ԱԱ-2022. Արգենտինան հաղթեց Մեքսիկային, Մեսսին խփեց իր երկրորդ գոլը (տեսանյութ)
ՍպորտԿատարում շարունակվող ֆուտբոլի աշխարհի առաջնության C խմբի երկրորդ տուրի երկրորդ խաղում Արգենտինայի հավաքականը 2-0 հաշվով առավելության հասավ Մեքսիկայի նկատմամբ:
Հանդիպման առաջին գոլը երկրորդ խաղակեսում խփեց Լիոնել Մեսսին:
Խաղի վերջնամասում աչքի ընկավ նաև Էնցո Ֆերնանդեսը։
Արգենտինան 3 միավորով 2-րդն է C խմբում, իսկ Մեքսիկան մեկ միավորով 4-րդն է: Այս խմբում են ընդգրկված նաև Լեհաստանի (4 միավոր) և Սաուդյան Արաբիայի (3 միավոր) հավաքականները:
Հաջորդ տուրում արգենտինացիները կմրցեն Լեհաստանի հավաքականի հետ, իսկ Մեքսիկան ուժերը կչափի Սաուդյան Արաբիայի հետ: