Երեւան կժամանի աշխարհահռչակ դիզայներ Ջեյկոբ Մեյերը. սպասվում է աննախադեպ մեծ ցուցադրություն
ՄշակութայինՀայաստանում ակտիվանում է նորաձեւության ոլորտը։ Շուտով մեր երկրում աննախադեպ ցուցադրություն է տեղի ունենալու, որը հնարավոր է իր վրա աշխարհի ուշադրությունը հրավիրի։
Հայ հասարակությունը նոյեմբերի 27-ին` ժամը 20։00-ին «Seven Visions Hotels, the Dvin»-ի ONE&ONLY թատրոնում հնարավորություն կունենա ծանոթանալու հագուստի` համաշխարհային հռչակ վայելող դիզայներ Ջեյկոբ Մեյերի հետ։ Նա անձամբ լինելու է Երեւանում եւ տեղի է ունենալու դիզայների երբեւէ ամենամեծ ցուցադրությունը` ներկայացնելով ավելի քան 100 նմուշ։ ⠀
Ջեյկոբ Մեյերը մոդելավորող է, որը համագործակցել է համաշխարհային այնպիսի աստղերի հետ, ինչպիսիք են Մայքլ Ջեքսոնը, Ջենիֆեր Լոպեսը, Բեյոնսեն։
Ստորև ներկայացնում ենք հայտնիների մի քանի լուսանկար, որում նրանք կրում են Ջեյկոբ Մեյերի մոդելավորած զգեստները։