ԱԱ-2022. Բենզեմայի վերադարձը ավելի քան իրատեսական է
Սպորտ
Մադրիդի «Ռեալի» ավագ Կարիմ Բենզեման կարող է մասնակցել Կատարում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնությանը, հայտնում է RMC-ը:
Բենզեման վնասվածքից վերականգնվում է նախատեսվածից ավելի արագ ու շաբաթվա կեսին կարող է վերսկսել մարզումները մադրիդյան գրանդում, ապա կարող է միանալ նաեւ Ֆրանսիայի հավաքականին։ Ինչպես գիտենք, նոյեմբերի 19-ին Բենզեման միացել էր ազգային հավաքականին, սակայն նոր վնասվածք էր ստացել և չէր կարողացել ավարտել մարզումը: Իսկ թիմի գլխավոր մարզիչը վերջինիս փոխարեն այլ ֆուտբոլիստի չէր հրավիրել հավաքական ու այդպիսով պահելով Բենզեմայի վերադարձի հնարավորությունը։ Հավելենք, որ Ֆրանսիայի ընտրանին բավականին լավ է մեկնարկել ԱԱ-ում եւ արդեն իսկ վաղաժամ նվաճել է փլեյ-օֆֆ փուլի ուղեգիր։