՒՂԻՂ. Լվովյան փողոցի բնակիչների բողոքի ակցիան` քաղաքապետարանի դիմաց Տարադրամի փոխարժեքնեը մարտի 4-ին Ե՞րբ է այս տարի նշվելու Ծաղկազարդը Ադրբեջանցի վանդալների թիրախում է հայտնվել Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր Տաճարը Ադրբեջանի ՄԻՊ-ը միջազգային հանրությանը կոչ է արել «լուրջ ճնշում գործադրել Հայաստանի վրա» ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, Լարսը բաց է Մեծ է նոր ռոմանտիկ հարաբերություններ սկսելու գայթակղությունը. մարտի 4-ի աստղագուշակ

ԻՆՉՊԵՍ ԷՐ ԳԱՐՇԱՀՈՏՈՒՄ ԴԻԿՏԱՏՈՒՐԱՆ

Վերլուծություն

Ադր­բե­ջա­նա­կան կող­մը Հա­յաս­տա­նին է փո­խան­ցել 13 զին­ծա­ռա­յող­նե­րի ա­ճյուն­ներ: Տղեր­քը զոհ­վել է­ին դե­ռեւս սեպ­տեմ­բե­րի 13-14-ին դա­րա­վոր ո­սո­խի ագ­րե­սի­ա­յին դի­մա­կա­յե­լիս: Կռիվ են տվել Հայ­րե­նի­քի պաշտ­պա­նու­թյան հա­մար, մեզ հա­մար... Սա­կայն ՔՊ-ական իշ­խա­նու­թյուն­ներն ա­վե­լի մեծ ու ե­ռան­դուն ջանք են գոր­ծադ­րել Ե­րե­ւա­նի «տո­նա­կան» լու­սա­վո­րու­թյան ուղ­ղու­թյամբ, քան տղա­նե­րի ա­ճյուն­նե­րը ժա­մա­նա­կին վե­րա­դարձ­նե­լու եւ հի­շա­տա­կը հար­գե­լու հա­մար: Զի «տո­նա­կան» պճնան­քը ժե­խա­հա­ճո է, իսկ Հայ­րե­նի­քի զին­վոր­նե­րի մա­սունք­նե­րը` ոչ: Իսկ նի­կո­լիզ­մի կա­րև­ո­րա­գույն հիմ­քե­րից մե­կը պո­պու­լիզմն է, ամ­բո­խա­հա­ճու­թյու­նը:

ՖՐԱՆՑ ԿԱՖ­ԿԱՆ ԳԵ­ՐԵԶ­ՄԱ­ՆՈՒՄ ՇՈՒՌ Ե­ԿԱՎ

Նժդեհն ա­սում էր` ան­կախ հայ­րե­նիք­նե­րը նա­հա­տակ­նե­րի ա­ճյու­նից են բարձ­րա­նում: Սրանք նույ­նիսկ ի վի­ճա­կի չեն ըմբռ­նել այդ ճշմար­տու­թյու­նը, զի սրանց հա­մար նա­հա­տակ­նե­րի ա­ճյուն­նե­րը են­թա­կա են ան­հայտ նկու­ղում կար­տո­ֆի­լի պար­կե­րի մեջ նե­խե­լու: Սրանց հա­մար ան­հաս­կա­նա­լի են և՛ սրբու­թյու­նը, և՛ Հայ­րե­նի­քի հա­մար նա­հա­տակ­վե­լը, և՛ Ան­կախ Հայ­րե­նիքն ինք­նին: Բա­ցար­ձակ իշ­խա­նու­թյուն և դրա բե­րած հա­ճույք­նե­րը` ա­հա՛ գե­րա­գույն ար­ժե­քը: «Մի քա­նի հա­զար զոհ կտան, կխե­լո­քա­նան»,- ա­հա՛ սրանց հա­վա­տո հան­գա­նա­կը:

Դեռ կաս­կա­ծող­ներ կան, որ Նի­կո­լը բռնա­պետ է, քան­զի կար­ծես թե հա­մա­տա­րած բռնու­թյուն չկա: Սա­կայն բռնի ու­ժով դիկ­տա­տու­րա­նե­րը հիմ­նա­կա­նում մնա­ցին 19-20-րդ դա­րե­րում: 21-րդ դա­րի դիկ­տա­տու­րա­նե­րը, ո­րոնք կոչ­վում են սպին-դիկ­տա­տու­րա­ներ, հիմ­նա­կա­նում հիմն­ված են ա­մե­նօ­րյա զանգ­վա­ծա­յին ստի, պո­պու­լիզ­մի և ան­բա­րո­յա­կա­նաց­ման վրա: Սպին-դիկ­տա­տու­րա­նե­րը ժե­խա­կենտ­րոն են և են­թադ­րում են է­լի­տար շեր­տի ծայ­րա­հեղ թու­լա­ցում և վար­կա­բե­կում: Ա­հա հատ­ված մեր սպին-դիկ­տա­տո­րի «Երկրի հա­կա­ռակ կող­մը» պղծագր­քից. «Ես տես­նում է­ի այդ պա­տե­րազ­մի զո­հե­րին` բո­զա­ցած և դրա­նից եր­ջա­նիկ աղ­ջիկ­նե­րի, բո­զա­ցած և դրա­նից հպարտ տղա­նե­րի, բո­զա­ցած և դրա­նից շոյ­ված մայ­րե­րի, բո­զա­ցած և դրա­նից արծ­վա­ցող հայ­րե­րի տես­քով: Զգում է­ի, որ ինքս էլ սկսում եմ բո­զա­նալ և գու­ցե շու­տով նույն­քան հպարտ կզգամ ինքս ինձ, ո­րով­հե­տև հաղ­թա­ծի բա­նա­կում կլի­նեմ, կդառ­նամ խորհր­դա­նի­շը` այդ պա­տե­րազ­մում բո­զու­թյան վերջ­նա­կան և անշր­ջե­լի հաղ­թա­նա­կի»: Սա հենց գլխանց ու­նե­ցած հա­մա­տա­րած ան­բա­րո­յա­կա­նաց­ման ծրա­գիր է, ո­րը շատ լավ բա­ցատ­րում է, թե ին­չու ինքն ու Է­ռա­տոն ա­մեն կերպ խրա­խու­սում են զոհ­ված­նե­րի հա­րա­զատ­նե­րի կող­մից ի­րենց նա­հա­տա­կի ա­րյու­նը վա­ճա­ռե­լը, և ընդ­հա­կա­ռա­կը` ե­նի­չե­րի-ոստի­կան­նե­րով ջար­դե­լը և դա­տի տա­լը զոհ­ված­նե­րի այն հա­րա­զատ­նե­րին, ով­քեր ար­գե­լում է­ին կա­պի­տու­լյանտ դա­վա­ճան հո­ղա­տո­ւին մո­տիկ գալ ի­րենց հա­րա­զատ­նե­րի սրբա­ցած շի­րիմ­նե­րին: Ար­ժա­նա­պատ­վու­թյու­նը պատ­ժե­լի և հե­տապն­դե­լի ա­րարք է, իսկ ան­բա­րո­յա­կա­նու­թյու­նը, ան­սուրբ ու պիղծ լի­նե­լը` խրա­խու­սե­լի այս գար­շա­հոտ դիկ­տա­տու­րա­յի հա­մար:

Մյուս կա­րև­որ բա­ղադ­րի­չը աբ­սուր­դի թա­գա­վո­րու­թյան ստեղ­ծումն է, ին­չին ծա­ռա­յեց­վում է ի­րա­վա­կան հա­մա­կար­գի այն­պի­սի աղ­ճա­տու­մը, որ գո­յու­թյուն չու­նե­նան հե­տապն­դու­մից պաշտ­պա­նող կան­խա­տե­սե­լի կա­նոն­ներ, բա­ցի բա­ցար­ձակ վիժ­վածք լի­նե­լուց: Վեր­ջին ցցուն օ­րի­նա­կը` ՀՀԿ-ական պատ­գա­մա­վոր Ան­նա Մկրտչյա­նին հար­ցաքն­նու­թյուն­նե­րի կան­չելն այն բա­նի հա­մար, որ ծննդյան վկա­յա­կա­նում նշված է մեր Ան­կա­խու­թյան օ­րը` սեպ­տեմ­բե­րի 21-ը: ՀՀԿ ԳՄ-ն իր հայ­տա­րա­րու­թյու­նում մաս­նա­վո­րա­պես ար­ձա­նագ­րում է. «ՀՀ ԱԺ «Պա­տիվ ու­նեմ» խմբակ­ցու­թյան ան­դամ, ՀՀԿ ԳՄ ան­դամ Ան­նա Մկրտչյա­նը մի զա­վեշ­տա­լի պատր­վա­կով հրա­վիր­վել է հար­ցաքն­նու­թյան Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան Քննչա­կան կո­մի­տե. իբ­րև թե Ան­նա Մկրտչյա­նի ծննդյան վկա­յա­կա­նում նրա ծննդյան ամ­սա­թի­վը մեկ օ­րով սխալ է գրվել, որ­պես­զի «այլ դրդա­պատ­ճառ­նե­րով հա­մա­պա­տաս­խա­նեց­վի ա­ռա­վել նշա­նա­վոր օր­վա­ն»: Ի­րա­վի­ճակն էլ ա­վե­լի սյուր­ռե­ա­լիս­տա­կան է դառ­նում, երբ պարզ­վում է, որ գոր­ծը հա­րուց­վել է ՀՀ Ա­ԱԾ-ի կող­մից»: Եվ, ի դեպ, դրա­նով զբաղ­վել է... ՀՀ Ա­ԱԾ սահ­մա­նադ­րա­կան կար­գի պահ­պա­նու­թյան և ա­հա­բեկ­չու­թյան դեմ պայ­քա­րի դե­պար­տա­մեն­տը: Հույժ «լուրջ» ի­րա­վա­պահ մար­մին­նե­րը երկ­րի ար­տա­քին և ներ­քին բազ­մա­թիվ մար­տահ­րա­վեր­նե­րի բա­ցա­հայտ­ման, դի­մա­կայ­ման հետ կապ­ված գոր­ծա­ռույթ­նե­րը, օ­րի­նա­կա­նու­թյան պահ­պան­ման եւ ար­դա­րու­թյան վե­րա­կանգն­ման պար­տա­վո­րու­թյու­նը կա­տա­րե­լու փո­խա­րեն, ջա­նա­սի­րա­բար զբաղ­վում են մի հար­ցով, որն ամ­բող­ջու­թյամբ հի­շեց­նում է Նի­կո­լի կա­ռա­վա­րու­թյան նիս­տե­րից մե­կի ժա­մա­նակ Ա­ԱԾ-ին տրված հանձ­նա­րա­րա­կա­նը՝ «սա­տա­նա­ներ բռնել և բա­ցա­հայ­տել»:

ՍՏԱ­ԽՈ­ՍՈՒ­ԹՅՈՒ­ՆԸ` ՈՐ­ՊԵՍ ԻՇ­ԽԱ­ՆՈՒ­ԹՅԱՆ ՊԱՀ­ՊԱՆ­ՄԱՆ ՀԻՄ­ՆԱ­ՄԻ­ՋՈՑ

Ըստ ՀՀԿ ԳՄ-ի. «Խո­րա­պես ցա­վում ենք այդ հա­մա­կար­գում աշ­խա­տող և ու­սա­դիր­ներ կրող ծա­ռա­յող­նե­րի հա­մար, ո­րոնք ստիպ­ված են ի­րա­կա­նաց­նել Նի­կոլ Փա­շի­նյա­նի խե­լա­գար քա­ղա­քա­կա­նու­թյու­նից բխող հանձ­նա­րա­րա­կան­նե­րը` դրանք հասց­նե­լով աբ­սուր­դի եւ ան­հե­թե­թու­թյան տե­սա­կե­տից` կա­տա­րե­լու­թյան»: Կոնկ­րետ ե­րի­տա­սարդ պատ­գա­մա­վո­րի պա­րա­գա­յում ՔԿ-ն փոր­ձեց ստի մի­ջո­ցով «տա­կից դուրս գալ», իբր խոս­քը ոչ թե ծննդա­կա­նի, այլ շրջա­նա­վար­տի ա­տես­տա­տի «կողծ­ման» մա­սին է, սա­կայն Ան­նա Մկրտչյա­նը ի տես բո­լո­րի հրա­պա­րա­կեց քրգործ հա­րու­ցե­լու մա­սին ո­րո­շու­մը... Լավ ի­մա­ցեք` ե­թե, օ­րի­նակ, դպրո­ցա­կան տա­րի­նե­րից դա­սըն­կե­րոջ տետ­րից ար­տագ­րել եք, կամ դա­սըն­կե­րու­հու մա­զե­րը քա­շել` ձե­զա­նով զբաղ­վե­լու է Ա­ԱԾ-ն...

Սա­կայն, ինչ­պես հայտ­նի է, մշտա­պես ստե­լու դեպ­քում սու­տը պետք է բազ­մաց­վի երկ­րա­չա­փա­կան պրոգ­րե­սի­ա­յով, և ա­ռանց հաշ­վի առ­նե­լու, թե ինչ փո­ղեր դրա վրա կմսխվեն պե­տա­կան գան­ձա­րա­նից կամ վար­կե­րի հաշ­վին: Պարզ­վում է, կա­պի­տու­լյանտ­նե­րի խուն­տան այն­քան է վա­խե­նում ՀՀ եր­րորդ նա­խա­գահ Սերժ Սարգ­սյա­նից (դրա­նով ամ­բող­ջո­վին նույ­նա­նա­լով Նի­կո­լի «կիրթ և կա­ռու­ցո­ղա­կան ըն­կեր Ա­լի­և­ին), որ ա­ռանց­քա­յին վկա­յից «պետ­քա­կան» ցուց­մունք ստա­նա­լու դի­մաց «ջրվում» են նրա մի­լի­ո­նա­վոր դո­լար­նե­րի պարտ­քե­րը, ին­չը և փաս­տար­ված ներ­կա­յաց­րեց փաս­տա­բան Ամ­րամ Մա­կի­նյա­նը: Օ­րերս տե­ղի ու­նե­ցավ ՀՀ 3-րդ նա­խա­գահ Սերժ Սարգ­սյա­նի գոր­ծով հեր­թա­կան նիս­տը, որն ա­վե­լի շուտ ներ­կա­յա­ցում էր հի­շեց­նում, մտա­ցա­ծին ինչ-որ քրե­ա­կան գործ, որ­տեղ վկան մեկ լավ չի լսում, մեկ վա­տա­ռողջ է և ար­դեն մոտ 5-6 դա­տա­կան նիս­տի չի մաս­նակ­ցել: Վեր­ջին դա­տա­կան նիս­տին ներ­կա­յա­ցած ա­ռանց­քա­յին վկան, ո­րը կրկին մեկ լավ էր լսում, մեկ վատ, դիզ­վա­ռե­լի­քի շու­կա­յում ներ­կա­յա­ցել էր որ­պես խո­շոր խա­ղա­ցող, սա­կայն այդ ա­մե­նը ուղ­ղա­կի ոչն­չաց­վեց պաշտ­պա­նու­թյան կող­մից, և փաս­տա­բան Ամ­րամ Մա­կի­նյա­նը հան­րու­թյա­նը ցույց տվեց և ման­րա­մասն ներ­կա­յաց­րեց Սև­ան Քո­չա­րյա­նի ով լի­նե­լը, նրա գոր­ծու­նե­ու­թյան ման­րա­մաս­նե­րը, ին­չի ար­դյուն­քում ակն­հայտ է դառ­նում ողջ դա­տա­կան գոր­ծի թշվա­ռու­թյու­նը: Այս մա­սին ու­ղիղ ե­թե­րում պատ­մեց ՀՀԿ խորհր­դի ան­դամ, «Սերժ Սարգ­սյա­նի ա­ջա­կից­ներ» ե­րի­տա­սար­դա­կան նա­խա­ձեռ­նու­թյան ղե­կա­վար Մի­քա­յել Գրի­գո­րյա­նը, շա­րու­նա­կե­լով, որ այս գոր­ծում կողմ­նա­պա­հու­թյու­նը պար­զա­պես ակն­հայտ է: Հար­ցին, թե ին­չով է պայ­մա­նա­վոր­ված իշ­խա­նու­թյան կող­մից նման «կենտ­րո­նա­ցու­մը» ՀՀԿ-ի վրա, բա­նա­խոսն ա­սաց. «Իրենք չեն սի­րում ազ­գան­վեր գոր­ծիչ­նե­րին, ի­րենք չեն սի­րում հա­յաս­տա­նան­վեր գոր­ծիչ­նե­րին, ի­րենց հա­մար կա­րև­ո­րը ի­րենց կեղ­տոտ և դա­վա­ճա­նա­կան պլան­նե­րը մին­չև վերջ հասց­նե­լը և հա­սա­րա­կու­թյան շե­ղելն է: Մի­քա­յել Գրի­գո­րյա­նի հետ անդ­րա­դարձ է կա­տար­վել նա­և Հա­յաս­տա­նի ներ­քա­ղա­քա­կան կյան­քի լճաց­ման, առ­հա­սա­րակ կա­ռա­վա­րու­թյան մար­տա­վա­րու­թյան սնան­կու­թյա­նը և դրա պատ­ճառ­նե­րին, հան­րու­թյան հի­աս­թա­փու­թյա­նը և այն վտանգ­նե­րին, ո­րոնք կա­րող են ծա­ռա­նալ մեր առ­ջև այս ա­մե­նի հե­տև­ան­քով:

Դե, ել­նե­լով փտախ­տով ա­մեն ինչ ա­պա­կա­նած այս դիկ­տա­տու­րա­յի բնույ­թից, ակն­հայտ է դառ­նում, որ սրան­ցից ա­զատ­վե­լու հա­մար դա­սա­կան քա­ղա­քա­կան գոր­ծիք­ներն ինչ­պես փո­ղո­ցում, այն­պես էլ խորհր­դա­րա­նում, բա­վա­րար չեն, և օ­դի ու ջրի պես անհ­րա­ժեշտ է հաս­նել գե­րակշ­ռու­թյան լրատ­վա­կան դաշ­տում, ընդ ո­րում` դա ա­պա­հո­վել ցան­ցա­յին տար­բե­րա­կով, որ­պես­զի խուն­տա­յի գրաքն­նու­թյան գոր­ծիք­նե­րը չաշ­խա­տեն: Եվ կա­րև­որ է նա­և ա­մեն պա­տաս­խա­նա­տու քա­ղա­քա­ցու կող­մից զրո հան­դուր­ժո­ղա­կա­նու­թյու­նը նի­կո­լիզ­մով վա­րակ­ված ցան­կա­ցած ա­ռանձ­նյա­կի նկատ­մամբ: Սպին-բռնա­պե­տու­թյա­նը հաղ­թելն ա­վե­լի հեշտ չէ, քան դա­սա­կան բռնա­պե­տու­թյա­նը:

ՀՈՎ­ՀԱՆ­ՆԵՍ ԳԱ­ԼԱ­ՋՅԱՆ

 


Անհերքելի փաստ է, որ դարերով կուտակված հայոց կապիտալով կառուցվեց ժամանակակից Թուրքիայի տնտեսությունըՏիրան Խաչատրյանն ազատ արձակվեց 5 մլն դրամ գրավի դիմացԳործը սարքած ա․ եթե սենց մեզ հետ են վարվում, ժողովրդին տանելու են վարի տան․ Հրանտ ԲագրատյանՀունաստանի պաշտպանության նախարարը ժամանել է ՀայաստանՈՒՂԻՂ. Լվովյան փողոցի բնակիչների բողոքի ակցիան` քաղաքապետարանի դիմացՏարադրամի փոխարժեքնեը մարտի 4-ինԵ՞րբ է այս տարի նշվելու ԾաղկազարդըԱդրբեջանցի վանդալների թիրախում է հայտնվել Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր ՏաճարըԱդրբեջանի ՄԻՊ-ը միջազգային հանրությանը կոչ է արել «լուրջ ճնշում գործադրել Հայաստանի վրա»ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, Լարսը բաց էՄեծ է նոր ռոմանտիկ հարաբերություններ սկսելու գայթակղությունը. մարտի 4-ի աստղագուշակԼույս չի լինիՌԴ-ի հետ հարաբերությունների նշաձողի իջեցումը հետևանքներ կունենաՕդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանովՄարտի 8-ին Երևանի հասարակական տրանսպորտում կանանցից գումար չի գանձվիՄարտի 4. Օրվա խորհուրդ. Պահք օր 22Ստեփանակերտում քանդում են Արցախի ԱԺ շենքը Այսօր պաշտոնական այցով Հայաստան կժամանի Հունաստանի ազգային պաշտպանության նախարարըԲաքվի հեռուստատեսության ռեպորտաժ է ներկայացրել՝ աջակցելով ուկրոնացիների կողմում կռվող ադրբեջանցի զինյալներին (Տեսանյութ)Ժիրինովսկու հերթական մարգարեական ելույթը (Տեսանյութ)Ռուսական բանակը Չասով Յար տանող ճանապարհին գրոհում է Իվանովսկոյեն և Բոգդանովկան (Քարտեզ)Բունդեսվերի գեներալները Գերմանիային ներքաշում են Ռուսաստանի հետ պատերազմի մեջ. Die WeltwocheՈչնչացվել է ամերիկյան երրորդ «Abrams»-ը. ինչ է դա նշանակում (Տեսանյութ)Ընթանում են շուրջօրյա ծանր մարտեր Օրլովկա-Տոնենկոե-Բերդիչի հատվածում (MAP)Ռուսաստանն այս տարի հաղթանակով կավարտի ՀՌՕ-ն. ՍլուցկիԵս ձեզ «ամո՛թ» չեմ ասում, թեպետ մեծ դժվարությամբ, բայց կաղոթեմ ձեզ համար. Ալլա Հակոբյանի արձագանքը՝ Արմեն ԱյվազյանինԲայդենը հրաժեշտի ժամանակ համբուրել է Իտալիայի վարչապետին (տեսանյութ)Հռոմի պապն աշխարհին զինաթափման կոչ է արելՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՄատուցվել է Սբ Պատարագ՝ հիշատակությամբ «Տնտեսի» առակիՄինչեւ ուկրաինական պատերազմը Նիկոլը Պուտինին դուր գալու համար ջանք ու եռանդ չէր խնայում. Շարմազանով«Նոր դիվանագիտական ​​թրենդ». Բայդենը համբուրել է Իտալիայի վարչապետի գլուխը (տեսանյութ)Պակիստանի 24-րդ վարչապետ է դարձել 72-ամյա Շեհբազ ՇարիֆըՔննարկել ենք Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատմանը խոչընդոտող խնդիրներըԲաքուն կրկին մեղադրում է Երևանին ականապատ տարածքների քարտեզները չտալու մեջ«Հուսով ենք՝ Երևանը գիտակցում է այս նախագծի ողջ օգուտը». Ալիևի ներկայացուցիչԳերմանիան պատրաստվում է ՌԴ-ի հետ պատերազմի. Մեդվեդևը՝ գերմանացի զինվորականների խոսակցության մասինՀՀԿ երիտասարդները մասնակցում են Սոչիում անցկացվող միջազգային փառատոնինԻնչպես ներկել ձվերը քրքումով 2024 թվականի Զատիկի համարԵկեղեցու կողքով անցնելիս անպայմա՞ն է խաչակնքելՀայաստանի ո՞ր գյուղերն է այս կամ այն կերպ վերահսկում Ադրբեջանի ԶՈւ-նԵրևանի կենդանաբանական այգում ապառաժ քարերը պոկվել ու թափվել են պոնիների պահման տարածքԿենդանակերպի 3 նշան, որոնց կյանքը մարտի 1-ից կտրուկ կփոխվիՌԴ և Թուրքիայի արտգործնախարարներն անդրադարձել են Կովկասում խաղաղության գործընթացին Շուտով կզրկվենք նաեւ Հայրենիք գաղափարից, իհարկե եթե՝ ինչպես 30 տարի առաջ, հանդուրժենք ու չընդվզենք. Ալլա ՀակոբյանԲիլ Գեյթսը, Ռիհաննան, Ցուկերբերգը` Ասիայի ամենահարուստ մարդու որդու նախահարսանեկան երեկույթինՍթափվեք, Փաշինյանը դավաճան է եւ տանում է Հայաստանն ամբողջովին ոչնչացման. Մարգարիտա ՍիմոնյանԿանանց զբաղվածության առումով աշխարհում առաջին տեղում Հայաստանն էԱնի Կարապետյանի գործով դատական նիստը տեղի կունենա մարտի 4-ինՀունաստանը զորք չի ուղարկի Ուկրաինա. ԱԳ նախարար

Հետևե՛ք -ին Youtube-ում`
$
Ամենադիտված
Ереван погода