ՌԴ ՀՕՊ-ը 144 ուկրաինական ԱԹՍ է խոցել Ինչ է կատարվում թիվ 72դպրոցում այս պահին. Մանրամասներ 1 տարի 8 ամիսը «շակալադնի» է. Առուշ Առուշանյանը` իրեն կալանավորելու որոշման մասին Դատարանը որոշեց ազատազրկել Առուշ Առուշանյանին Ucom-ը կհամագործակցի խորհրդատվական ոլորտի ամենահեղինակավոր՝ Միջազգային CMC համաժողովի հետ ԱԱԾ տնօրենը կորոշի՝ ում ինչպես պատժել գաղտնի տեղեկության տիրապետման կարգը խախտելու համար (տեսանյութ) Ոստիկանները քաշքշելով բերման են ենթարկում ճանապարհը փակած քասախցիներին (տեսանյութ) Իրանի Գերագույն առաջնորդի ներկայացուցիչը մեկնել է ՌԴ` քննարկելու «Զանգեզուրի միջանցքի» հարցը Չե՛ս մարսելու, միլիոններ կերար, հարա'մ ա, երեխու հաց ես տանում․ ակցիա՝ ընդդեմ Նաիրիի համայնքապետի (տեսանյութ) ՈՒՂԻՂ․ Երևան քաղաքի ավագանու նիստ

Իմ խոսքն ասելու եմ մենամարտում, իսկ մրցակիցս լռելու է. Ռաֆայել Աբրահամյանը թեժ երեկո է խոստանում

Տեսանյութեր

Երեւանում սպասվում են թեժ մենամարտեր: Այսօր տեղի կունենա խառը մենամարտերի (MMA) սերիայի 61-րդ մրցաշարը, որին մասնակցում են մարզիկներ աշխարհի բազմաթիվ երկրներից: Իսկ երեկոյի գլխավոր իրադարձությունն է ռուսաստանաբնակ հայ մարզիկ ՌԱՖԱՅԵԼ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ մենամարտը՝ Ղազախստանը ներկայացնող ազգությամբ թուրք մարզիկ Էլդար Կախորմանովի հետ:

Մենամարտից առաջ Ռաֆայել Աբրահամյան - Էլդար Կախորմանով հայացքների մենամարտն անցավ ոչ պակաս գերլարված: Հիստերիկ ջղաձգումների մեջ էր Էլդար Կախորմանովը. ամեն կերպ փորձեց սադրել Ռաֆայել Աբրահամյանին, վերջում էլ արդեն Ալլահին էր օգնության կանչում:

«Աստված մեր հետ է», - հյուրընկալողի մեծահոգությամբ՝ ի պատասխան մրցակցի ասաց Ռաֆայել Աբրահամյանը, այնուհետեւ կատակեց՝ նշելով, թե հայացքների փոխանակմանը եկել էր տոնական հագուստով, ոչ թե մարզական, որովհետեւ կարծում էր, թե Էլդարն ընդհանրապես չի գա Երեւան:

Հայացքների մենամարտից հետո՝ «Իրավունքը» բացառիկ զրույց է ունեցել Ռաֆայել Աբրահամյանի հետ, ով, ի դեպ, առաջին անգամ է հանդես գալու MMA սերիայում:

- Ռաֆայել, ի՞նչ մարզավիճակում եք եւ հոգեբանորեն ինչպե՞ս եք տրամադրված մենամարտին:

- Շատ ուժեղ եմ: Իմ անձնակազմը՝ Գոռ Ազիզյանից սկսած, շատ պրոֆեսիոնալ ենք նախապատրաստվել այս մենամարտին: Կիսաթեթեւ քաշային կարգում (66 կգ)  վերականգնվել եմ եւ 100 տոկոսով վստահ եմ, որ գտնվում եմ լավագույն  մարզավիճակում:

- Լինել 76 կգ, բայց հասնել 66 կգ քաշային կարգի: Հեշտությա՞մբ հաջողվեց:

- Դաժան էր: Քաշ գցելն ինձ համար ավելի դժվար է, քան մենամարտելը: Ավելի լավ է դուրս գաս մենամարտի, քան քաշ գցես:

- Ձեր մրցակիցն ազգությամբ թուրք է: Սա հավելյալ պատճա՞ռ է լինելու մենամարտում հաղթանակը չզիջելու:

- Իհարկե: Ես առաջին անգամ եմ Հայաստանում գլխավոր մենամարտում: Եվ այն, որ մրցակիցս թուրք է, հավելյալ եւ շատ մեծ պատասխանատվության բեռ է ինձ վրա: Բայց հոգեբանորեն արդեն պատրաստ եմ այդ ամենին:

- Ձեր մրցակից Էլդար Կախորմանովը հայացքների փոխանակման ժամանակ բավական ագրեսիվ էր տրամադրված: Որեւէ ասելիք ունե՞ք նրան՝ մենամարտից առաջ:

- Նա խոսում է իմ հետ մինչեւ մենամարտը, բայց ես լուռ եմ մնում, իսկ մենամարտի ժամանակ արդեն ես եմ խոսելու ու վստահ եմ, որ ինքն է այդ ժամանակ լուռ  մնալու: Այնպես որ, մինչեւ մենամարտը թող զվարճացնի, իսկ օկտագոնում ես եմ զվարճանալու:

- Ասացիք, որ առաջին անգամ եք Հայաստանում մենամարտում: Ի՞նչ եք կարծում՝ ի տարբերություն այլ երկրներում Ձեր մենամարտերի՝ հայրենի հողը հավելյալ ինքնավստություն կտա՞:

- Իմ հողն ու ջուրն է, բոլորն այստեղ ինձ գիտեն: Անգամ, երբ խանութ եմ մտնում ինչ-որ բան գնելու, շատերն ինձ ճանաչում են, նույնիսկ զեղչեր ու նվերներ են անում: Սա եսիմ ինչ չէ, բայց շատ հաճելի է: Երբ փողոցում տեսնում են, մոտենում են ու հաջողություն մաղթում: Այս ամենը, բնականաբար, ինձ ոգեւորում է ու ավելի ուժ է տալիս: Դրա համար, իհարկե, Հայաստանում մենամարտելը տարբերվում է: Ես երազել եմ Հայաստանում մենամարտել, եւ այսօր երազանքս կկատարվի:

- Հայկական դրոշի ներքո՞ եք միշտ մենամարտել:

- Միշտ բարձրացրել եմ երկու դրոշ՝ Ռուսաստանի եւ Հայաստանի, բայց այս մենամարտին բարձրացնելու եմ միայն հայկական դրոշը:

- Աշխարհում MMA մարտարվեստի նկատմամբ ուշադրությունը շատ մեծ է: Ըստ Ձեզ, Հայաստանը զիջո՞ւմ է:

- Հայ մարզիկները միշտ եղել են առաջատար եւ լինելու ենք մշտապես առաջատար, որովհետեւ ունենք լավ պրոֆեսիոնալներ: Բայց ես շատ կուզենայի, որ պետությունն էլ ուշադրություն դարձներ մեր մարզաձեւին ու ինչ-որ չափով աջակցեր, որպեսզի մարզիկների սերունդ կարողանար զարգանալ եւ ավելի լավ արդյունքներ հետագայում ունենայինք:

- Անդրադառնանք նաեւ Ձեր ձեռքբերումներին: Ո՞ր հաղթանակները կառանձնացնեք Ձեր մենամարտերից:

- Ես BMF OPFS-ի չեմպիոնական գոտի ունեմ: Հաղթել եմ ուկրաինացի Ստեփան  Լիտվինենկոյին, որը շատ ուժեղ մրցակից էր, հաղթել եմ նաեւ ֆրանսիացի Պատրիք Մբոնդային, Սիլվեստոր Դուկլա, թուրք Բաթուհան Աքդումանին: Sherdog համաշխարհային խոշոր տեղեկատվական պորտալտ, որը նվիրված խառը մարտարվեստներին, կարող է իմ մենամարտերի մասին մանրամասներ պատմել, թե ում հետ եւ ինչպես եմ կռվել: Իսկ իմ ամբողջական գործունեությանը ծանոթանալու համար կարող եք հետեւել իմ ինստագրամյան էջին:

Հիշեցնենք, որ երեք տարի առաջ Սամարա քաղաքում կայացած Ռաֆայել Աբրահամյանի  մրցապայքարը ազգությամբ թուրք Բաթուհան Աքդումանի հետ նույնքան ինտրիգային է եղել:  Թուրք մարզիկը մենամարտից առաջ հայտարարել էր, թե` «գնում եմ Ռուսաստան հայի գլխի հետեւից», ինչին բավական կոշտ արձագանքել էր Ռաֆայել Աբրահամյանը: Իսկ արդեն մենամարտի ժամանակ հայ մարզիկը կարողացել էր առավելության հասնել թուրք մրցակցի նկատմամբ: Նա խեղդում հնարքով տապալել էր Աքդումանին՝ բաց չթողնելով նրան այնքան ժամանակ, մինչեւ մրցավարը դադարեցրել էր մենամարտըԹուրք մարզիկը նույնիսկ մի պահ ուշագնաց էր եղել: Իսկ մեզ մնում է Բաթուհան Աքսումանի տարոսը մաղթել Էլդար Կախորմանովին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Նշենք, որ մրցաշարի լրատվության եւ հանրային կապերի համակարգողը Դավիթ Ղարիբյանն է։






ՌԴ ՀՕՊ-ը 144 ուկրաինական ԱԹՍ է խոցելԻնչ է կատարվում թիվ 72դպրոցում այս պահին. Մանրամասներ1 տարի 8 ամիսը «շակալադնի» է. Առուշ Առուշանյանը` իրեն կալանավորելու որոշման մասինԴատարանը որոշեց ազատազրկել Առուշ ԱռուշանյանինUcom-ը կհամագործակցի խորհրդատվական ոլորտի ամենահեղինակավոր՝ Միջազգային CMC համաժողովի հետԱԱԾ տնօրենը կորոշի՝ ում ինչպես պատժել գաղտնի տեղեկության տիրապետման կարգը խախտելու համար (տեսանյութ)Ոստիկանները քաշքշելով բերման են ենթարկում ճանապարհը փակած քասախցիներին (տեսանյութ)Իրանի Գերագույն առաջնորդի ներկայացուցիչը մեկնել է ՌԴ` քննարկելու «Զանգեզուրի միջանցքի» հարցըՉե՛ս մարսելու, միլիոններ կերար, հարա'մ ա, երեխու հաց ես տանում․ ակցիա՝ ընդդեմ Նաիրիի համայնքապետի (տեսանյութ)ՈՒՂԻՂ․ Երևան քաղաքի ավագանու նիստԱվինյանի համար դարձել ենք «ձկան փուշ»․ մանդատից զրկվող ավագանու անդամ (տեսանյութ)Վանաձորի թատրոնի 93-րդ թատերաշրջանը նվիրվում է ՀՀ ժողովրդական արտիստ Սուրեն Հովհաննիսյանի 110-ամյակինՄոսկվա-Երևան 1 չվերթ չեղարկվել է, 3-ը՝ հետաձգվելԽաղաղության պայմանագրում կա համաձայնեցված դրույթ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին. Փաշինյան (տեսանյութ)Բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուԱզգերի լիգա. Այսօր կայանալիք հանդիպումները Ընդդիմադիր ֆրակցիային չխնայել, հին ու նոր հիշեցնելով «փչացնել»Ազգերի լիգա. Ֆրանսիայի, Իտալիայի հաղթանակներն ու այլ արդյունքներ(տեսանյութ)Գազ չի լինի. հասցեներՈՒՂԻՂ. ԱԺ-ն շարունակում է աշխատանքըՕրվա խորհուրդ. սեպտեմբերի 10Ալեն Սիմոնյանը «նախկինների» դղյակներն է հիշել. իսկ որտե՞ղ է ապրում նա, ո՞ւմ է «պատկանում» Ջրվեժի հայտնի առանձնատունը. «Ժողովուրդ»Անկանխիկ գործարքների առումով քաոսային իրավիճակ է. «Փաստ»«Հրապարակ». Սամվել Բաբայանի պրոյեկտը չստացվեց. նոր բան են փորձարկումՔասախի բնակիչները կփակեն Աշտարակ Երեւան ավտոճանապարհը. «Ժողովուրդ»Առաջիկայում շատ մեծ բացահայտումներ են լինելու. Երեւանի ավագանու անդամները չեն լռելուՏեղի է ունեցել կապիտան Հայրապետ Ստեփանյանի հոգեհանգստի արարողությունըՇՏԱՊ. Երեւանի ավագանու ընդդիմադիր անդամներին սպառնացել ու գործարք են առաջարկելՍարսափազդու մանրամասներ. Պահանջել են փրկագին` չորս միլիոն դոլար․ ոստիկանները հայտնաբերել են առևանգված կնոջըՀարցն այստեղ առավել քան շատ նախարարն է՝ Ժաննա Անդրեասյանը. Հայկ ԴեմոյանՄասնագետները նշել են՝ ինչպե՞ս խելացի երեխա լույս աշխարհ բերելԸնկերնե՛ր, ի՞նչ եք խառնվել իրար, չե՞ք ամաչում. Գեւորգ ԳեւորգյանՖեյխոայի օգտակար հատկություններըԱհա՝ ինչպե՞ ս չպետք է լիցքավորել սմարթֆոնը, եթե չեք ուզում հրդեհ առաջացնել«Զանգեզուրի միջանցքի» ապագան որոշվելու է Իրանի ջանքերով, իր շահերը պաշտպանելու կարողությամբ․ ԻՀՊԿՆոր բռնկում է եղել. պլազմայի 2 ամպ է շարժվում դեպի ԵրկիրiPhone 16 Pro սմարթֆոնը կվաճառվի 1000 դոլարովԼեզվի ճարպկությունը և ակնհայտ մանիպուլյացիան իշխանությանն այլևս չեն կարող օգտակար լինելԵրևանը փորձում է կրճատել Բաքվի հետ հաշտության պայմանագրի տեքստը՝ այն արագ ստորագրելու համար․ Ադրբեջանի ԱԳՆ«Խnզը» ՌԴ-ին հռչակել է որպես Հայաստանի թշնամի.Armenian infoՔԿ-ն նոր մանրամասներ է հայտնել Արցախի պաշտոնյայի նախկին փեսայի դեպքիցԳաղտնի ծրագիր ունեմ՝ 15 տարում Հայաստանը պետք է դառնա աշխարհի ամենաթանկ պետությունը․ Աղազարյան.armlur.amԱդրբեջանի և Հայաստանի միջև Աստանայում բանակցություններ անցկացնելու առաջարկն ընդունելի է Բաքվի համար. Ալիև34-ամյա տղամարդը սպառնացել է Կիևյան կամրջից ցած նետվելԼյուքսեմբուրգի ԱԳ նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակինՌուսական ԱԹՍ-ները թռել են ՆԱՏՕ-ի 2 երկրի վրայովՈւկրաինացի դիվանագետին հետ կանչելը կապված է լվացքի մեքենաների հետ. ԿոբախիձեՂազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Հայաստանի և Ադրբեջանի բանակցությունների համար. ՏոկաևԱջակցում ենք Երևանի և Բաքվի միջև խաղաղությանը, բայց դեմ ենք միջազգային սահմանների փոփոխությանը. Իրանի ԱԳՆ խոսնակՈրևէ մեկը չի բացառում ՀԱՊԿ-ից դուրս գալը, ՀԱՊԿ-ն ամեն ինչ անում է դրա համար․ Ալեն Սիմոնյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода