Ալիեւին նիկոլներից այդպես էլ ոչ ոք չպատասխանեց, բացի ընդամենը մի դրվագից։ Ստիպված եմ ես անդրադառնալ. Արմեն Աշոտյան
Միջազգային
• Ալիեւին նիկոլներից այդպես էլ ոչ ոք չպատասխանեց, բացի ընդամենը մի դրվագից։ Ստիպված եմ ես անդրադառնալ։
• Ալիևը միջազգային մի կոնֆերանսում խոսել է 2,5 ժամ և ակնհայտ է, որ այդ կոնֆերանսի նպատակը հենց Ալիևի մենախոսությունն էր, մնացյալը ՝ խավիարային դիվանագիտության շրջանակներում էին:
• Նիկոլ Փաշինյանի տիրոջ ՝ Իլհամ Ալիևի հայտարարություններին կանդրադառնամ ըստ Ալիևի ներկայացրած ժամանակագրության:
• Ալիևը հայտարարեց, որ Զանգեզուրի միջանցքի հետ կապված իրենք բանակցում են ոչ թե Հայաստանի, այլ ՝ Ռուսաստանի հետ:
• Ալիևին չենք վստահում, բայց կյանքն այնքան դաժան գտնվեց, որ ՀՀ վարչապետի անվան տակ եկավ մեկը, ում էլ ավելի չենք վստահում:
• Աթոռների վրա թառած տարաբնույթ սրիկաներ, պատմե՛ք ժողովրդին, ճի՞շտ է արդյոք, որ Ռուսաստանն է բանակցում:
• Նիկոլն ու Ալիևը իմ հիվանդներն են, գրանցում եմ բոլոր քայլերը:
• Ալիևը հայտարարեց, թե էսկալացիայի վտանգ այս պահին տարածաշրջանում չկա:
• Մյուս կողմից ադրբեջանական քարոզչամեքենան ջանք և եռանդ չի խնայում «ապացուցելու», թե հայկական կողմը սրում է իրավիճակը, հայերը դիմում են պրովոկացիաների:
• Նիկոլի՝ Արցախի հարցով վարվող քաղաքականության հետ կապված Նիկոլին զգուշացնում էի ՝ չի կարելի անել, չի կարելի անասունություններ «դուրս տալ», չէր լսում:
• Ալիևը «գլուխ է գովել», թե Պրահայի քառակողմ հայտարարության մեջ Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը, իբրև դա առաջին անգամ է և նշանակում է՝ Ղարաբաղն էլ մեջն է:
• Նիկոլը Ալմաթայի հռչակագիրն էր մեջբերում, հերքում էի շարունակաբար, զգուշացնում էի, որ դա դավաճանություն է, այսօր արդեն Ալիևն է մեջբերում Ալմաթայի հռչակագիրը:
(Մանրամասները այստեղ ՝
• Զգուշացնում էի, որ չի՛ կարելի Հայաստան-Ադրբեջան գործընթացը տարանջատել Ղարաբաղի խնդրից:
• ԱԽՔ կոչվածը, Նիկոլը ու այլ թափթփուկներ տարանջատում էին այս հարցերը, այսօր արդեն Ալիևը իր մենախոսության մեջ ողջունել է այդ փաստը:
• Ալիևը շատ կոպիտ, անտաշ մեկնաբանություններ է արել Ֆրանսիայի և Ֆրանսիայի նախագահի հասցեին:
• Ինչպես կարելի է Թուրքիայի պաշտպանությունը Ադրբեջանին համեմատել Ֆրանսիայի հայտարարությունների հետ ՝ Հայաստանին ուղղված:
• Հայկական կողմ կոչվածը լռում է:
• Ուզում եմ տեսնել այն պրոհայկական թուղթը, որի մասին խոսում էր Ալիևը:
• Մեզ հերթական անգամ հրամցվում է լուր, առանց բովանդակության:
• Երբ մեզ ճղում էինք, որ Նիկոլի հանդիպումներից հետո ԼՂ մասին հիշատակում ընդունված հայտարարություններում չկա, հիմա Ալիևն է ասում, ինչ Ղարաբաղ, ոչ մի տեղ Ղարաբաղ չկա գրված:
(Մանրամասները տես այստեղ ՝ https://www.facebook.com/armen.ashotyan/videos/1179059469597613)
• Ալիևը շատ ագրեսիվ էր Ֆրանսիայի, Իրանի նկատմամբ և Սերժ Սարգսյանի նկատմամբ:
• Ալիևը Նիկոլի նկատմամբ հակումներ ունի, իսկ Սերժ Սարգսյանից «հղի» է մնացել:
• Ալիևն իրեն թույլ է տվել կեղտոտ, անբարո կեցվածք ՀՀ Երրորդ նախագահի նկատմամբ, ումից, ի դեպ, մշտապես քաշվում էր բանակցություններում, ումից կաշկանդվում էր, ումից դիվանագիտական առումով և տղամարդկային առումով «տփոց» էր ուտում:
• Երբ Սերժ Սարգսյանը կռվում էր Արցախյան Առաջին ազատամարտում իր զինակից ընկերների հետ միասին, Ալիևը Ստամբուլում որպես play boy «կայֆավատ» էր լինում՝ գիշերային ակումբներում սիգար ծխելով:
• Ալիևը միշտ փախել է կռվող տղերքից, միշտ վախեցած է եղել, ինքը և իր հայրը առաջին, երկրորդ և երրորդ նախագահների օրոք և կողմից ծեծ են կերել:
• Իսկ հիմա իրեն հանդիպել է մի «չուխան», ում վրա ինքը ինքնահաստատվում է:
• Ալիևը Նիկոլին հաղթելով, միևնույն է ՝ «հղի» է Սերժ Սարգսյանից:
• Այնքան «հղի» է, որ մինչ հիմա ամեն պատեհ և անպատեհ առիթով փորձում է իր թարախն ու նենգությունը թափել:
• Ալիևը չգիտի, որ հղի տղամարդը ուռոդություն է, Կովկասում «ապուսկատի» նշան է:
• Ալիևը Սերժ Սարգսյանի նկատմամբ իր արած արտահայտություններով ևս մեկ անգամ ապացուցեց, որ իրեն նախկինների օրոք «դոմփած են» եղել, ապացուցեց, որ իր հաղթանակը իրեն չի բավարարել, որովհետև ինքը հաղթել է Արցախին ու Հայաստանի «չուխանի» օրոք, ոչ թե ՝ կռված տղերքի:
• Մնացյալ հաչոցները ադրբեջանական էժան պրոպագանդիստական քայլեր են:
• Ալիևը «վառված» է նախկիններից, որովհետև թե՛ իրեն, թե՛ հորը ռազմական և դիվանագիտական դաշտում «դխկել» են և ինքը մնացել է «հղի»:
• Այդպես կոմպլեքսավորված, «հղի»էլ մեռնելու է Ալիևը:
• «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված Ալիևը ելույթի մեջ հիմնավորում է անում ՝ միջանցք մեզ առհասարակ պետք չի՝ Բաքու-Թբիլիսի-Կարսն ունենք, մեր կոմունիկացիաները կան Իրանով, մեզ պետք չի, հայերին է պետք:
• Սա այն թեզն է, որը Նիկոլը է ծախում հայերին «հայկական խաչմերուկ» անվան տակ:
• Պարզվում է Ալիևը սպառնալով, մեզ վրա կրակելով, մեզ սպանելով «վիզ է դնում», որ մեզ համար անհրաժեշտ «միջանցքը» ստանանք:
• Ալիևն ու Նիկոլը «կռուտիտի» միևնույն մակարդակի վրա են:
• Նիկոլն ասում էր ՝ Շուշին դժգույն, դժբախտ քաղաք է, մեզ պե՞տք է Շուշին, նույնն ասում է նաև Ալիևը ՝ եթե հայերին պետք էր, ինչի՞ չէին բարեկարգել:
• Նիկոլն ու Ալիևը բոլոր նախկիններին անվանում են թալանչի, Ալիևը «ոսկե երիտասարդ» է եղել, ֆիրմա բառեր գիտի, անվանում է ՝ կլեպտոկրատ, Նիկոլը գեղցի է, ասում է թալանչի:
• Շուշիում բացվել էին թանգարաններ, մշակութի կենտրոններ, դպրոցներ են վերանորոգվել, նոր ԲՈՒՀ է կառուցվել, դա չեն տեսել:
• Ալիևն ասում է ՝ հայերը պետք է փոխեն իրենց կրթական համակարգը, որովհետև ադրբեջանատյացություն են քարոզում:
• Հին ու բարի ժամանակներում, Բաքվում միջազգային կոնֆերանսի ժամանակ այսօրվա ԱԳ նախարարի դիմաց ելույթով դրել եմ մեր հայ վերլուծաբան հեղինակների գրած գիրքը:
• Ոչ մեկի դդումին չի, թե ինչ է հաչացել Ադրբեջանի ղեկավարը մեր ժողովրդի հասցեին:
• Ալիևը միայն մի տեղ միայն Նիկոլին «դավաճանեց, սուտ հանեց», ասելով՝ նախկինների օրոք միջազգային հանրությունն ասում էր, բոլոր կոնֆլիկտները մի կողմ, Ղարաբաղի խնդիրը՝ մյուս կողմ:
• «Չուխանն» ասում էր 2007-ից Հայաստանը հրաժարվել էր Արցախից, մինչդեռ Ալիևն ինքը խոստովանեց, որ դիվանագիտական ճակատում «կերել» է հայերի քաղաքական կապիտալը:
• Ադրբեջանը խոստովանել է, որ մի քանի ուղղություններով գործ է սկսել հայերի դեմ: