«Ժողովուրդ». Փաշինյանը կուսակցության ներսում վերանայում է իր սիրելիների ու հավատարիմների ցանկը
Մամուլի տեսություն«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում դիրքային փոփոխություններ են տեղի ունենում: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերանայում է կուսակցության ներսում իր սիրելիների ու հավատարիմների ցանկը: «Նա այժմ առավել քան տեղ է տալիս իրեն հաճախակի քծնող, գովեստի խոսքեր ասող դեմքերին, տպավորություն է, թե ողջունում է հրապարակային քծնանքը: Կուսակցության՝ վարչության անդամների ընտրությունից ու նոր վարչություն ձեւավորելուց հետո Փաշինյանը սկսել է Վահագն Ալեքսանյանին ու Գեւորգ Պապոյանին տեղ տալ:
Նրանք, ըստ երեւույթին, ավելի հաճախ են «լայքում» կամ տարածում վարչապետի գրառումներն ու ավելի հաճախ են հայտարարում իրենց՝ Փաշինյանին անվերապահ աջակցելու մասին»,- «Ժողովուրդ» օրաթերթին ասաց իշխանամերձ մեր աղբյուրը:
Հիմա ներսում բոլորն իրար վրա են փորձում բարդել պատասխանատվությունը, եւ առնետաորս է սկսվել՝ հասկանալու, թե ով է մեր աղբյուրը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում