Բրազիլիայի նախագահը վերակենդանացման բաժանմունքում է Թրամփը Կանադան անվանել է «նահանգ» Նեթանյահուն ժամանել է Թել Ավիվի դատարան՝ ցուցմունք տալու կաշառակերության և հանրային վստահության չարաշահման գործերով Վերին Լարսում կուտակված բեռնատարների թիվը կտրուկ նվազել է Հայկական պատվիրակության անդամները բանակցային սեղանի շուրջ չունեն միասնական դիրքորոշում․ Մամեդով Եվրոպական մի շարք երկրներ դադարեցրել են սիրիացի փախստականներին ապաստանի տրամադրումը Արցախը էթնիկ զտման ենթարկվեց աշխարհի աչքի առաջ Բաշար ալ-Ասադի հարազատները 19 բնակարան են գնել «Մոսկվա-Սիթիում»․ FT ԱԻ նախկին նախարար, գեներալ-մայոր Անդրանիկ Փիլոյանը դատապարտվեց ազատազրկման Հայաստանը ԵԱՏՄ շուկայում կազատվի կարագի ներմուծման մաքսատուրքի վճարումից

Վտանգավոր եմ համարում ՀԱՊԿ-ից դուրս գալու հնարավոր քաղաքական որոշումը. Տիգրան Աբրահամյան

Ներքաղաքական

Չնայած այն հանգամանքին, որ Երեւանում նոյեմբերի 23-ին կայացած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստում չի հաջողվել ընդհանուր հայտարարի գալ երկու շատ կարեւոր փաստաթղթերի վերաբերյալ, այդուհանդերձ Նիկոլ Փաշինյանը դրական է գնահատում ՀԱՊԿ նիստի ընթացքում տեղի ունեցած քննարկումը եւ հույս է հայտնում, որ այդ փաստաթղթերի լրամշակման շուրջ կկարողանան գալ ընդհանուր հայտարարի: Մինչդեռ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կարծիքով` եթե ՀԱՊԿ-ից ունեցած սպասելիքները արդարացվեին, փաստաթուղթը կստորագրվեր: Այս մասին «Իրավունքը» զրուցել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ՀՀԿ ԳՄ անդամ ՏԻԳՐԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ հետ:

«ՌԴ-Ի ԴԵՄ ՈՒՂՂՎՈՂ ՈՒՂՂԱԿԻ ԵՎ ԱՆՈՒՂՂԱԿԻ ԹԻՐԱԽԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ ԵՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀՈՎԱՆՈՒ ՆԵՐՔՈ»

— Պարոն Աբրահամյան, Ալեն Սիմոնյանի սպասելիքները չեն արդարացվել, իսկ Դուք ինչպե՞ս կգնահատեք ՀԱՊԿ գագաթնաժողովի արդյունքները, եթե այդպիսիք ընդհանրապես կան:

— Նախ պետք է ասեն, թե ինչն էր իրենց սպասելիքը, որ պարզ լիներ` ինչն է արդարացել կամ չի արդարացել: Եթե խնդիրը վերաբերում  է ՀԱՊԿ-ի քաղաքական դիրքորոշումներին կամ կոնկրետ քայլերին, որը պետք է տեղավորվեր այն փաստաթղթերում, որոնք, ըստ էության, չստորագրվեցին կամ դրանց շուրջ համաձայնություն ձեռք չբերվեց, ապա նույնիսկ այդ փաստաթղթերի բովանդակությունը չկա: Երբ փաստաթղթերի բովանդակությունը կհրապարկվի, արդեն պարզ կլինի, թե ինչ կարող էր լինել, կամ ինչ ակնկալիք կար, որը չի իրականացվել: Այն, որ վերջին շրջանում ՀԱՊԿ-ի շուրջ իրավիճակը, հատկապես հասարակական շրջանակներում բավականին մտահոգություն է առաջացրել, ակնհայտ է: Բայց մյուս կողմից մեր ակնկալիքները պետք է շատ ճիշտ ձեւակերպենք` առաջին հերթին ընդգծելով, թե ում դերով է այդ կառույցում մեր ներկայությունը պայմանավորված: Կարծում եմ` հատկապես Հայաստանի անվտանգությանը վերաբերող թեմաները` կլինի սպառազինության ներկրումներ, ՀՀ սահմանների պաշտպանություն, իր ողջ խորության մեջ ավելի շատ պետք է դիտարկել հայ-ռուսական հարաբերությունների համատեքստում: Իրականության մեջ դժվար է մի կազմակերպությունում, որտեղ որոշումները կոնսենսուսով են կայացվում եւ որոնց մեծ թվով անդամների հետ Ադրբեջանն ու Թուրքիան ունեն բավականին խորը հարաբերություններ, ակնկալել, որ նման իրավիճակներում օպերատիվ, առավելագույնը մեր շահերի շրջանակներում ու արագ որոշումներ կարող են կայացվել: Հետեւապես, կրկնում եմ` մեր անվտանգության հետ կապված հարցերը շատ ավելի արդյունավետ կլինի, եթե առավել խորը քննարկումների մեջ դնենք Ռուսաստանի հետ երկկողմ հարաբերությունների համատեքստում: Այնպես որ, ակնկալիքներ ՀԱՊԿ-ից, իհարկե, կարող են լինել, բայց թե ինչ ակնկալիք ունի իշխանությունը, իրենք պետք է բացատրեն: Ընդ որում` բացատրեն այն առումով, թե իրականում ինչ էին նախատեսել, եւ ինչն է տապալվել:

— Երբ արդեն իսկ Հայաստանում կար կանխակալ մոտեցում ՀԱՊԿ-ի նկատմամբ` մինչեւ գագաթնաժողովը եւ իշխանական պատգամավորներն ու իշխանամերձ գործիչները խոսում էին ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին, Երեւանում տեղի էին ունենում ընդդեմ այդ կառույցի եւ հակառուսական ակցիաներ, այսքանից հետո` կարելի՞ էր սպասել, որ ՀԱՊԿ-ը գալու է ու նետվի ՀՀ սուվերեն տարածքից ադրբեջանական ստորաբաժանումներին դուրս մղելու գործին:

— Այս պահին բավականին վտանգավոր եմ համարում ՀԱՊԿ-ից դուրս գալու հնարավոր քաղաքական որոշումը: Ինչպես արդեն նշեցի, ՀԱՊԿ-ի ներքո միշտ պետք է հաշվի առնել եւ մտքում ունենալ Ռուսաստանի առաջնային դերակատարությունն այդ կառույցում: Իսկ ՀԱՊԿ-ը միայն ռազմական դաշինք չէ, այլ նաեւ քաղաքական է, ուստի` ՀԱՊԿ-ից դուրս գալը զուգահեռ նշանակում է քաղաքական հարաբերությունների իջեցում նաեւ Ռուսաստանի հետ, որը, բնականաբար, որեւէ կերպ չի բխում Հայաստանի եւ Արցախի շահերից: Ակնհայտ է, որ իշխանությունն է ՀԱՊԿ-ից դուրս գալու դիսկուրսը ստեղծում: Այն արտահայտվում է ե՛ւ պաշտոնական խոսքում` մի փոքր զուսպ, ե՛ւ երկրորդ-երրորդ էշելոնի իշխանական քաղաքական գործիչներով` շատ ավելի ընդգծված: Դեռ չեմ խոսում այն կազմակերպությունների մասին, որոնք ակնհայտորեն սնուցվում են իշխանությունների կողմից: Եվ այստեղ խնդիրն ընտրությունը չէ` Արեւմուտքի եւ Հյուսիսի միջեւ, պետք է հասկանալ Հայաստանի եւ Արցախի շահերն ինչպես ենք իրացնելու եւ այդ ճանապարհին ինչ դաշնակիցներով ենք գնալու: Բոլոր հարցերը չէ, որ բոլոր պետությունների հետ կարող ես ունենալ միեւնույն տեսակետները: Այս պարագայում պետք է գնահատվի, թե առավելագույնս որ պետությունների հետ են քո շահերը հատվում, եւ որի հետ կարող ես քո առաջնային խնդիրները հնարավոր չափով կիրառել: Այս պահին հատկապես վտանգավոր եմ համարում Ռուսաստանի դեմ ուղղվող ուղղակի եւ անուղղակի հարձակումները, թիրախավորումները, որոնք իրականացվում են իշխանության հովանու ներքո: Անկախ ցանկությունից եւ ակնկալիքներից` Ռուսաստանն այս տարածաշրջանի գլխավոր դերակատարն է, եւ այս պայմաններում հարցերը այդ ձեւով չեն լուծվում:

«ՀԱՊԿ-ՈՒՄ ՏԱՐԲԵՐ «ԽԱՓԱՆՈՒՄՆԵՐԸ» ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԵՆ ԱՅՍ ՈՐԱԿԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ»

— Այդուհանդերձ, նոյեմբերի 23-ին ՀԱՊԿ-ում քննարկվում էր դեռեւս սեպտեմբերի 13-ին տեղի ունեցած ադրբեջանական ագրեսիան: Այսպիսի ուշացած արձագանքի մեղքը, ի վերջո, իշխանությա՞նն է, որ ժամանակին եւ ճիշտ հոդվածով չդիմեց, թե՞  խնդիրն իրականում ՀԱՊԿ-ի ներսում է:

— ՀԱՊԿ-ի ներսում կան նաեւ այլ խնդիրներ, օրինակ, ՀԱՊԿ անդամ երկու երկիր` Տաջիկստանն ու Ղրղզստանը, սահմանային խնդիրներ ունեն, որոնք ժամանակ առ ժամանակ վերածվում է բախումների. ունենում են զոհեր, կորուստներ եւ այլն: Այսինքն` այնպես չէ, որ միայն Հայաստանի հետ կապված խնդիրներ կան: ՀԱՊԿ-ում անհրաժեշտություն կա` շատ ավելի ճկուն գործելու, ինչը բավականին բարդ է լինելու: Ամեն դեպքում, սա կազմակերպություն է, որտեղ կան տարբեր անդամներ, իսկ որոշումները կոնսենսուսով են համաձայնեցվում: Այս պարագայում բնական է, որ տարբեր երկրների շահերը կարող են տարբեր իրավիճակներում միմյանց հակասել: Ու առաջին հերթին հակասել` պայմանավորված երրորդ երկրների հետ նրանց կապով: Օրինակ` Ադրբեջան-Բելառուս, Ադրբեջան-Ղազախստան ռազմավարական հարաբերություններով պայմանավորված` ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները փորձում են ներկայացնել, որ իրենք այս իրավիճակում չեն կարող շատ ավելի կտրուկ լինել: Այստեղ կարգավորումը միգուցե ռազմաքաղաքական դաշինքի կանոնադրության մեջ է, որը պետք է շատ ավելի ճկուն դարձնել, որպեսզի անդամ երկրների համար առավել ընկալելի լինեն այն որոշումները կամ գործողությունները, որոնք տեղի են ունենում տարբեր ճգնաժամային իրավիճակներում: Բայց մյուս կողմից կատարելագործվում են ՀԱՊԿ տարբեր մեխանիզմները` սկսած արագ արձագանքման խմբերից.  որոշակի պլանային դասավորում կա` կապված տարբեր միջոցառումների հետ, որոնք պարտաճանաչորեն, ըստ արարողակարգի, տեղի են ունենում: Սակայն, իհարկե, ակնհայտ է, որ անդամ երկրների ակնկալիքներին շատ դեպքերում չեն բավարարում:

— Ձեր գնահատմամբ` ի՞նչ հետեւանք կարող է ունենալ Հայաստանի համար այն, որ Նիկոլ Փաշինյանը չստորագրեց ՀԱՊԿ գագաթնաժողովի 15 ամփոփիչ փաստաթղթերից երկուսը:

— Էլի եմ ասում` հասկանալու համար հետեւանքները, նախ պետք է հասկանալ` ի՞նչ կար այդ փաստաթղթերի մեջ, եւ ինչո՞վ էր պայմանավորված դրա չստորագրումը: Որքան հասկանում եմ, ՀԱՊԿ-ը` որպես կառույց, փաթեթ էր պատրաստել, որտեղ մի փաստաթղթում գնահատականներ պետք է դրված լիներ, մյուսում` նաեւ իրավիճակի որոշակի սատարման կամ աջակցություն տրամադրելու մեխանիզմներ` նոր էսկալացիա թույլ չտալու համար: Կարծում եմ` կա՛մ քաղաքական գնահատակները չեն տեղավորվել Հայաստանի իշխանությունների պատկերացումներում, կա՛մ նախատեսված սատարման ծրագրերը անհրաժեշտ չեն եղել: Մի փոքր դժվար է փաթեթին չտիրապետելով` ասել, թե ինչով կարող է պայմանավորված լիներ: Բայց այն հարաբերությունները, որոնք 2018-ից հետո ձեւավորվել են Հայաստան-ՀԱՊԿ եւ Հայաստան ու ՀԱՊԿ առանձին պետությունների միջեւ, ըստ էության, լավատեսություն չեն ներշնչում, եւ Հայաստանի հետ կապված հարցերում տարբեր «խափանումները» պայմանավորված են այս որակի իշխանությունների ներկայությամբ:

— Բայց Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից պրոռուսական դիրքերից էր հանդես գալիս, ասում էր, թե դեռեւս 2021 թվականից կողմ է եղել արցախյան խնդրի կարգավորման ռուսական տարբերակին եւ մի հատ էլ ինքն էր հարց ուղղում, որ եթե ընդդիմությունն այդպես չի կարծում, թող արտահայտվեն: Այս հարցին ընդդիմությունը հստակ պատասխան ունի՞:

— Մեր քաղաքական ուժը, Արցախի կարգավորման հետ կապված, իր մոտեցումները, բնականաբար, արտահայտել է այն քաղաքականության մեջ, որը մեր իշխանության ժամանակահատվածում եղել է: Այն եղել է մի ժամանակահատված, որտեղ Արցախի ինքնորոշման իրավունքը, որպես սկզբունք, ոչ միայն բանակցային սեղանին է դրված եղել, այլ նաեւ Ադրբեջանի համաձայնությամբ քննարկման առարկա է դարձել: Եվ ներկայումս էլ` անկախ նրանից, թե փաթեթների անուններն ինչ կդնենք` ռուսական, արեւմտյան կամ արաբական, խնդիրը ոչ թե փաթեթներն են, որոնք, ի դեպ, հրապարակված չեն, այլ այն, թե դրա հիմքում դրված մոտեցումներն ու սկզբունքները որքանով են արտահայտում հայկական շահը: Այն հանգամանքը, որ Հայաստանի այսօրվա իշխանության համառ ջանքերով ինքնորոշման իրավունքը եւ սկզբունքը դուրս է բերվել օրակարգից եւ առհասարակ քննարկման առարկա չէ, իսկ Արցախի հետ կապված հարցերը բացառապես Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում է քննակվում, արդեն իսկ ողբերգութուն է կանխատեսում: Այս տեսանկյունից բոլոր այն փաստաթղթերը, որտեղ ինքնորոշման իրավունքի սկզբունքը բացակայում է, եւ Արցախի ու արցախցիների հարցը քննարկվում է բացառապես Ադրբեջանի տարածքային ամբողջականոըւթյան շրջանակներում, մեզ համար, բնականաբար, ընդունելի չէ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






Բրազիլիայի նախագահը վերակենդանացման բաժանմունքում էԹրամփը Կանադան անվանել է «նահանգ»Նեթանյահուն ժամանել է Թել Ավիվի դատարան՝ ցուցմունք տալու կաշառակերության և հանրային վստահության չարաշահման գործերովՎերին Լարսում կուտակված բեռնատարների թիվը կտրուկ նվազել էՀայկական պատվիրակության անդամները բանակցային սեղանի շուրջ չունեն միասնական դիրքորոշում․ ՄամեդովԵվրոպական մի շարք երկրներ դադարեցրել են սիրիացի փախստականներին ապաստանի տրամադրումըԱրցախը էթնիկ զտման ենթարկվեց աշխարհի աչքի առաջԲաշար ալ-Ասադի հարազատները 19 բնակարան են գնել «Մոսկվա-Սիթիում»․ FTԱԻ նախկին նախարար, գեներալ-մայոր Անդրանիկ Փիլոյանը դատապարտվեց ազատազրկմանՀայաստանը ԵԱՏՄ շուկայում կազատվի կարագի ներմուծման մաքսատուրքի վճարումիցՀայաստանի իշխանությունները գաղտնի են պահում՝ միաժամանակ խոսելով դրանց համաձայնեցված լինելու մասինՀովիկի «գլուխը» պահանջում է ԱննանԱդրբեջանի կողմից ապօրինի բռնազավթված շուրջ 220 միլիոն քմ վերադարձնելու մասին ո՞վ է մտածելուՀայաստանն ու Ադրբեջանն այնքան էլ չեն լսում խաղաղ կարգավորման վերաբերյալ ԱՄՆ-ի և ԵՄ-ի առաջարկությունները․ ՆարիշկինUcom-ը հայտարարում է Ամանորյա ակցիա HONOR X7c սմարթֆոնների համարԱդրբեջանը ձևափոխում է օկուպացված Արցախի նախագահի նստավայրըՀՀ-ում Սիրիայի դեսպանատան վրա բարձրացվել է ընդդիմության դրոշը (տեսանյութ)Չեմպիոնների լիգա. Օրվա հանդիպումներ Ջուր չի լինելու․ հասցեներՆույնիսկ միջազգային դերակատարներն են հրապարակային արձանագրում, որ Արցախի հարցը փակված չէ. Տիգրան ԱբրահամյանՀայաստանի միասնական դիրքորոշման բացակայությունը խոչընդոտում է խաղաղության պայմանագրի ստորագրմանը. Ադրբեջանի ԱԳ փոխնախարարԱստղագուշակ՝ դեկտեմբերի 10-ի համարԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԷլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի և մարզերի մի շարք հասցեներումԴեկտեմբերի 12-13-ը Մոսկվայում տեղի կունենան ԱՊՀ երկրների վարչապետների խորհրդի և ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստերըԱվելորդ քաշը բարձրացնում է երեխաների մոտ զարկերակային գերճնշման զարգացման հավանականությունը․ հետազոտությունՀովհաննես Բաչկովը 6-րդ հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգումՕրվա խորհուրդ․ դեկտեմբերի 10Սիրիան թակարդ էր Էրդողանի համար. ԴուգինԱղտոտված օդը բարձրացնում է գեստացիոն շաքարային դիաբետի զարգացման հավանականությունը․ հետազոտություն «Ժողովուրդ». ՔՊ-ականները ներխուժել են Աղազարյանի անկողին, իսկ Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը լռում է«Հրապարակ». Հերթակա՞ն, թե՞ արտահերթ. նախկին 3 նախագահներն էլ իրենց դեմքով չեն մասնակցելու ընտրություններինԻսրայելն այժմ Դամասկոսից ընդամենը 40 կիլոմետրի վրա էNintendo Switch 2-ի թողարկման ժամկետները պարզ ենՌուսական ռազմածովային և ռազմաօդային բազաները մնում են Սիրիայում. Ռուսական աղբյուրՌումինիայում, ընտրությունների արդյունքները չեղարկելուց հետո, փլուզվել է երկրի գլխավոր տոնածառը (Տեսանյութ)Գիտնականները հայտնաբերել են պարզ միջոց սրտանոթային համակարգի առողջությունը պահպանելու համար«Հրապարակ». Աղազարյանի մանդատը Աննա Հակոբյանն է պահանջում«Փաստ». Երկրի գոյությանն սպառնացող իշխանության ներկայացուցիչն այլոց է «սպառնալիք» պիտակումԽելացի մարդիկ բոլորից դանդաղ են ծերանում: Ահա թե ինչու«Ժողովուրդ». ՔՊ-ում արտահոսքերը շարունակվում են. Անդրանիկ Քոչարյանի թիրախում Արմեն Փամբուխչյանն է«Հրապարակ». Ինչո՞վ են զբաղված ԵՄ դիտորդները Ջերմուկում«Փաստ». Բանկերը հիմա գերշահույթներ են ստանում արտաքին գործոնների հաշվինGoogle Pixel 9a սմարթֆոնի նախատիպի «կենդանի» լուսանկարները«Ժողովուրդ». 90 մլն դրամ` Երեւանը հրապարակից մինչև ծայրամասեր կաթվածահար անելու համարԳիտնականները պարզել են՝ որ սննդային հավելումներն են բարձրացնում սրտանոթային հիվանդությունների զարգացման հավանականությունըՍիրիայի իրադարձությունների ֆոնին լրատվամիջոցները հիշեցին Բաբա ՎանգայինՍիրիայի իշխանությունից Ասադի հեռանալը անակնկալի է բերել ԱՄՆ-ին. Washington PostՀակամարտությունը կլուծվի՝ շրջանցելով Կիևը. Ռադայի պատգամավոր«Կրասնոդարի» գլխավոր մարզիչը` Սպերցյանի ՊՍԺ հնարավոր տեղափոխության մասին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top