Բռնցքամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունում Հայաստանը կունենա եզրափակչի մասնակից
Սպորտ
Իսպանիայում ընթացող բռնցքամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունում Հայաստանը կունենա եզրափակչի մասնակից:
60 կգ Էրիկ Իսրայելյանը շարունակում է հաղթանակների շարքը` այս անգամ պարտության մատնելով բռնցքամարտում մեծ հեղինակություն վայելող անգլիական դպրոցի ներկայացուցչին:
Անգլիացի Նելսոն Բիռչառի հետ մենամարտում Էրիկն ուներ մեծ առավելություն: Նա արեց այն, ինչ ցանկացավ, անգամ նոկդաունի ենթարկեց անգլիացուն:
Արդյունքում բոլոր մրցավարները 5:0 հաշվով հաղթանակը շնորհեցին հայ մարզիկին: