Ռուս խաղաղապահները լուրջ գլխացավանք են այսօր Արեւմուտքի համար. Քոչարյան
Ներքաղաքական
Արեւմուտքին պետք են էժան էներգակիրներ եւ գլոբալ առեւտրային ճանապարհներ՝ Մեծ Բրիտանիայից Չինաստան, եւ հենց այս երկու կարեւոր հարցն է, որ հուզում է Արեւմուտքին: Իսկ մեր տարածաշրջանում խոշոր էներգակիրների պաշարներ ունեն Ռուսաստանն ու Իրանը: Այս մասին հիշեցնում է մեդիափորձագետ ՏԻԳՐԱՆ ՔՈՉԱՐՅԱՆԸ:
— ՌԴ-ին թուլացնելու համար Արեւմուտքը մեր տարածաշրջանում այլ նպատակներ ունի: Ռուս խաղաղապահները լուրջ գլխացավանք են այսօր Արեւմուտքի համար, քանի որ նրանք ապահովում են արցախահայության անվտանգությունը: Դրանով, ըստ էության, խանգարում են արտագաղթել՝ ադրբեջանական վտանգից ելնելով, մինչդեռ Արեւմուտքը փորձում է պարտադրել, որպեսզի Հայաստանը ճանաչի Արցախը Ադրբեջանի կազմում: Այս ամենի հետեւանքը պետք է լիներ Հայաստանից վերջնականապես Ռուսաստանին դուրս մղելը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ