Iravunk.com | Իսկ Հայաստանին պե՞տք է ՀԱՊԿ-ի որոշում, թե՝ ոչ
«Կարողանու՞մ եք նայել ժողովրդի աչքերին». լրագրողը՝ ՔՊ-ական Վահե Ղալումյանին Թուրքիան ողջունել է Հայաստանի տարածքների հանձնումը Ադրբեջանին ՈՒՂԻՂ. Պայթյունավտանգ իրավիճակ Ոսկեպար, Բաղանիս, Կիրանց գյուղերում Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 34 049-ի (լուսանկարներ) Երևանում կինը տղային իր փոխանցելիս ընկել է հորը. նրան տեղափոխել են հիվանդանոց Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ Սամվել Վարդանյանին խոշտանգել են ԳԱԱ-յին պատկանող փակ տարածքում. նոր մանրամասներ Ինչ է սպասվում «Արմմոնո»-յի ընթացքում Իրանի վրա հարձակման ժամանակ Իսրայելի զենքերը խաղալիքի էին նման. Աբդոլահիան Երեկ Ոսկեպարի սարերում Պուտինին նկատողներ են եղել. Վարոսյան

Իսկ Հայաստանին պե՞տք է ՀԱՊԿ-ի որոշում, թե՝ ոչ

Վերլուծություն

Հա­յաս­տա­նում կա­յա­ցած ՀԱՊԿ գա­գա­թա­ժո­ղո­վի ֆո­նին հիմ­նա­կան թե­ման, ո­րի մա­սին խոս­վում էր մեր տե­ղի քննար­կում­նե­րում, այն էր, թե կազ­մա­կեր­պու­թյունն ի՞նչ ո­րո­շում կկա­յաց­նի՝ ՀՀ իշ­խա­նու­թյուն­նե­րի դի­մու­մի հետ կապ­ված: Դա, հաս­կա­նա­լի է, իր տրա­մա­բա­նու­թյունն ու­ներ, այդ թվում, կապ­ված խնդրի հետ, թե ՀԱՊԿ-ը որ­քա­նո՞վ է կեն­սու­նակ կո­լեկ­տիվ պաշտ­պա­նու­թյան ռե­ալ ի­րա­վի­ճակ­նե­րում:

Ի՞ՆՉ Է, ՆԻ­ԿՈ­ԼԸ ԳԻ­ՇԵՐ-ՑԵ­ՐԵԿ ՀԱՊԿ-Ի Ա­ՊԱ­ԳԱ­ՅԻ ՀԱՐ­ՑՈ՞Վ Է ՏԱ­ՊԱԿ­ՎՈՒՄ

Սա­կայն դեռ սեպ­տեմ­բե­րյան բա­խում­նե­րի օ­րե­րից քա­նիցս ա­ռաջ ենք քա­շել մեկ այլ հար­ցադ­րում: Բա­խում­նե­րից հաշ­ված ժա­մեր անց ՀԱՊԿ-ին հղված այդ դի­մու­մը, թե՝ օգ­նու­թյան հա­սեք, ո­րի վրա, հի­շեց­նենք, մեր իշ­խա­նու­թյուն­նե­րի ա­րեւմ­տա­մոլ­նե­րը մի ամ­բող­ջա­կան շո­ու սար­քե­ցին, ի­րա­կա­նում Հա­յաս­տա­նին պե՞տք էր: Ա­ռա­վել եւս, այս հարցն իր ամ­բողջ տրա­մա­բա­նու­թյու­նը ստա­ցավ մեկ օր անց, երբ բա­խում­նե­րը կանգ­նե­ցին: Ընդ ո­րում, որ­քան էլ մեր սո­րո­սա­ծին­նե­րը քա­րո­զե­ցին, թե կանգ­նեց­նողն ա­մե­րի­կա­ցի­ներն է­ին եւ այդ ֆո­նին քիչ էր մնում Փե­լո­սի­ին Հա­յաս­տա­նի ազ­գա­յին հե­րոս սար­քե­ին, մեկ է, նրան­ցից բա­ցի բո­լորն էլ ըն­թաց­քում խոս­տո­վա­նե­ցին, որ կանգ­նեց­նո­ղը ռուս­ներն է­ին: Այ­սինքն, ե­թե ա­ռանց զենք ու զոր­քի ռուս­նե­րը կռի­վը կանգ­նեց­րին, էլ ո՞րն էր ՀԱՊԿ-ից օգ­նու­թյուն բե­րե­լու նպա­տա­կը, ե­թե ոչ կազ­մա­կեր­պու­թյան ոտ­քե­րի տակ «սա­պոն դնե­լը», թե, տե­սեք, չե­կան: Ընդ ո­րում, նա­եւ ՀԱՊԿ-ի այս նիս­տում Նի­կո­լը փոր­ձում էր հան­գա­մա­նո­րեն հիմ­նա­վո­րել, որ դա ագ­րե­սի­ա էր, ՀԱՊԿ-ը պետք է ար­ձա­գան­քեր, սա­կայն մեկ է­ա­կան «վրի­պակ» մինչ այս պա­հին էլ մեր իշ­խա­նա­կան թե­ւի մոտ կա. ե­թե դա հա­մա­րում են Հա­յաս­տա­նի վրա հար­ձա­կում, նա­եւ, որ դրա վտան­գը մնում է, ա­պա չէ՞ որ Հա­յաս­տա­նի օ­րենսդ­րու­թյու­նը նման դեպ­քե­րի հա­մար նա­խա­տե­սում է, որ այդ փաս­տը նախ պետք է ֆիք­սել երկ­րում ար­տա­կարգ դրու­թյուն հայ­տա­րա­րե­լով, ո­րը պետք է հաս­տա­տի կամ մեր­ժի ԱԺ-ն: Եվ դա ֆիք­սե­լուց հե­տո մի­այն պետք է լի­ներ դրսից օգ­նու­թյուն ստա­նա­լու դի­մու­մը: Իսկ ե­թե այդ ար­տա­կարգ դրու­թյու­նը չկա, եւ դի­մում են դրսի օգ­նու­թյա­նը, ա­պա դա ա­մե­նա­ա­ռանց­քա­յին հիմ­նա­վո­րում­նե­րից մեկն է՝ ՀԱՊԿ-ի ոտ­քե­րի տակ «սա­պոն դնե­լու» տես­լա­կա­նի հետ կապ­ված:

Լավ, սա ե­ղել է սեպ­տեմ­բե­րի կե­սե­րին: Հի­մա նո­յեմ­բե­րի վեր­ջերն է: Գու­մա­րած, այս մոտ եր­կու­սու­կես ամս­վա ըն­թաց­քում հսկա­յա­կան տե­ղա­շար­ժեր կան ինչ­պես գլո­բալ աս­պա­րե­զում, այն­պես էլ՝ հայ­-ադր­բե­ջա­նա­կան գոր­ծըն­թա­ցի հետ կապ­ված: Այ­սինքն, հաս­կա­նալ է պետք՝ ար­դյոք այս պա­հին ՀԱՊԿ-ի այդ ո­րո­շու­մը Հա­յաս­տա­նի հա­մար ի՞նչ ի­մաստ ու­նի: Ե­թե կա­րե­ւոր է, ա­պա՝ ին­չո՞վ: Ե­թե ա­նի­մաստ է կամ, մի­գու­ցե, նա­եւ վնա­սա­կար, ա­պա ո՞րն է նման հա­մա­ռու­թյամբ այդ ո­րոշ­ման հե­տե­ւից ընկ­նե­լու ի­մաս­տը:

Նի­կո­լի մեկ մտքի հետ, ի­հար­կե, պետք է հա­մա­ձայն­ել: Այն է. ան­կախ ա­մեն ին­չից, ՀԱՊԿ-ը պաշտ­պա­նա­կան հա­մա­կարգ է, եւ ե­թե կազ­մա­կեր­պու­թյան ան­դամ­նե­րից մե­կի օգ­նու­թյան կոչն ան­տես­վում է, ինչ է թե կազ­մա­կեր­պու­թյան ո­րոշ այլ ան­դամ­ներ ագ­րե­սո­րից շա­հեր ու­նեն, ա­պա դա բուն կազ­մա­կեր­պու­թյան լի­նել-չլի­նե­լու ի­մաստն է կաս­կա­ծի տակ դնում: Սա­կայն սա ա­մեն­ե­ւին էլ մի­այն մեզ վե­րա­բե­րող դրվագ չէ: Նախ, ան­ցած տա­րի Բե­լա­ռու­սում ե­ղան լուրջ ցնցում­ներ, եւ այդ դեպ­քում եւս ՀԱՊԿ-ը չգոր­ծեց որ­պես դա­շինք: Այս փետր­վա­րից Ռու­սաս­տա­նը պա­տե­րազ­մի մեջ է ոչ թե մի­այն Ուկ­րա­ի­նա­յի, այլ գործ­նա­կա­նում ողջ ՆԱ­ՏՕ-ի հետ: Ընդ ո­րում, այս դեպ­քում ՆԱ­ՏՕ-ն հիմ­նա­կա­նում գոր­ծում է, որ­պես մի­աս­նա­կան դա­շինք, իսկ ա­հա ՀԱՊԿ-ը նո­րից իր դիր­քե­րում չէ: Ու նույ­նը հայ-ադրբե­ջա­նա­կան հա­կա­մար­տու­թյան դեպ­քում: Իսկ ա­հա Կենտ­րո­նա­կան Ա­սի­ա­յում ՀԱՊԿ եր­կու ան­դամ­ներն ի­րար դեմ դուրս ե­կան: Ու մի­այն Ղա­զախս­տա­նի դեպ­քում էր, որ ՀԱՊԿ-ն ի­րեն դրսե­ւո­րեց, որ­պես ա­րագ ար­ձա­գան­քի ըն­դու­նակ կա­ռույց, սա­կայն այս դեպ­քում էլ Ղա­զախս­տանն է 180 աս­տի­ճա­նով հա­կա­ռակ պա­տաս­խա­նը տա­լիս ՀԱՊԿ մյուս ան­դամ­նե­րին:

Այ­սինքն, ակն­հայտ է, որ Դա­շին­քի ներ­սում խնդիր­նե­րի պա­կաս չկան, ու այս­տեղ ա­ռաջ է գա­լիս հարց, թե պետք է գնալ կազ­մա­կեր­պու­թյան լու­ծար­մա՞ն, թե՝ այդ խնդիր­նե­րը կար­գա­վո­րե­լու ուղ­ղու­թյամբ: Այս տե­սան­կյու­նից, ի­հար­կե, ե­րե­ւա­նյան նիստն ար­տա­կարգ մեծ նշա­նա­կու­թյուն ու­ներ, եւ, դա­տե­լով վերջ­նար­դյուն­քից, կա­րե­լի է մտա­ծել, որ նա­խա­պատ­վու­թյու­նը տրվում է խնդիր­նե­րը կար­գա­վո­րե­լու տար­բե­րա­կին:

Բայց ա­սել, որ Նի­կո­լը հա­տուկ էր հայ-ադրբե­ջա­նա­կան թե­ման այդ կտրված­քով ա­ռաջ տա­նում, որ ՀԱՊԿ-ը մտա­ծեր ինք­նա­կար­գա­վոր­ման մե­խա­նիզմ­նե­րի մա­սին, այն է, որ Նի­կո­լը գի­շեր-ցե­րեկ ՀԱՊԿ-ի ճա­կա­տագ­րի դար­դով է տա­պակ­վում, մի­ամ­տու­թյուն կլի­ներ, ա­վե­լին՝ զա­վեշտ:

ՆԻ­ԿՈԼ ՎՈ­ՎԱ­ԵՎԻ­ՉԸ ՀԱ­ՄԱ­ՁԱ՞ՅՆ ԷՐ ԼՈՒ­ԿԱ­ՇԵՆ­ԿՈ­ՅԻ ՀԵՏ

Լավ, բա այդ դեպ­քում Հա­յաս­տա­նի հետ կապ­ված ո­րո­շու­մից ու­րիշ ի՞նչ ակն­կա­լիք կա­րող է ու­նե­նալ, որ հա­մա­ռո­րեն ա­ռաջ է մղում: Ա­սենք, այս պա­հին ՀԱՊԿ-ը պաշ­տո­նա­պես Ադր­բե­ջա­նին հռչա­կեց, որ­պես ագ­րե­սոր՝ պա­հան­ջե­լով զոր­քե­րը հետ քա­շել, դա պրակ­տիկ տե­սան­կյու­նից մեզ ո­րե­ւէ բան տա­լի՞ս է: Հաշ­վի առ­նե­լով, որ, խո­շոր հաշ­վով, ու­նենք նման ի­րա­վի­ճակ: Ռու­սաս­տանն այլ ուղ­ղու­թյամբ ծանր պա­տե­րազ­մի մեջ է: Հա­ջոր­դը, դա­տե­լով ի­րո­ղու­թյուն­նե­րից, նա­եւ գա­գա­թա­ժո­ղո­վում Լու­կա­շեն­կո­յի հայ­տա­րա­րու­թյուն­նե­րից, Բե­լա­ռու­սը եւս կա­րող է մտնել բա­խում­նե­րի մեջ: Բնա­կա­նա­բար, ռուս-բե­լա­ռու­սա­կան ու­ժե­րը հիմ­նա­կա­նում կենտ­րո­նա­ցած են ա­րեւմ­տյան ուղ­ղու­թյամբ, եւ ա­սել, թե Մոսկ­վան կու­նե­նա հա­վե­լյալ մեծ ու­ժեր՝ կով­կա­սյան հար­թա­կում պայ­թյու­նի դեպ­քում գոր­ծադ­րե­լու հա­մար, առն­վազն վստա­հու­թյուն չի ներշն­չի: Մինչ­դեռ մեծ է վտան­գը, որ Ադր­բե­ջա­նը, ե­թե ՀԱՊԿ-ի պա­հանջ­նե­րը մեր­ժի՝ ներ­քաշ­վե­լով բա­խում­նե­րի մեջ, իր հե­տե­ւից կքա­շի նա­եւ Թուր­քի­ա­յին, ու չգի­տես, թե դա ուր է տա­նե­լու:

Կարճ ա­սած, սրաց­ման տար­բե­րակն այս պա­հին նպա­տա­կա­հար­մար չէ ռուս­նե­րի հա­մար, եւ պա­տա­հա­կան չէ, որ հիմ­նա­կան ջան­քե­րը կենտ­րո­նաց­րել է բա­նակ­ցա­յին լու­ծում­նե­րի վրա, այդ թվում՝ սեպ­տեմ­բե­րյան բա­խում­նե­րի փու­լում: Ու այս ի­րա­վի­ճա­կը հաշ­վի առ­նե­լով, հենց Հա­յաս­տա­նի հա­մար է ա­ռաջ­նա­յին դառ­նում հար­ցը՝ իսկ մեզ ձեռն­տո՞ւ է սրա­ցում­նե­րի տար­բե­րա­կը, ո­րին կա­րող է տա­նել ՀԱՊԿ-ի նման ո­րո­շու­մը:

Երկ­րոր­դը: Լավ թե վատ, այս պա­հին հայ-ադրբե­ջա­նա­կան գոր­ծըն­թա­ցը բա­նակ­ցա­յին դաշ­տում է: Ընդ ո­րում, ի­րա­տե­սա­կան է այն ուղ­ղու­թյու­նը, ո­րը կա­պա­հո­վի նա­եւ Ար­ցա­խի հայ­կա­կան մնա­լը, գո­նե մին­չեւ հե­տաձգ­ված մո­տ­եց­մամբ կար­գա­վի­ճա­կի վերջ­նա­կան ո­րո­շու­մը: Այս տե­սան­կյու­նից հե­տաքր­քիր էր նա­եւ Լու­կա­շեն­կո­յի այս միտ­քը. «Շատ բան են­թա­կա չէ հրա­պա­րակ­ման, սա­կայն ա­ռա­ջին ան­գամ կա­յա­ցել է ան­կեղծ զրույց: Նի­կոլ Վո­վա­ե­ւիչն ա­սաց, որ 15 կե­տով պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն է ձեռք բեր­վել: Մեկ կե­տով, ո­րը մենք եր­կար հա­մա­ձայ­նեց­նում է­ինք, մեր արտ­գործ­նա­խա­րա­րու­թյուն­նե­րը, մեր հայ բա­րե­կամ­նե­րը փո­փո­խու­թյուն­ներ են ա­ռա­ջար­կել: Մենք ո­րո­շել ենք չըն­դու­նել, չխո­րա­նալ: Սա­կայն ա­ռա­ջին ան­գամ պայ­մա­նա­վոր­վել ենք եւ կոնկ­րետ հա­ջո­ղու­թյան հա­սել այդ ուղ­ղու­թյամբ: Եվ ե­թե գոր­ծենք այն­պես, ինչ­պես այ­սօր, հայ-ադրբե­ջա­նա­կան հա­կա­մար­տու­թյա­նը վերջ կդրվի եւ խա­ղա­ղու­թյան պայ­մա­նա­գիր կստո­րագր­վի: Դա ինձ ո­գե­ւո­րում է: Ե­թե Նի­կոլ Վո­վա­ե­ւի­չը լռում է, ա­պա դա նշա­նա­կում է, որ նա հա­մա­ձայն է նրա հետ, ինչ ես ա­սա­ցի»:

Սա նշա­նա­կում է, որ նիս­տի փակ հատ­վա­ծում ու­շագ­րավ քննար­կում­ներ են ե­ղել, ո­րոնք, սա­կայն, չեն բա­ցա­հայտ­վում: Սա­կայն ի­մաս­տը հաս­կա­նա­լի է. խոս­քը «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րի» մա­սին է, ո­րին, ի դեպ, գրե­թե նույն լա­վա­տե­սու­թյամբ անդ­րա­դար­ձավ նա­եւ Պու­տի­նը: Բն­ակա­նա­բար, «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րի» այն տար­բե­րա­կի մա­սին, որն ա­ռա­ջար­կում են ռուս­նե­րը, եւ ո­րը, ինչ­պես քա­նիցս փաստ­վել է, են­թադ­րում է Ար­ցա­խի կար­գա­վի­ճա­կի, ա­սել է նա­եւ, թե ռու­սա­կան զոր­քե­րի ներ­կա­յու­թյան ա­նո­րոշ ժամ­կե­տով հե­տաձ­գում: Ու ե­թե կա նման լա­վա­տե­սու­թյուն, ա­պա դա նա­եւ ակ­նարկ է, որ Ա­լի­ե­ւը եւս սկսել է հակ­վել այդ մտքին: Ու այս­տեղ նա­եւ չմո­ռա­նանք, որ մինչ Հա­յաս­տան մեկ­նե­լը Պու­տի­նը Ա­լի­ե­ւի հետ խո­սե­լու ա­ռիթ ու­նե­ցավ, ու կան ո­րոշ փոր­ձա­գի­տա­կան կար­ծիք­ներ, որ հիմ­նա­կա­նում քննարկ­վել է կար­գա­վի­ճա­կի ո­րո­շու­մը հե­տաձ­գե­լու թե­ման, ո­րից Հեյ­դա­րո­վի­չը փոր­ձում է մի կերպ խու­սա­նա­վել: Այս տե­սան­կյու­նից, հե­տաք­րք­իր է նա­եւ գա­գա­թա­ժո­ղո­վին հա­ջոր­դած Պու­տի­նի եւ Նի­կո­լի հան­դի­պու­մը, որ­տեղ այս թե­ման պետք է որ իր հեր­թին շրջա­նառ­վեր, նա­եւ կապ­ված Ա­լի­ե­ւի հետ զրույ­ցի դե­տալ­նե­րի հետ:

Ու այս­տեղ է, որ Հա­յաս­տա­նը (նի­կո­լյան իշ­խա­նու­թյուն­նե­րին նկա­տի չու­նենք), պետք է վեր­ջա­պես կողմ­նո­րոշ­վի այն­պես, ինչ­պես հստակ կար­ծիք է հայտ­նել Ար­ցա­խը. մեզ պե՞տք է նման պայ­մա­նա­գիր, որը նաեւ սահմանների եւ մեր տարածքներից ազերիների դուրս մղման խնդիրն է ֆիքսելու: Ե­թե ոչ, ո­րո՞նք են լի­նե­լու հե­տե­ւանք­նե­րը: Իսկ ե­թե պետք են, ա­պա չէ՞ որ ՀԱՊԿ-ի նման ո­րո­շու­մը կա­րող է ա­մե­նա­քի­չը կանգ­նեց­նել ողջ գոր­ծըն­թա­ցը, ե­թե ոչ՝ տա­նել նոր սրա­ցում­նե­րի: Ու ամենավատն այն է, որ նման ընդհանրական կամ գոնե երկրի մեծամասնության կողմից ընդունելի դիրքորոշում չունենք, էլ ուր մնաց, որ խոսենք դրան տանող ռազմավարության մասին: 

«ՓԵ­ԼՈ­ՍԻ­Ի Ա­ՐԵՎ»

Ինչ վերաբերում է ՀՀ իշխանություններին, ապա Նի­կոլ Վո­վա­ե­ւի­չը հա­մա­ձա՞յն է Լու­կա­շեն­կո­յի ա­սած­նե­րի հետ: Այս հար­ցին Նի­կոլն այդ­պես էլ չպա­տաս­խա­նեց: Թե­եւ լավ կլի­ներ, որ նա­եւ դե­տա­լա­վո­րեր, թե ի՞նչ նոր ա­ռա­ջարկ­ներ է մտցրել նա­խա­գիծ, ո­րի ար­դյուն­քում էլ, Ստա­նիս­լավ Զա­սի ա­սած՝ «պատ­րաստ­վա­ծու­թյան բարձր աս­տի­ճա­նում» գտնվող փաս­տա­թուղ­թը, որ­տեղ «հա­մա­ձայ­նեց­վել է ներ­կա ծանր ի­րա­վի­ճա­կում մի­ջո­ցա­ռում­նե­րի հա­մա­լիր՝ կապ­ված հայ-ադրբե­ջա­նա­կան սահ­մա­նին լար­վա­ծու­թյան հետ», ու­ղարկ­վեց լրամ­շակ­ման եւ նոր մի­այն՝ ստո­րագր­ման:

Փո­խա­րե­նը, շտա­պեց ար­ձա­գան­քել Ա­լեն Սի­մո­նյա­նը, ով գրե­թե «Փե­լո­սի­ի ա­րե­ւով երդ­վե­լով», թե գի­տե՞ք ինչ լավ բան է ԵՄ դի­տոր­դա­կան ա­ռա­քե­լու­թյու­նը, ա­վե­լաց­րեց այն «գա­ղա­փա­րը», ո­րը վեր­ջին ժա­մա­նակ­ներս ակ­տի­վո­րեն քա­րո­զում են հատ­կա­պես սո­րո­սա­ծին­նե­րը՝ «Պետք է հարց­նել մեր գոր­ծըն­կեր­նե­րին՝ ար­դյոք ՀԱՊԿ-ն ո­րո­շել է հե­ռա­նա՞լ Հա­րա­վա­յին Կով­կա­սից: Ե­թե ա­յո, ա­պա պետք է այդ մա­սին բարձ­րա­ձայն հայ­տա­րա­րել»:

Ի­հար­կե, վաղ թե ուշ մի­գու­ցե նա­եւ Սի­մո­նյանն էլ հստակ գի­տակ­ցի, որ ռուս­նե­րը Հա­րա­վա­յին Կով­կա­սից չեն հե­ռա­նա­լու: Նա­եւ հաշ­վի առ­նե­լով, որ ե­թե հան­կարծ նման քա­րոզ­նե­րի ար­դյուն­քում Հա­յաս­տա­նի ներ­կա իշ­խա­նու­թյու­ննե­րը ո­րո­շեն դուրս գալ ՀԱՊԿ-ից, ա­պա հա­ջորդ օրն իսկ այդ տե­ղը կզբա­ղեց­նի Ադր­բե­ջա­նը, ու է­լի ՀԱՊԿ-ը կմնա այս­տեղ: Իսկ Ա­լենն ա­վե­լի ճիշտ կա­նի, որ բա­ցատ­րի՝ իր ղե­կա­վա­րած ԱԺ-ն ինչո՞ւ սեպ­տեմ­բե­րի 14-ին Հա­յաս­տա­նում ար­տա­կարգ դրու­թյուն չմտցրեց:

Սա­կայն նման հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը մի կողմ թող­նենք, դրանց ի­րա­կան է­ու­թյու­նը հաս­կա­նա­լի են դեռ 2018թ.-ից: Պար­զա­պես, այս ա­մե­նի ար­դյուն­քում էլ ա­վե­լի է հա­մո­զիչ դառ­նում, որ դեռ փոր­ձում են խա­ղար­կել հին վար­կա­ծը՝ ՀԱՊԿ-ին դի­մելն ըն­դա­մե­նը կազ­մա­կեր­պու­թյան ոտ­քե­րի տակ «սա­պոն դնե­լու» փորձ էր:

Սա էլ մի կողմ: Ամ­բողջ հարցն այս պա­հին սա է. ՀԱՊԿ-ի այս նիս­տից հե­տո Նի­կո­լը դեռ «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րի» ռու­սա­կան տար­բե­րա­կի կողմ­նա­կի՞ցն է: Պետք է են­թադ­րել, որ՝ ա­յո, ան­կախ նրա­նից, թե ի­րա­կա­նում ին­չի կողմ­նա­կից է կամ ինչ է խո­սում Ա­լե­նը:

ՔԵ­ՐՈԲ ՍԱՐԳ­ՍՅԱՆ

 



«Կարողանու՞մ եք նայել ժողովրդի աչքերին». լրագրողը՝ ՔՊ-ական Վահե ՂալումյանինԹուրքիան ողջունել է Հայաստանի տարածքների հանձնումը ԱդրբեջանինՈՒՂԻՂ. Պայթյունավտանգ իրավիճակ Ոսկեպար, Բաղանիս, Կիրանց գյուղերումԳազայի հատվածում զոհերի թիվը հասել է 34 049-ի (լուսանկարներ)Երևանում կինը տղային իր փոխանցելիս ընկել է հորը. նրան տեղափոխել են հիվանդանոցԴպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբՍամվել Վարդանյանին խոշտանգել են ԳԱԱ-յին պատկանող փակ տարածքում. նոր մանրամասներԻնչ է սպասվում «Արմմոնո»-յի ընթացքումԻրանի վրա հարձակման ժամանակ Իսրայելի զենքերը խաղալիքի էին նման. ԱբդոլահիանԵրեկ Ոսկեպարի սարերում Պուտինին նկատողներ են եղել. ՎարոսյանԵկել եմ` ասեմ, որ ձեզ խաբող չկա. Վահե Ղազարյան«Շատ հուզվում եմ ընկերոջս բացակայության պատճառով». ԱՐՄԵՆ ԱՄԻՐՅԱՆՄարզպետը փորձել է համոզել՝ բացել ճանապարհը, սակայն տավուշցիները «լարել» են նրանՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչն այսօր կհանդիպի Էրդողանի հետՏարադրամի փոխարժեքները՝ ապրիլի 20-ին2018թ-ից Հայաստանին իշխող թուրքական աղետն ամբողջովին թվարկել ու նկարագրել հնարավոր չէՏարածքների փոխանակման հարցը շատ լուրջ հանրաքվեի անհրաժեշտություն ունեցող հարց ա. Նիկոլ ՓաշինյանԱյս 4 գյուղերի սահմանազատումը նախնական գործընթաց էր, 8 հանդիպում է եղել, խնդիրները լուծում ենքԱրծվաշենի սահմանազատում կլինի, երբ դե յուրե հիմնավորենք, որ այդ էքսկլավը Հայաստանի մաս է. ՓաշինյանՁեւավորեք պայքարի խմբեր, սանձենք հանձնողին. Չախալյանի կոչը հրապարակիցԷլ կասկած կա՞, թե իրականում ով է կանգնած Ալմա-Աթայի հռչակագր կոչված աղբի վրա հողերը հանձնելու այս ծրագրի տակԿոչՈՒՂԻՂ․ Գերլարված իրավիճակ Տավուշում․ Ոսկեպարի, Բաղանիսի և Կիրանցի բնակիչների բողոքըՈՒՂԻՂ․ Գերլարված իրավիճակ Տավուշում․ Ոսկեպարի, Բաղանիսի և Կիրանցի բնակիչների բողոքըՀաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը, հետո Ջիլիզայի վարչական տարածքները, հետո ապրիլի 24-ն աշխատանքային օր դարձնելը, հետո… . Էդգար ԷլբակյանԻնչպես են ադրբեջանցիները տոնում ՀՀ իշխանությունների հերթական հանձնողական որոշումըԱռաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել. Նիկոլ ՓաշինյանԻնչպես թրջվածը չի վախենում անձրևից, այնպես էլ կապիտուլյանտներն են գովերգում նոր կապիտուլյացիանՊետք է հեռանա Փաշինյանը, չի կարող լինել այսպիսի իշխանություն. Տավուշի թեմի առաջնորդՈւՂԻՂ. Լարված իրավիճակ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերումՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունում է Հայաստանի տարածքների փոխանցումը ԱդրբեջանինՀայաստանից գյուղեր ու տարածքներ զիջելը լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահԱպրիլի 20. Օրվա խորհուրդՕղակների վարժության եզրափակչում Դավթյանը գրավեց առաջին հորիզոնականը«Ողջունում ենք, կարևոր քայլ է». Բլինկենը՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև համաձայնության մասին«Փաստ». Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումովՏվեք ինչքան կարող եք՝ այսպես չի մնա, հերթը ձեզ է հասնում. Էքստրասենսի ուշագրավ գրառումը«Հրապարակ». Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելումԶելենսկին կարող է փորձել փախչել երկրից. Դուգլաս Մակգրեգոր«Ժողովուրդ». 82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տնկվել է մոտ 400-ը․ Երեւանի իշխանությունները ձախողել են«Փաստ». Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը ԱդրբեջանինՍեփական դավաճանությունն էլի փորձում են «ռուսի ջեբը» գցելԱՄՆ-ն և Իսրայելը հարձակվել են Իրաքի վրաՏոյվո Կլաարը ողջունում է Տավուշի մասին Երևանի և Բաքվի պայմանավորվածություններըԺամը՝ 09:00-ին բոլորս հավաքվում ենք Օպերայի մոտ. Վարդան Ղուկասյանի հրատապ հայտարարությունըՏավուշեցիները շարունակում են բողոքի ակցիան, ահազանգում են, որ ոստիկանները փակել են Իջևանից Նոյեմբերյան եկող ճանապարհը, որպեսզի ակցիայի մասնակիցների թիվը չավելանա. irakanum.amԲագրատ Սրբազանը միացել է միջպետական ճանապարհը փակած Բաղանիսի ու Ոսկեպարի բնակիչներին. lurer.com«Աշխատասիրության էներգիան ուղղակի հորդում էր Սերգո Երիցյանից».Հրաչյա ՊապինյանՀոկտեմբերի 27-ի մութ անկյուններից մինչեւ ատոմայինից ոչ պակաս զենքերի «նվիրաբերում». ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода