Փոխարժեք: $ , ,
Ճապոնիայի ափերը վերածվել են ձկների գերեզմանոցի (Տեսանյութ) Նեթանյահուն Լիբանանին սպառնացել է Գազայի ճակատագրով Սեյրան Օհանյանը դիմել է Հայկ Կոնջորյանին և առաջարկը բավարարվել է. այսօր հանդիպում կլինի. «Ժողովուրդ» Թուրքիան ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև վստահության ամրապնդման պայմանավորվածությունները Պուտինի եւ Ռաիսիի հանդիպումը տևել է ավելի քան հինգ ժամ «Հրապարակ». Փաշինյանը ՔՊ-ում այլեւս միահեծան իշխանություն չունի. Ուսապարկերը դուրս են գալիս կոնտրոլից «Ժողովուրդ». Ովքեր կմասնակցեն ՔՊ ամփոփիչ ժողովին Խարկովը ենթարկվել է հրթիռային հարձակման (ՎԻԴԵՈ) Բայդենի որդուն` Հանթերին մեղադրանք է առաջադրվել. նրան սպառնում է մինչև 17 տարվա ազատազրկում «Ժողովուրդ». ՔՊ-ականները թիրախավորում են կանանց

ԱԻՆ-ը կդադարեցնի իր գործունեությունը

Թեմա

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Գործադիրի հավանությանն է արժանացել «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը և հարակից օրենքների նախագծերը: Հիմնավորման համաձայն՝ ՀՀ պետական կառավարման համակարգի մարմինների գործառույթների առավել արդյունավետ իրականացումն ապահովելու, ինչպես նաև  Ռազմավարությամբ սահմանված խնդիրների լուծումներ ապահովելու համար առաջարկվում է ՀՀ գործադիր իշխանության մարմինների համակարգում կազմավորել ներքին գործերի բնագավառում պետական քաղաքականությունը մշակող և իրականացնող պետական կառավարման մարմին՝ Ներքին գործերի նախարարություն։ Արտակարգ իրավիճակների նախարարությունը կդադարեցնի իր գործունեությունը՝ ըստ անցումային ժամանակացույցի: Ներկայացվող օրենքների նախագծերի համաձայն՝ նախարարության ենթակա մարմիններ են լինելու ՀՀ ոստիկանությունը, Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը, Փրկարար ծառայությունը։ Նախարարության ենթակայությանն են հանձնվելու ներկայումս Ոստիկանության ենթակայությամբ գործող ուսումնական հաստատությունը՝ ՀՀ ոստիկանության կրթահամալիրը և Արտակարգ իրավիճակների նախարարության ենթակայությամբ գործող Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան։ Ենթակա մարմինների ղեկավարներին պաշտոնի նշանակելու և այդ պաշտոնից ազատելու է ՀՀ վարչապետը՝ Ներքին գործերի նախարարի առաջարկությամբ։ Ընդհանուր տրամաբանությամբ, ոստիկանության պետը շարունակելու է իրականացնել ոստիկանության ամենօրյա անմիջական ղեկավարումը, իսկ ներքին գործերի նախարարը պատասխանատու է լինելու ոլորտի քաղաքականության մշակման և իրականացման, կադրային նշանակումներ է կատարելու ոստիկանության գլխավոր խմբի պաշտոններում։ Նախարարության ենթակայությամբ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տեղակայումը պայմանավորված է միգրացիոն իրավիճակի շարունակական փոփոխությամբ և միգրացիոն քաղաքականության գերակայությունների վերագնահատմամբ, որոնք այսօր արդիական են դարձնում միգրացիայի կառավարման պետական համակարգի բարեփոխումների և արդյունավետության բարձրացման խնդիրը։ Նշված բացերի հաղթահարման և միգրացիայի կառավարման արդյունավետության և համապարփակության մեծացման նպատակով միգրացիայի կառավարումը նպատակահարմար է ՀՀ տարածքային կառավարման և  ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայությունը ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչության հետ միավորմամբ կենտրոնացնել  ոլորտի քաղաքականություն մշակող մեկ կառույցի ներքո քաղաքացիական բնույթի ծառայության ձևով՝ ինտեգրված մոտեցում ցուցաբերելով միգրացիոն շղթայի բոլոր բաղադրիչների կառավարմանը։ Արդյունքում օտարերկրյա քաղաքացիների  մուտքի  և կացության  հետ կապված բոլոր  գործառույթները  կկենտրոնան մեկ պետական մարմնում, կմեծանա միգրացիոն  քաղաքականության ձևավորման  և իրագործման փաստահենությունը, միգրացիոն քաղաքականության արդյունքների և ազդեցության գնահատման արդյունավետությունը, կբարելավվի քաղաքացիներին և միգրանտների  տարբեր խմբերին տրամադրվող հանրային ծառայությունների որակը, կմեծանա  դրանց  հասանելիությունը, կզարգանան  ոլորտի աշխատակիցների կարողությունները, առավել դյուրությամբ կիրականացվի ոլորտի ենթակառուցվածքների զարգացումը։

Նիկոլ Փաշինյանը կարևորել է օրինագծերի ընդունումը և նշել. «Այստեղ խոսքը միայն և ուղղակի նախարարությունների թվի փոփոխության և օպտիմալացման մասին չէ, չնայած դա նույնպես մեր խնդիրների մեջ է մտնում: Ուզում եմ՝ մենք հստակ արձանագրենք, որ այս փոփոխության ամենախորքային և ամենահեռանկարային իմաստը նոր ստանդարտի Ոստիկանություն և նոր ստանդարտի Փրկարար ծառայություն ունենալն է: Սա է մեր ամենակարևոր խնդիրը, որը մենք հետապնդում ենք, և ընդհանուր առմամբ, Ոստիկանության աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու մասին է: Այս հարցի վերաբերյալ մենք բազմաթիվ քննարկումներ ենք ունեցել, և Ոստիկանության կառուցվածքի էական և լրջագույն փոփոխություններ են տեղի ունենալու: Նույնը վերաբերում է նաև Փրկարար ծառայությանը, նույնը վերաբերում է նաև նախարարությանը: Շատ կարևոր է նաև արձանագրել, որ ոստիկանական, փրկարար ծառայության գործառույթները վերապահում ենք Ոստիկանությանը և Փրկարար ծառայությանը, իսկ այն գործառույթները, որոնք ունեն քաղաքացիական նշանակություն՝ արդեն Նախարարությանը և նրա կառույցներին: Օրինակ, ավանդաբար անձնագրային ծառայությունը միշտ համարվել է ոստիկանական գործառույթների մաս, բայց իրականում քաղաքացիական գործառույթ է, և մենք հիմա Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից դուրս կբերենք Միգրացիայի ծառայությունը, և կստեղծենք Միգրացիայի և քաղաքացիության հարցերի ծառայություն, եթե անունը ճիշտ ասեցի՝ անունն էական չէ, բովանդակությունն է էական: Եվ անձնագրային գործառույթներով կզբաղվի այդ ծառայությունը, որը կլինի Ներքին գործերի նախարարության կազմում»:

Կառավարության ղեկավարն ընդգծել է Ոստիկանության և Փրկարար ծառայության նոր ստանդարտի, նոր որակի  կարևորությունը: «Մենք խնդիր պետք է դնենք, որ ամեն տարի մեր Պարեկային ոստիկանության աշխատանքի որակը պետք է փոխվի, և մարդիկ դա պետք է տեսնեն, որովհետև եթե առաջընթաց չկա, ուրեմն դեգրադացիա է տեղի ունենալու միանշանակ՝ հենց թեկուզ այս մոտիվացիայով: Եվ մենք նաև Ոստիկանության, Փրկարար ծառայության նոր ստանդարտներ պիտի ունենանք, և կարծում եմ, որ այդ ուղղությամբ արդեն իսկ բավական աշխատանք արվել է: Մենք հիմա և՛ Ոստիկանությունում, և՛ Փրկարար ծառայությունում աշխատանքի լավագույն փորձը պիտի վերցնենք, մեր աշխատանքի լավագույն փորձը և աշխարհի լավագույն փորձը պետք է վերցնենք, և պետք է այս առումով շատ բարձր նշաձողեր սահմանենք մեզ համար»,-ասել է վարչապետը:

Անդրադառնալով օրինագծերի փաթեթին՝ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է  դրա առանձնահատկությունները. «Առաջինը՝ մեր կարգավորումներով Ոստիկանության պետը կլինի Ներքին գործերի նախարարի տեղակալ: Հաջորդը՝ Ոստիկանության պետը կլինի նաև Անվտանգության խորհրդի անդամ: Հաջորդը՝ մենք Ոստիկանության զորքերը կվերակազմակերպենք որպես Ոստիկանության գվարդիա, և այն ավելի ընդլայնված գործառույթներ կունենա անվտանգության ապահովման առումով, քան այսօր ունեն Ոստիկանության զորքերը: Իհարկե, շատ մեծ փոփոխություններ չեն լինի, բայց որակական էական փոփոխություններ կլինեն: Ուզում եմ նաև ուշադրություն հրավիրել այն փաստի վրա, որ հենց նախարարության ձևավորման մեկնարկից մենք պետք է արդեն սկսենք կամավոր ատեստավորման գործընթացը, որի հիմնական նպատակը կլինի Ոստիկանության և Փրկարար ծառայության ծառայողների աշխատավարձերի առնվազն կրկնապատկումը: Եվ սա նոր որակի Ոստիկանություն և Փրկարար ծառայություն ունենալու մեր ստանդարտի ու ցանկության մեջ է, զուգահեռաբար, իհարկե, նաև Ազգային անվտանգության ծառայության, Պետական պահպանության ծառայության, ինչի մասին խոսել ենք»:

Վարչապետը նշել է, որ այս փուլում ստեղծվում և ներդրվում է  զինվորական բնույթի ծառայությունների համար մեխանիզմը. «Ուսադիրներ կրող մարդկանց համար մենք այս համակարգը ներդնում ենք: Ընդ որում, մենք նախորդ օրը խոսել ենք՝ նաև Քրեակատարողական ծառայության պարագայում այս համակարգը պետք է ներդնենք, և արդեն 2023 թվականից գործընթացը պետք է գնա: Այսինքն՝ միանգամից չի լինի, բայց 2023 թվականին արդեն բոլոր համակարգերում պետք է լինեն մարդիկ - իրենցից է կախված՝ որքան շատ - որ այդ առնվազն կրկնապատկված աշխատավարձերով արդեն կաշխատեն: Իհարկե, շատ կարևոր բարեփոխում է, փոփոխություն է, և շատ կարևոր է, որ մենք դա անցնցում ենք անում: Այսինքն՝ 4 ամիս կունենանք զուգահեռ նաև Արտակարգ իրավիճակների նախարարություն, և սա շատ կարևոր է, որպեսզի համակարգերն ինտեգրվեն»:

Այդ համատեքսում կառավարության բովանդակային ենթակառուցվածքների բարեփոխումներին  զուգահեռ կարևորել է նաև ֆիզիկական ենթակառուցվածքների փոփոխության անհրաժեշտությունը. «Ես խնդիր եմ առաջադրել, որպեսզի մենք հենց մյուս տարվանից Ոստիկանության՝ նոր ստանդարտի տարածքային կառույցների շենքեր ունենանք, և արդեն իսկ նախագծման աշխատանքները մեկնարկել ենք: Մենք կսկսենք Մեղրիից՝ Մեղրիի ոստիկանությունից: Ուրախությամբ պետք է նշեմ, որ այս ընթացքում նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայությունում, Միացյալ Նահանգների կառավարության աջակցությամբ, մի քանի տեղ նոր ստանդարտի ֆիզիկական ենթակառուցվածքներ ենք ստեղծել: Ես նկատի ունեմ կոնկրետ և՛ Փրկարար ծառայության, և՛ Ոստիկանության շենքերը բոլորովին նոր ստանդարտի պետք է լինեն: Այն բովանդակային փոփոխությունը, որ մենք մտցնում ենք, պետք է երևա նաև ֆիզիկական ենթակառուցվածքներում: Հիմա Քաղաքաշինության կոմիտեն, Ոստիկանությունը, այսպես ասած, տիպային նախագիծ են փորձում ստանալ, որ կախված բնակավայրի չափերից՝ ինտեգրված ոստիկանության բաժին ունենանք: Ինչո՞ւ եմ ասում ինտեգրված՝ որովհետև նոր կառուցվածքով, ըստ էության, Ոստիկանության տեղային կառույցները մի փոքր այլ տրամաբանությամբ են կառավարվելու»:


Ճապոնիայի ափերը վերածվել են ձկների գերեզմանոցի (Տեսանյութ)Նեթանյահուն Լիբանանին սպառնացել է Գազայի ճակատագրովՍեյրան Օհանյանը դիմել է Հայկ Կոնջորյանին և առաջարկը բավարարվել է. այսօր հանդիպում կլինի. «Ժողովուրդ»Թուրքիան ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև վստահության ամրապնդման պայմանավորվածություններըՊուտինի եւ Ռաիսիի հանդիպումը տևել է ավելի քան հինգ ժամ«Հրապարակ». Փաշինյանը ՔՊ-ում այլեւս միահեծան իշխանություն չունի. Ուսապարկերը դուրս են գալիս կոնտրոլից«Ժողովուրդ». Ովքեր կմասնակցեն ՔՊ ամփոփիչ ժողովինԽարկովը ենթարկվել է հրթիռային հարձակման (ՎԻԴԵՈ)Բայդենի որդուն` Հանթերին մեղադրանք է առաջադրվել. նրան սպառնում է մինչև 17 տարվա ազատազրկում«Ժողովուրդ». ՔՊ-ականները թիրախավորում են կանանցԲաղդադում ԱՄՆ դեսպանատունը հարձակման է ենթարկվել. Al Jazeera (Տեսանյութ)«Հրապարակ». Երեկվանից Ալավերդու մատույցներում ոստիկանական զորքեր են կուտակելԱզգային հավաքականի տղաները կաջակցե՞ն Արազ Օզբիլիսին. ՀՖՖ-ում խառն են. «Ժողովուրդ»32 գերիների անունները, որոնք վերադարձվելու են Հայաստանին. ՑԱՆԿՌուսական բանակը, գրավելով գերիշխող բարձունքը, աքցանի մեջ է վերցրել ՝ Կլեշչեևկան (Քարտեզ)Զելենսկին շուտով ստիպված կլինի դադարեցնել հակամարտությունը. France 24Ի՞նչ անել Նիկոլի հետ Նիկոլից հետո. Արմեն ԱշոտյանՆոր ֆի՞լմ, ե՞րգ, թե՞ սիրավեպ. Ալեքս Միրզոյանը նորություն ունիՌուբեն Էլբակյանը պարգեւատրվել է նոր ոսկե մեդալով⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...ՀԵՌՈՒ ՓԱԽԵՔ ՓՐԿԻՉՆԵՐԻՑԴելի դարձած իմ Երեւան. հնդիկների թիվը Հայաստանում արագ տեմպերով աճում է/ վտանգները / օգո՞ւտ կաՄեկ տարի առաջ ուրախանում էինք Լիխտենշտայնի հետ ոչ-ոքիից, հիմա տխրում ենք Թուրքիայի հետ ոչ-ոքիից. ՏիկնիզյանՇՏԱՊ. Ադրբեջանն ազատ է արձակում 32 հայ զինծառայողների, Հայաստանը՝ 2 ադրբեջանցի զինծառայողներիԻտալական ակումբը չի հրաժարվել Սպերցյանին ձեռք բերելու մտքից. TuttomercatowebՏիկնիզյանի գոլը` ՌՊԼ-ի տուրի լավագույնների թվում(տեսանյութ)Հակոբ Սերոբյանը` Փարիզ-2024 ամառային Օլիմպիական խաղերի մրցավար2010-ականների Լա լիգայի լավագույն ֆուտբոլիստը՝ ըստ FourFourTwo-իԱլեքսանդրա Գրիգորյանի առաջին մեդալը մեծահասակների մրցաշարումՀՀ և Իրանի պատվիրակությունները քննարկել են Հայաստանում իրանական առևտրի կենտրոն բացելու հարցըՀայտնի է պատվո պահակային վաշտում զինվորական ծառայության անցնելու զորակոչիկների ընտրության օրըՆշվել է թեյի ամենաօգտակար տեսակը օրգանիզմի համարԱնջելինա Ջոլին մտադիր է հեռանալ ՀոլիվուդիցՀայաստանը կմասնակցի ՈՒԵՖԱ Ռեգիոնների գավաթինՀայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները կմասնակցեն բրյուսելյան գագաթաժողովին Չեմ բացառում, որ հայեր կգնան, Ադրբեջանում կապրեն, ադրբեջանցիներն էլ կգան, Հայաստանում կապրեն. Ալեն ՍիմոնյանԱրտասովոր երգչուհի Նարգիզ Զակիրովան դիմել է հայ հանդիսատեսինՀայաստանի և Հայկական Արցախի էջը փակելու փոխարեն պետք է փակել կապիտուլյանտների, ազգադավների, թրքահպատակների և հայատյաց հայրենավաճառների էջը. Հենրիխ ԴանիելյանՔՊ-ն 525 անանուն գույք է նվեր ստացել, ումի՞ց, ինչի՞ համար. պատգամավորը` ԿԿՀ անդամի թեկնածուինԻսրայելը ճանաչել է Հայաստանը՝ որպես տարածաշրջանում ամենաանվտանգ երկիրՍպասվում է անձրևԱրցախի հանրապետությունը հունվարի մեկից համարել լուծարվա՞ծ, թե՞ ոչ. Պատասխանում է ԱՀ ԱԺ պատգամավորըՌուսաստանում ինքնաթիռը թռիչքի ժամանակ բռնկվել է (տեսանյութ)Ապագա պատմաբանները կգրեն՝ Նիկոլի ու ՔՊ-ի ձեռքերն արյունոտ էին, իսկ ուղեղները՝ ջրիկ. Էդուարդ ՇարմազանովԵվ ո՞ր մի արժանապատիվ հայը կարող է հաշտվել այն մտքի հետ, որ հազարամյակներ պայքարած ու հայկական մնացած Արցախ աշխարհը, թշնամուն հանձնվի. Արտակ ԶաքարյանՊուտինն ու Ռաիսին այսօր Մոսկվայում բանակցություններ կվարենԱվերիչ երկրաշարժից 35 տարի անց առաջին անգամ անմեղ զոհերի հիշատակի պատարագը մատուցվեց Գյումրու Սբ Ամենափրկիչ եկեղեցումԲլինկենն անհամբեր է` Վաշինգտոնում բանակցությունների համար հյուրընկալելու Միրզոյանին և Բայրամովին. Օ'ԲրայենԱյ՛ո, տոնական միջոցառումները  պետք է լինեն շատ ճոխ, մի լումմա անգամ չպետք է խնայենք. «Հանրապետություն» խմբակցության  ղեկավարՔոչարյան Անդրանիկը գյումրեցիների մոտ մինչեւ այսօր հիշվում է «Հրեշ Անդո» մականունով. Պողոսյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
$
Ամենադիտված
Ереван погода