Փոխարժեք: $ , ,
Զելենսկու ռեժիմը կարող է չդիմանալ ձմռանը. Միրոնով Արհեստական ​​ինտելեկտը կարող է մարդու ուղեղի մակարդակի հասնել հինգ տարում. . մասնագետ Նիկոլը նաև վատ կոսմետոլոգ է. Արմեն Աշոտյան ⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Հայաստանում համաճարակի պես տարածված է օտարաբանությունը. Յակոբ Այնթապլեան «ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ» ԽԺՌԵՑ ՍԵՓԱԿԱՆ ԲՐԵՆԴԸ Ամեն ինչ և բոլորը հիշվելու են, ոմանք, որպես ազգայնականներ, որոնք զրկանքների միջով անցնելով պահեցին իրենց ինքնությունը, իսկ ոմանք որպես դավաճաններ. Հենրիխ Դանիելյան «Կարո՞ղ եք ինձ հանգիստ թողնել»․ Լավրովը ստիպված է եղել ընդհատել իր ելույթը (տեսանյութ) ՄԱԿ-ում քննադատել են ԼԳԲՏ շարժումը ծայրահեղական ճանաչելու ՌԴ Գերագույն դատարանի որոշումը Ղազախստանը ռազմական ինքնաթիռներ կգնի ՆԱՏՕ-ի երկրներից

Եթե չունեցանք պրոռուսական իշխանություն, շատ արագ հանգելու ենք «Ալեքսանդրապոլ 2»-ի. Գարիկ Քեռյան

Հանդիպում

ԵՊՀ Քաղաքական ինստիտուտների եւ գործընթացների ամբիոնի վարիչ ԳԱՐԻԿ ՔԵՌՅԱՆԻ գնահատմամբ` մեր տարածաշրջանը դարձել է համաշխարհային ուժային կենտրոնների բախման թատերաբեմ, եւ պատահական չէ, որ նախորդ 26 տարվա բանակցային գործընթացում, նույնիսկ արցախյան 44-օրյա պատերազմի այդ դրամատիկական պահին բավականին պասիվ ու իներտ դիրքորոշում որդեգրած հայտնի ուժային կենտրոններն այսօր բավական աշխուժացել եւ ակտիվացրել են իրենց գործունեությունը:

«ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՈՏԻՆԵՐԻ ՊԱՅՔԱՐ Է ՀԵՏԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻ ՀԱՄԱՐ»

— Իսկ ի՞նչ հետին միտք ունեն Ձեր նշած ուժային կենտրոնները, որ նպատակադրված ակտիվություն են ցուցաբերում տարածաշրջանում հենց հիմա:

— Ցավոք, այդ ակտիվության նշանակետը դարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի այսօրվա իրավիճակը, որովհետեւ այն անմիջականորեն հնարավորություն է տալիս համաշխարհային ուժային կենտրոններին ազդեցության լծակներ գտնել ե՛ւ Ադրբեջանի, ե՛ւ Հայաստանի վրա, որպեսզի հասնեն ռուսական ազդեցության կրճատման իրենց գերնպատակին եւ, իհարկե, պլաններ մշակեն Իրանի եւ Մերձավոր Արեւելքի իրադարձություններին խառնվելու համար: Այս առումով առաջին հերթին պետք է հասկանալ, թե ուժային կենտրոնների ակտիվությունից որն է մեզ ավելի ձեռնտու, եւ որի քայլերին պետք է համահունչ գնանք, ընդհանրապես որն է մեզ օգուտ կամ վնաս: Օրինակ, հավաքական Արեւմուտքը` հանձինս ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի, ԵԱՀԿ Մինսկի խմբի փոխարեն` ստեղծել է, այսպես կոչված, բրյուսելյան հարթակը, որտեղ անընդհատ հրավիրվում են Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները` Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի  նախագահությամբ բանակցությունների: Գումարած դրան ակտիվություն է ցուցաբերում Միացյալ Նահանգները. անընդհատ մեր պետական այրերը ժամանում են Վաշինգտոն եւ հանդիպումներ են ունենում բավականին պատասխանատու անձնավորությունների հետ: Արդյունքում հասան նրան, որ Երեւան ժամանեց նաեւ ԱՄՆ հետախուզության ղեկավարը:

— Ո՞ր ուղղությունն է նպաստավոր Հայաստանի շահերի պաշտպանության տեսանկյունից:

— Եթե աշխարհաքաղաքական տեսանկյունից նայենք, Արեւմուտքը գտնվում է հակամարտության մեջ Ռուսաստանի հետ: Թերեւս մի քայլ է մնում բացահայտ պատերազմի համար, եթե հիմա դեռ չբնութագրենք այն այդպիսին` կապված ուկրաինական իրադարձությունների հետ: Հետեւապես, Արեւմուտքի գլխավոր նպատակը ոչ թե հայկական շահն է կամ Արցախի ժողովրդի ինքնորոշումն է, այլ` ռուսական ազդեցության կրճատումը հետխորհրդային տարածքում: Այսօր Ուկրաինայում ընթացող պատերազմի մեխն այն է, որ ընդհանրապես դուրս մղեն Ռուսաստանին Արեւելյան Եվրոպայից, հատկապես` Ուկրաինայից եւ դարձնեն նրան երկրորդական պետություն: Հարավային Կովկասը, Միջին Ասիան, Ուկրաինան, Աֆղանստանը այն տարածաշրջաններն ու երկրներն են, որտեղ կարելի է ստեղծել հակամարտություններ, տաք օջախներ, ռազմական բախումներ, մեծ ու փոքր պատերազմներ եւ մաշեցնել Ռուսաստանի ռեսուրսներն ու ուժերը` հասնելով նրան, որ ՌԴ-ն, շրջապատված լինելով այդպիսի հակամարտային օջախներով, ստիպված լինի ծախսել իր ռեսուրսները եւ զիջել այս պայքարում իր դիրքերը հետխորհրդային տարածքում: Այդ ռազմավարությունը միշտ է եղել եւ եթե 90-ական թվականներին ելցինյան վարրչակարգի օրոք այն չի հանգեցրել այնպիսի իրավիճակի, ինչպիսի պատերազմն է Ուկրաինայում, ապա Պուտինի իշխանության ժամանակ Ռուսաստանը հստակ որդեգրել է հետխորհրդային տարածքում իր ազդեցության վերականգնման քաղաքականությունը: Այնպես որ, այն գործոնը, որը ստիպում է Արեւմուտքին ակտիվանալ, հայկական շահը չէ, այստեղ գլոբալ պայքարի եւ ազդեցության գոտիների պայքար է հետխորհրդային տարածքի համար:

«ԷՐԴՈՂԱՆԻՆ ԿԱՐՈՂ Է ԶՍՊԵԼ ՄԻՄԻԱՅՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ»

— Այսինքն` ստացվում է, որ Արեւմուտքին այսօր ձեռնտու չէ՞ կայունությունը Հարավային Կովկասում:

— Ինձ թվում է` ոչ, որովհետեւ եթե Ռուսաստանը շրջապատված է ապակայունությամբ եւ բախման օջախներով, բնականաբար, իրավիճակն այնտեղ ավելի վատ կլինի: Այս առումով հատկապես Հարավային Կովկասը շատ կարեւոր նշանակություն ունի ե՛ւ լոգիստիկ առումով, ե՛ւ էներգակիրների, ե՛ւ Արեւելք-Արեւմուտք հարաբերությունենրի, ե՛ւ Չինաստան-Հնդկաստան-Ռուսաստան-Իրան համագործակցության պլանների իրականացման ուղղությամբ: Հարավային Կովկասում եւ հետխոհրդային երկրներում կայունությունը ձեռնտու է Ռուսաստանին, դրանով ռուսական ուժերին հնարավորություն է տրվում վարել առավել խիստ, ազգանպաստ եւ իր պետական շահերից քաղաքականություն Արեւելյան Եվրոպայում: Դեռ ավելին` ինչքան կայուն է Հարավային Կովկասը, այնքան ավելի է իր ազդեցությունը կարողանում ամրապնդում Ռուսաստանը, այդ թվում` Հայաստանում եւ Ադրբեջանում: Ռուսաստանն ունի շատ մեծ տնտեսական եւ այլ էներգետիկ պլաններ այստեղ: Արեւմտյան պատժամիջոցները  ստիպում են Ռուսաստանին գնալ Թուրքիայի հետ էներգետիկ համագործակցության, Իրանի հետ համագործակցության: Իսկ Հարավային Կովկասը Ռուսաստանի համար կապող միջանցք է դեպի Իրան եւ Թուրքիա: Օրինակ` ռուս փորձագետներն անգամ նշում են, որ շատ հնարավոր է ռուս-իրանական համագործակցությունը զարգանա այն աստիճանի, որ Ռուսաստանը եւ Իրանը փորձեն համատեղ քայլեր ձեռնարկել` ընդհուպ ռազմաբազայի ստեղծում Հնդկական օվկիանոսում` ԱՄՆ ազդեցության ոլորտները կրճատելու համար: Հետեւապես, այսօր Հարավային Կովկասում կայունությունն առավել շատ անհրաժեշտ է Ռուսաստանին: Իսկ մեզ պետք է դաշնակցել այն երկրի հետ, որը առավել մեծ ազդեցության լծակներ ունի այսօր Թուրքիայի եւ Ադրբեջանի վրա, որոնք մեզ սպառնում են:

— Կարծում եք` Ադրբեջանի եւ Թուրքիայի վրա այսօր Ռուսաստանն ավելի մեծ ազդեցություն ունի, քան Արեւմո՞ւտքը:

— Իհարկե, եւ այդ ազդեցության լծակն, անշուշտ, կարող է օգտակար լինել Հայաստանին: Այսօր Թուրքիան այն երկիրն է, որը, լինելով ՆԱՏՕ-յի անդամ` վարում էն մեծ մասամբ ինքնագլուխ արտաքին քաղաքականություն: Էրդողանը կարող է արհամարհել ե՛ւ Վաշինգտոնին, ե՛ւ Բրյուսելին, ե՛ւ ում ասես: Ուստի` ասել, թե Էրդողանի քաղաքականության վրա այսօր Միացյալ Նահանգները կամ հավաքական Արեւմուտքը, թեկուզ Եվրամիությունը ազդեցություն ունեն, եւ եթե Թուրքիան Հայաստանի վրա, ապրիորի դիտարկենք, պատերազմի եւ հարվածի Երեւանին, նրանք կարող են զսպել, այդպես չէ: Էրդողանին կարող է զսպել միմիայն Ռուսաստանը, որովհետեւ այսօր էներգետիկ պլաններում Թուրքիան հսկայական օգուտներ է քաղում` դառնալով ռուսական էներգակիրների դեպի Արեւմուտք արտահանող: Ավելին` արդեն մեկ-երկու շաբաթ է խոսվում է այն մասին, որ Թուրքիան կարող է դառնալ ոչ միայն էներգետիկ ՀԱԲ, այլ նաեւ հացահատիկային ՀԱԲ` Ռուսաստանի համար: Այսինքն` եթե Արեւմուտքը հրաժարվում է ռուսական հաց գնել, ուրեմն` նա ստիպված պետք է թուրքական շուկայում այն վաճառի: Ստացվում է այնպես, որ մեր ռազմաքաղաքական թիվ մեկ դաշնակիցը եւ ազգային անվտանգության առումով ամենագլխավոր գործընկեր Ռուսաստանն առավել մեծ ազդեցություն ունի մեր թիվ մեկ թշնամու` Թուրքիայի վրա:

«ՀԱՐՑԸ ՈՉ ԹԵ ՌՈՒՍԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԱՐԵՒՄՏԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է, ԱՅԼ ՄԵՐ ԳՈՅՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆ Է»

— Բայց այս ամենը հաշվարկելու փոխարեն` ոմանք դեռ ոգեւորվում են Ֆրանսիայի կամ Միացյալ Նահանգների կողմից արված հայտարարություններից, ընդունած բանաձեւերից, թե բա` հայանպաստ են…

— Ֆրանսիայի կամ Միացյալ Նահանգների հայտարարությունները, որոշումները, այլ գործողությունները, որոնք օգտակար են Հայաստանի անվտանգության համար, պետք է ողջունենք: Ռուսաստանին համարելով մեր հիմնական գործընկերը` ինչ-որ, այսպես ասած, աննպատակ չպետք է քննադատական սլալքներ ուղղենք դեպի Ֆրանսիա, Միացյալ Նահանգներ: Ո՛չ, մենք ողջունում ենք, շնորհակալություն ենք հայտնում հայանպաստ դիրքորոշման համար: Բայց Բեռլինի կոնգրեսից սկսած` թղթե շերեփի տարիներից, Արեւմուտքը միշտ այդպես հայանպաստ որոշումներ է ընդունել, ճանաչել ու խոսել է ցեղասպանության մասին, ընդունել են բանաձեւեր, ներկայումս էլ Ֆրանսիայում ընդունում են բանաձեւ, որով պատժամիջոցներ է նախատեսվում Ադրբեջանի նկատմամբ: Սակայն, հայանպաստ բանաձեւ ընդունել, հայտարարություններ անել, ողբալ, կոնֆերանս անել, ֆուրշետ կամ շոու-միջոցառումներ կազմակերպելն օվկիանոսից այն կողմ կամ հեռավոր Եվրոպայում այլ է, մեր անվտանգությունն այստեղ ապահովելն` այլ: Սեպտեմբերին ընդամենը 8 ժամվա ռազմական գործողությունների ընթացքում Հայաստանը տվեց 200-ից ավելի զոհ: 1991-92 թթ. Սադամ Հուսեյնի բանակը Միացյալ Նահանգների կողմից ջախջախելուց հետո` նրանք տվել էին ընդամենը 223 սպանված, պատկերացնո՞ւմ եք տարբերությունը: Ներկա ուժային հարաբերակցությունում եթե պատերազմը ձգվեր 15 օր կամ մեկ ամիս, ինչքա՞ն զոհ էինք ունենալու, մեր հույսը ո՞ւմ վրա էինք դնելու` այստեղ ռազմաքաղաքական ներկայություն ունեցող, Թուրքիայի եւ Ադրբեջանի վրա լծակներ ունեցող պետությա՞ն, թե՞ այն երկրների, որոնք ճոխ դահլիճներում բավականին բարձրագոչ բանաձեւեր եւ հայտարարություններ են ընդունում:

— Այս ամենը հաշվի առնելով` ինչպե՞ս պետք է դիրքավորվի եւ կողմնորոշվի հայաստանյան քաղաքական դաշտը, հատկապես երբ վերջին օրերին գերակտիվացել են ռուսատյաց արեւմտամետ ուժերը:

— Մենք չենք կարող ունենալ այլ իշխանություն, քան` պրոռուսական: Չունեցանք պրոռուսական իշխանություն, շատ արագ հանգելու ենք «Ալեքսանդրապոլ 2»-ի: Իսկ այդ պայմանագրով բոլորս գիտենք, թե ինչքան սահմանափակ տարածք էր մնում Հայաստանին: Սա աքսիոմատիկ ճշմարտություն է, եւ այլ բան այստեղ ապացուցել չենք կարող: 44-օրյա պատերազմը դադարեցվեց Ռուսաստանի միջնորդությամբ, մինչդեռ այսօր հակառուսական ուժերը մեծ ակտիվություն են ցուցաբերում: Ավելին` Նիկոլ Փաշինյանը հանդիպում է այն մարդկանց հետ, ովքեր բացահայտ հակառուսական դիրքորոշում ունեն եւ մեդիադաշտում հանդես են գալիս հայտարարությամբ, թե «Ռուսաստանը Հայաստանի թշնամին է»: Նայեք, թե հեռուստաալիքներով քանի պրոռուսական գործիչ է ելույթ ունենում, քանի` հակառուսական: Առավոտից իրիկուն իրենց խոսքն է հնչում, ինչը շատ վատ է: Ադրբեջանական հետախուզությունն այդ ամենը հավաքում է, թարգմանում, տանում Կրեմլ եւ դնում Պուտինի առաջ, ասում են` ահա ձեր դաշնակից պետության քաղաքական դաշտում ինչ գործընթացներ են: Պետք է այս ամենին վերջ տալ, որովհետեւ այստեղ հարցը ոչ թե ռուսասիրության կամ արեւմտասիրության մեջ է, այլ մեր գոյության խնդիրն է: Պետք է ընտրենք ոսկե միջինը` մեր անվտանգային հարցերը լուծելու համար:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ


Զելենսկու ռեժիմը կարող է չդիմանալ ձմռանը. ՄիրոնովԱրհեստական ​​ինտելեկտը կարող է մարդու ուղեղի մակարդակի հասնել հինգ տարում. . մասնագետՆիկոլը նաև վատ կոսմետոլոգ է. Արմեն Աշոտյան«Հեքիաթում ներառված յուրաքանչյուր նախադասություն պետք է հասնի երեխայի հոգուն». Հասմիկ Ափոյան⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...Հայաստանում համաճարակի պես տարածված է օտարաբանությունը. Յակոբ Այնթապլեան«ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ» ԽԺՌԵՑ ՍԵՓԱԿԱՆ ԲՐԵՆԴԸԱմեն ինչ և բոլորը հիշվելու են, ոմանք, որպես ազգայնականներ, որոնք զրկանքների միջով անցնելով պահեցին իրենց ինքնությունը, իսկ ոմանք որպես դավաճաններ. Հենրիխ Դանիելյան«Կարո՞ղ եք ինձ հանգիստ թողնել»․ Լավրովը ստիպված է եղել ընդհատել իր ելույթը (տեսանյութ)Միրզոյանը և Կասիսը քննարկել են Հարավային Կովկասում անվտանգության իրավիճակին առնչվող հարցերՄԱԿ-ում քննադատել են ԼԳԲՏ շարժումը ծայրահեղական ճանաչելու ՌԴ Գերագույն դատարանի որոշումըՂազախստանը ռազմական ինքնաթիռներ կգնի ՆԱՏՕ-ի երկրներիցՌուսաստանում ԼԳԲՏ-ն ճանաչվել է ծայրահեղական կազմակերպություն և արգելվելՄխիթարյանը հստակ որոշում ունի ապագայի վերաբերյալԱմբողջ թիմը մեծը կախում Սպերցյանի խաղից. ՏիկնիզյանՀՖՖ նախագահի ընտրություններին առաջադրվել է երկու թեկնածուՈրտեղ տեղադրել տոնածառ՝ 2024 թվականին հաջողություն գրավելու համարԻնձ համար ցավալի է, որ Արարատը գտնվում է Թուրքիայում, իսկ Հայաստանը տարածքային կրճատումներ է ունենում․ Նասիմ ԹալեբՀաջողություն բոլորիդ, բարձր արդյունքներ կգրանցեք․ Պապիկյանը՝ ատեստավորման մասնակիցներինՍուպեր Սաքոն այցելել է ծանր առողջական խնդիր ունեցող երգիչ Կարեն Հակոբյանին.starnews.amԿԽՄԿ-ն հրապարակել է պատերազմի կանոններով արգելված զենքերի ցանկըԿառավարության հերթական կլոունադան ոչնչով չէր տարբերվում նախորդ 236 նիստից․ Արմեն ՀովասափյանԴոլարի փոխարժեքն աճել է. եվրոն էժանացել էԿայացել է Միրզոյան-Լավրով հանդիպումը. ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է հայկական կողմի դիրքորոշումները ՌԴ քայլերի վերաբերյալԻնչ են պայմանավորվել ՀՀ եւ ազերբայդժանի փոխվարչապետներըԵվգենիյ Մոտովիլովը կղեկավարի ՎՏԲ-Հայաստան Բանկի կորպորատիվ բիզնեսըՊեսկով. Ռուսաստանը Հայաստանին համարում է դաշնակից և ծրագրում է զարգացնել հարաբերությունները նրա հետԿառավարությունը 10 մարզերին 5 մլրդ 712 մլն դրամ հատկացրեց սուբվենցիոն ծրագրերի համարՄիրզոյանն ինչ է ասել ԼավրովինՀայաստանում կստեղծվի Արհեստական բանականության սուպերհամակարգչային կենտրոնԱԱԾ տնօրենին ու տեղակալներին կնշանակի և կազատի վարչապետը, ոչ թե նախագահըԼՂ-ում թոշակ ստացած անձինք առանց ընդհատման կստանան իրենց թոշակները. Նիկոլ ՓաշինյանԴրսից բերված մեքենաները «ժամանակավոր ներմուծման» ռեժիմից հանելու դեպքում դրանց տերերը 40-70 % փոխհատուցում կստանանԱրցախահայությանը հուզող հարցերի քննարկման համար ձևավորվել է խումբՀայաստանն Ադրբեջանին է փոխանցել առաջարկությունների փաթեթը, որ կարգավորման գործընթացն առաջ տարվի. Արարատ ՄիրզոյանԲաքվում պահվում են 55 հայեր. 6 քաղաքացիական անձինք, 41 ռազմագերիներ, նախկին բարձրաստիճան պաշտոնյաներԲաղունցն ասել է կապի մեջ լինեն, անհասանելի չլինեն, որ հարկ եղած դեպքում իրար գլխի հավաքվեն. ԱԺ նիստի հետքերովԵրևանում Գիտությունների ազգային ակադեմիայում հայտնաբերվել է տղամարդու դիԿառավարությունը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի իրավունքը իրացնելու համար հաստատել է առանձին ընթացակարգԳերմանիայի նախագահը Դոհա ժամանելուն պես ինքնաթիռում կես ժամ սպասել է Քաթարի էմիրինՄարազմ է, երբ Սերժ եւ ՀՀԿ մերժողներն այսօր մեզ մեղադրում են Նիկոլին բերելու մեջ. Էդուարդ ՇարմազանովԳերիները պարբերաբար կապի մեջ են ոչ միայն իրենց ընտանիքների, այլ նաեւ Արցախի նախագահի հետ. ԳալստյանՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհԱդրբեջանական քարոզչամեքենայի նոր թեզը. monumentwatch.orgՏարադրամի փոխարժեքները՝ նոյեմբերի 30-ինԲայրամովը մեկնել է Սկոպյե, որտեղ կմասնակցի ԵԱՀԿ ԱԳ նախարարների հանդիպմանըՄեկնարկել է սահմանազատման հարցերով զբաղվող Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովների հանդիպումըՔեզ լիքը սիրում եմ ու սիրում եմ երեխայի պես,այնպես, ինչպես ասենք՝ հինգ տարեկանում. Հայտնի փաստաբանի շնորհավորանքը Վրաստանից մեքենաներ ներկրելու համար՝ հունվարի 1-ից Մաքսայինի դեպոզիտային հաշվին վարորդները գումար կվճարեն.ArmLur.amՎաղվանից ձմեռ է միայն օրացույցով, իսկ եղանակային առումով` դեռ կատարյալ ջերմ աշուն. Սուրենյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
$
Ամենադիտված
Ереван погода