Iravunk.com | ՆՈՐ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ՝ ՀԱՅԿ ՆԱՀԱՊԵՏԻ ՄԱՍԻՆ
«Հրապարակ». Ընդդիմադիրները հիասթափված են Բլինքենին Չինաստանում ավելի վատ ընդունեցին, քան Շոլցին Նպատակն ուկրաինական ազգի լիակատար եւ վերջնական ոչնչացումն է. Դուգլաս Մակգրեգոր «Հրապարակ». «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից «Ժողովուրդ». ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը «Փաստ». Փաշինյանն ինքն է իր ընտանիքը քաղաքական պայքարում բերում առաջին պլան՝ հաճախ դարձնելով թիրախ Կրասնոգորովկայում ռուսական ակտիվ հարձակումը վերսկսվել է «Հրապարակ». Գերիների հարցով կակտիվանան «Ժողովուրդ». Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը «Փաստ». Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից

ՆՈՐ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ՝ ՀԱՅԿ ՆԱՀԱՊԵՏԻ ՄԱՍԻՆ

Մշակութային

Վերջերս Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի դահլիճում տեղի ունեցավ Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանի տնօրեն, բանասիրական գիտությունների թեկնածու ԱՐՄԵՆՈՒՀԻ ԴԵՄԻՐՃՅԱՆԻ հեղինակած՝ «Հայկ Նահապետ» գրքի շնորհանդեսը: Այս առիթով «Իրավունքը» զրուցել է նրա հետ:

Տիկին Դեմիրճյան, «Հայկ Նահապետ» գիրքը գրելիս օգտվել եք պատմական աղբյուրներից, կմանրամասնե՞ք:

— Պետք է ասել, որ մեր ամբողջ միջնադարյան գրականությունը մինչեւ 13-րդ դար (Վարդան Այգեկցի, Վարդան Արեւելցի) գրեթե նույնությամբ կրկնում է Խորենացու պատումը: 10-րդ դարի վրաց հեղինակ Լեոնտի Մրովելին, այս իմաստով, նորություն է: Բացի ահեղ ճակատամարտից՝ նա հիշատակում է Հայկի կրտսեր յոթ եղբայրներին, որոնցից Քարթլոսը դիտվում է վրացիների, իսկ մյուսները՝ կովկասյան ցեղերի առաջնորդներ: Կովկասը, ըստ 19-րդ դարի հեղինակ Արսեն Բագրատունու, մեծ ճակատամարտում զոհվում է, սակայն Կովկասյան լեռների՝ նրա անունով կոչվելը ցույց է տալիս, որ այդ հսկան արդեն իսկ եղել էր «աշխարհի ծայրի» լեռներում եւ մեծ հռչակ ձեռք բերել տեղաբնիկների մեջ:

Ինքը՝ Խորենացին, իր պատմությունը քաղել է Մար Աբաս Կատինայի մատյաններից: Ծագումով ասորի այս պատմիչը դեռեւս 1-ին դարում Վաղարշ թագավորի հրամանով գնացել էր Պարսկաստան՝ գրավոր դիվանները ուսումնասիրելու եւ ծաղկաքաղ արել հայոց պատմությունը՝ սկսած Հայկ Նահապետից: Խորենացին, Մար Աբասից մեջբերելով, ասում է, որ Հայկը հայրենիք վերադարձավ Բաբելոնի աշտարակի կործանումից հետո, որից կարելի է եզրակացնել, թե Հայկը պետք է անպայման մասնակցած լիներ աշտարակաշինությանը: Երբ սկսեցի լուրջ հետազոտությունները, տեսա, որ շինարարությունը տեւել է 43 տարի: Այսինքն` հայերի երեք սերունդ՝ Հայկի պապը եւ հայրը, նույնպես աշխատել են Բաբելոնի աշտարակի վրա: Ինձ համար հրաշալի հայտնություն դարձավ այն, որ Հայկը եղել է աշտարակի աշխղեկը, ղեկավարել կառուցման ընթացքը: Այդ ամենը ես ներառել եմ հերոսապատման մեջ՝ ցույց տալով, որ հենց այդտեղից՝ քար-աղյուս տարբերակումից է սկսվել Հայկի եւ Բելի խոր տարանջատումը, այսինքն՝ Բելի անմիտ միջամտությամբ քարը փոխարինվել է հում աղյուսով, որից էլ աշտարակը փլվել է՝ մեծաթիվ մարդկանց թաղելով փլատակների տակ: Այդ պատճառով էլ առաջին գլուխը կոչել եմ «Բաբելոնի աշտարակը», իսկ երկրորդը` «Հայկի հաղթանակը»:

Գրքում փորձե՞լ եք Հայկ Նահապետի կերպարին հաղորդել ժամանակակից տարրեր:

— Նպատակային չեմ մտածել, բայց կարծես ինքնաբերաբար ստացվել է: Իմ գրքում Հայկը ե՛ւ շատ հին, ե՛ւ արդիկան կերպար է: Բառապաշարի հերոսականությամբ ու վերամբարձ ոճով նա անցյալի իդեալականացված մարդու խտացումն է, բայց նաեւ երեսիդ շնչող, կենդանի կերպար է՝ կերտված «միս ու արյունից»: Օրինակ՝ թե ինչպիսի ամուսին էր կամ ինչպիսի հայր ու պապ, այսօր էլ կտեսնենք նահապետական մեր ընտանիքներում, քանի որ բոլոր հայր ու պապերի նման Հայկն էլ խրատում է որդիներին, տագնապում թոռների համար, մեծարում նվիրյալ կնոջը: Իսկ ինչպիսի՞ զորավար էր: Խորենացին մեկ նախադասությամբ ասում է՝ եռանկյունաձեւ շարեց զորքը: Հարց է ծագում՝ իսկ ո՞վ պետք է լիներ եռանկյան գլուխը, ո՞վ պետք է իր վրա վերցներ ամենածանր հարվածը: Իհարկե, ինքը՝ Հայկը... Անցյալի համար սա թվում է սովորական ճշմարտություն, իսկ հիմա՞… Կամ՝ Հայկն իր որդիներին կանգնեցրեց կողքին, որ միասին վահան դառնան մյուսներին: Կրկին հարց է ծագում. իսկ հիմա՞… Երրորդ կարեւոր դիտարկումը. մինչեւ նետի հարվածին հասնելը՝ հայկյանները պետք է կռիվ տային թուր ու նիզակով: Իսկ ինչի՞ց էին ձուլված թրերը, որ դիմացան ահռելի զորքի հարձակմանը: Իհարկե, երկաթից: Սա բոլորիս համար հայտնություն է, որ բրոնզի դարում Հայաստանում երկաթ էին ձուլում: Ուստի՝ պատահական չէ, որ Հայկը շտապում է իր պապերի երկիր, որպեսզի տեր կանգներ դարի մեծագույն հայտնագործությանը: Այստեղ նա, իրոք, «ժամանակակից» մարդ է, քանի որ գնահատում է դարբինների գտած նորությունը, այժմյան բառով ասած՝ տեխնոլոգիան, եւ հաղթում հենց դրանով: Սկսած գյուտարարությունից, դարբնությունից, կրակի քուրայից ու ջերմությունից՝ ամեն ինչ գրքում տրված է պատճառաբանված ու մատչելի լեզվով,  որպեսզի դպրոցականներն էլ կարդան, հետաքրքիր լինի եւ կենդանի տեսնեն պատկերը:

Ժողովրդի մեջ նման հերոսությունն ամրապնդելու համար շատ ընթերցողներ առաջարկում են, որ գիրքը մտցվի դպրոցական ծրագիր: Մեր իրականության մեջ Դուք տեսնո՞ւմ եք Հայկի կերպարով եւ մտածելակերպով առաջնորդի:

— Միգուցե հետո երեւա, բայց այսօր, ցավոք, չեմ տեսնում... Ես նույնիսկ չեմ տեսնում այն դերասանին, որը կկերտի այդ կերպարը, եթե որոշեն ֆիլմ նկարահանել:

Իսկ Բելի կերպարում տեսնո՞ւմ եք:

— Ամենուրեք Բելն է: Եթե կարդան գիրքը, կտեսնեն, թե Բելի խարդավանքները որտեղից են սկսվում: Ինչպես Խորենացին է գրում. «Ընկերոջ փոր թափելը հերոսություն էր դիտվում…»: Բելը հենց այն կեղծիքի մթնոլորտն է ստեղծում, որը հիմա կա մեր Երկիր մոլորակում: Աշտարակից անընդհատ մարդ էր սայթաքում-ընկնում, եւ պարզվում էր, որ բոլոր սայթաքողները Բելի չսիրած մարդիկ էին…

-Ի՞նչ կարևոր ուղերձ կա գրքում, որ կուզենայիք շեշտել:

-Միասնական լինելու, միասնաբար պայքարելու պատգամը, որ գրքում ոչ թե խոսք է, այլ համատեղ մտորելու և գործելու ընթացք, և որը սկսվում է ամենապարզ՝ հայր-որդի, պապ-թոռ հարաբերություններից: Հայկը, խոր հոգեբան լինելով, իր որդիների ու թոռների հաջողություններին հետևում է ոչ թե ուղղակի, այլ հեռվից, նույնիսկ՝ թաքուն: Նա ուրիշների բերանով է տալիս խորհուրդները, ուրիշների կողմից հղում դիտողություններն ու գովասանքները, որ երիտասարդները ո՛չ ընկճվեն, ո՛չ էլ ավելորդ գոռոզանան: Նա Բելի դեմ խոսելիս ժողովականների մոտ աստվածային կերպար է ստանում, որովհետև մեջքով զգում է իր Արամանյակ որդու սպասողական հայացքը: Նա բազկամարտի ժամանակ հաղթում է այդ նույն Արամանյակ որդուն՝ ցույց տալու, որ կանգնած է բոլոր որդիների թիկունքին, բայց խոստովանում է, որ որդին էլ հաղթեց իրեն, երբ մեջտեղ բերեց երկսայրի թրեր կռելու գաղափարը: Մի խոսքով՝ հարգանք, միմյանց կարծիքներ լսելու ունակություն, միմյանցով հզորանալու ցանկություն:

-Շնորհանդեսի ժամանակ ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանն ասաց, թե ինչ չեն արել պատմաբանները, անում են բանասերները: Ի՞նչ կասեք այս առթիվ:

-Շատ շնորհակալ եմ նման գնահատականի համար և կասեմ, որ պատմական երկար դարերի ընթացքը գեղարվեստը կարող է տալ կարճ պատումներով, քանզի արվեստն ունի ընդհանրացնող մեծ ուժ: Ինքս մտածված ձևով ընտրեցի վիպակի ծավալը, որպեսզի ընթերցողին արագ հասցնեմ վերջակետին, սակայն գիտեմ, որ մի կարդալն այս գրքի համար քիչ է: Բազմաշերտ ծալքերի մեջ շատ նորություններ կան՝ սկսած Բաբելոնի աշտարակի կառուցումից մինչև քանդվելը, դարբինների գալուց մինչև երկաթի գաղտնիքը բացահայտելը, հավաքված մարդկանց «լեզուների բաժանումն» ու խառնակության քաղաքից հեռանալը, Հայկի զոհողությունները, Բելի խարդավանքները, ընկերության կտրուկ շրջադարձը, հայրենիք վերադառնալը, Բելին դիմագրավելը և հզոր հաղթանակը:

-Արդյոք գիրքը թարգմանվո՞ւմ է այլ լեզուներով:

-Ռուսերենն արդեն պատրաստ է, իսկ անգլերենը՝ ընթացքի մեջ:

-Հաջողություն եմ մաղթում՝ համոզված, որ այն կհասնի բազում ընթերցողների և լույս կսփռի մեր պատմության շատ դեպքերի վրա:

-Հուսանք նաև, որ գիրքը կծառայի մեր բաղձալի հաղթանակին և խաղաղությանը:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ



«Հրապարակ». Ընդդիմադիրները հիասթափված ենԲլինքենին Չինաստանում ավելի վատ ընդունեցին, քան ՇոլցինՆպատակն ուկրաինական ազգի լիակատար եւ վերջնական ոչնչացումն է. Դուգլաս Մակգրեգոր «Հրապարակ». «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից«Ժողովուրդ». ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը«Փաստ». Փաշինյանն ինքն է իր ընտանիքը քաղաքական պայքարում բերում առաջին պլան՝ հաճախ դարձնելով թիրախԿրասնոգորովկայում ռուսական ակտիվ հարձակումը վերսկսվել է«Հրապարակ». Գերիների հարցով կակտիվանան«Ժողովուրդ». Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը«Փաստ». Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» ԱրևմուտքիցՈւկրաինայում որոշվում է ապագա աշխարհակարգի ճակատագիրը. ԼուկաշենկոնՕչերետինոյի գրավումից հետո այս ուղղությամբ ուկրաինական պաշտպանությունը փլուզված էՄենք իրավունք չունենք երկմտելու, կասկածելու, հետ կանգնելու մեր նպատակներից. Տ. Գաբրիել քահանա ՎարդանյանՀՐԱՏԱՊ. Ապրիլի 25-ը պետք է լինի բեկումնային օր, լուսաբացը պետք է սկսվի համազգային շարժմամբ. Վարդան ՂուկասյանԻնչ էր կատարվում Հանրապետության հրապարակում ապրիլի 24-ինԼարված իրավիճակ. քաղաքացուն բերման ենթարկեցին Հանրապետության հրապարակից1.5 միլիոն քո ազգիցդ կոտորվել է, եւ դու դա հարցականի տակ ես դնո՞ւմ, էլ ի՞նչ անուն տանք այս մարդկանց. թուրքագետՍերժ Սարգսյանի համար կարևոր է հազարավոր մարդկանց մեջ պարզ ճակատով եւ գլուխը բարձր քայլել. ԴանիելյանԵս պահանջատեր եմ, գործարքի մեջ չեմ մտնելու ու չեմ լռելու. Սարգիս ԱրզումանյանՄի մոլորված ոչխար ասել է՝ Նիկո՛լ, որդուս կորցրեցի, քեզ գտա, դարձրեցին հայ մոր սիմվոլ, ողբա՜մ ձեր վրա. ԳասպարյանԷս մարդը ներքին ցեղասպանություն է իրականացնում. Գեւորգ ՊետրոսյանԳալու է հատուցման պահը, վախեցե՛ք Աստծո պատժից. ՀՀ վաստակավոր արտիստԷդուարդ Սպերցյանը` գեղեցիկ անցման և գոլի հեղինակ (տեսանյութ)Եկեղեցին ստանձնում է պետականության պահպանման պատվարի դերը. ՀՀ նախկին վարչապետՈ՞ւմ անունից է հակառուսական արտահատություններ հնչել․ ՌԴ ԱԺ վերին պալատից պարզաբանում են պահանջումՍասունի եւ Նիկոլի օրոք ոտք չեմ դրել Երկրապահ, այսօր ամաչում եմ նույնիսկ ԵԿՄ մեդալս կրել. ԱճեմյանՀայաստանին սպառնում է ներքին շրջափակում. «անկլավները» հանձնելու վտանգներըԹուրքիան առաջացնում է Իսրայելի քմծիծաղը, Ալիեւը խոստովանում՝ շտապում են, քանի դեռ ՀՀ-ն չի ուժեղացելԿարասինը նամակ է հղել ՀՀ ԱԺ՝ պարզաբանումներ պահանջելովԱհա թե ինչով է տարբերվում իրական ժողովրդավարությունը կեղծ ժողովրդավարությունիցՄենք երբեք պայքարից չենք հրաժարվել, չե՛նք հոգնելու, չե՛նք հուսահատվելու. ՇարմազանովՉեմ զարմանա, որ շուտով Հայոց Ցեղասպանության մեղքը Նիկոլը բարդի հայ ժողովրդի վրաՎաղը Կառավարության շենքի դիմաց նախատեսվում է բողոքի ակցիա․ Արսեն ՆիկողոսյանՔՊ-ական պատգամավորների քծնանքը՝ Նիկոլ Փաշինյանի կնոջը՝ Աննա Հակոբյանին.armlur.amԿիրանցում պայքարը շարունակվում է․ բնակիչները պնդում են՝ անհնար է խաղաղ ապրել ադրբեջանցիների հարևանությամբԿոչ ենք անում աջակցել Համատեղ պատմական հանձնաժողովի ստեղծման մեր առաջարկին և Հայաստանի հետ կարգավորման գործընթացին. Թուրքիայի ԱԳՆ.Tert.am«Մերժիր գժին»․ քաղաքացիները նման մակագրությամբ վերնաշապիկով եկել էին ԾիծեռնակաբերդԱնդոնը չի հերքել, որ երկիր մտնող ու Հայաստանը սնուցող գազատարն ամեն րոպե կարղ է ոչնչացվել, ինչը, ըստ նրա, հոգ չէ.Yerevan TimesՓաշինյանը կնոջը սատարելու նպատակով նախօրեի լուսանկար է հրապարակելԴժվար թե Աննան շատ նեղվի՝ ճշմարտությունը լսելու պատճառով. ախր ինքն էլ գիտի, չէ՞, իրականաում ինքն ով է.Yerevan TimesՆա արդեն հատել է բոլոր կարմիր գծերը. Մատվիենկոն հանձնարարել է հարցում ուղարկել ՀՀ ԱԺ՝ կապված Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետԷրդողանը Նեթանյահուին անվանել է «Հիտլեր»Որ քաղմաս մտնում ես, Նիկոլ են հայհոյում, ինքը գիտի՝ ոստիկաններն իր հետ են. Գեղամ Մանուկյան (տեսանյութ)Ճանաչենք դեմքերով. ժողովրդի դեմ բիրտ ուժ կիրառող և կոպտող «տաք գլուխները»ՔՊ-ում խիստ ծանր են տարել Փաշինյանի կնոջ և դստեր հետ Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպը․ ինչ են քննարկել.armlur.amԴեռ երկար ժամանակ կկրկնվի պատմությունը, քանի օրենքի դիկտատուրան չի տիրի Հայաստանում. Աղմկահարույց գործերով փաստաբան«Հայաստանի Սահմանադրությունը պետք է փոխվի»․ Էլչին ԱմիրբեկովՈչ մեկն իրավունք չունի հող հանձնելու. Առաջարկում եմ ստեղծել ինքնապաշտպանական ջոկատներ. գեներալ-գնդապետ.NEWS.amԵթե որևէ մեկն ուրանալու է մեր նահատակների արյունը, նա պարզապես նզովքի ենթակա է. Բագրատ Սրբազան«Երիտթուրքերի «գենետիկ» թոռները». Նարեկ Սամսոնյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода