Արցախյան երկու պատերազմներում կյանքեր փրկած աղոթագիրքը գտավ իր «նոր տունը»
Հասարակություն«Զինվորի Տուն» վերականգնողական կենտրոնում օծվեց և բացվեց սրբավայր, որտեղ իր առանձնահատուկ տեղը գտավ Արցախյան երկու պատերազմներում կյանքեր փրկած աղոթագիրքը:
Աղոթագիրքը «Զինվորի Տուն» սրբավայրին նվիրեց 44-օրյա պատերազմի մասնակից, գյումրեցի Արամ Թերզյանը:
«Տարիներ անց՝ 44-օրյա պատերազմի ժամանակ, ես էլ որոշեցի վերցնել այն ինձ հետ և Հադրութում հոկտեմբերի 10-ին այն փրկեց նաև իմ կյանքը: Փամփուշտը, դիպչելով աղոթագրքին փոխեց ուղղությունը։ Ես հրաշքով փրկվեցի: Եվ ես ու իմ ընտանիքը որոշեցինք մեր տան աղոթքի անկյունից այս աղոթագիրքը տեղափոխել «Զինվորի Տուն», որովհետև երկուսն էլ մեր տունն են: Ցանկանում եմ, որ այն իր զորությամբ ծառայի այստեղ բուժվող բոլոր մեր տղաներին, և որ բոլորը տեսնեն ու հավատան, որ հրաշքներ իրոք կան»,-ասաց նա:
Արամ Թերզյանն ընդգծեց, որ ամեն դեպքում վիրավորում ստացել է, բայց վերականգնողական բուժումների շնորհիվ այսօր ամբողջությամբ ապաքինվել է:
Զինվորի տան տնօրեն Հայկուհի Մինասյանն ասաց, որ բազմիցս նշել են, որ «Զինվորի Տուն»-ը կառուցվել է Աստծո օրհնությամբ, այն միավորել է բոլորին:
Մատուռում տեղադրված է խաչքար, որը կենտրոնի սրբավայրին նվիրաբերել է Մայր Աթոռը: Այն 13-րդ դարի խաչքար է, որը բերվել է Արցախից:
Մատուռում տեղադրված է խաչքար, որը կենտրոնի սրբավայրին նվիրաբերել է Մայր Աթոռը: Այն 13-րդ դարի խաչքար է, որը բերվել է Արցախից: