Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է տարածել․ ԱՀ ՊԲ-ն չի կրակել թշնամու դիրքերի ուղղությամբ
ՀասարակությունԱդրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները նոյեմբերի 25-ի ժամը 09։55-12։10-ն ընկած ժամանակահատվածում կրակ են բացել Արցախի Հանրապետության Ասկերանի և Մարտունու շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։ Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ-ից։