Մեր դեմ իրականացվել է կոնկրետ տեղեկատվական, հոգեբանական «օպերացիա». Նալչաջյան
ՀասարակությունՀոգեբանական գիտությունների թեկնածու ԿԱՐԻՆԵ ՆԱԼՉԱՋՅԱՆԻ կարծիքով` այսօր երկրում ստեղծված իրավիճակի բոլոր հարցերի պատասխանները գտնելու համար պետք է վերադառնալ չարաբաստիկ 2018 թվական եւ հասկանալ, որ մեր դեմ իրականացվել է շատ լավ մտածված, կոնկրետ տեղեկատվական, հոգեբանական «օպերացիա», ինչը նախապատրաստված է եղել վաղուց:
— Մենք հիմա այս իրականության մեջ ենք, եւ այդ քարոզչությունն իրադրական ձեւով շարունակվում է: Ամենավտանգավոր, բայց եւ կյանքի պոտենցիալ ունեցող ստերեոտիպերից են` «մի՛ քաղաքականացրեք» կամ «ես քաղաքականությամբ չեմ զբաղվում» արտահայտությունները: Այսինքն` մարդկանց մոտ կարծրատիպ կա, թե քաղաքականությունը լավ բան չէ: Հիշեք, որ կործանարար պատերազմից հետո զոհերի ծնողներին ներշնչել էին, որ երբ ինչ-որ մեկը մի խոսք էր ասում, անմիջապես վրա էին տալիս, թե` մի՛ քաղաքականացրեք, եւ շատերը՝ զոհվածների ծնողները, հարազատները խորշում էին, երբ որեւէ քննադատական խոսք էր հնչում: Բայց մենք շատ լավ գիտենք, որ այս ամբողջ աղետի հիմքում հենց դավաճանական, աղետաբեր քաղաքականությունն է:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ