Որքանո՞վ է բարոյական Հայաստանի և Արցախի ճակատագրով իբր մտահոգված այդ խմբերի կողմից ուկրաինացիների ներգրավումը. Նատալի Սաղիյան
ՎերլուծությունՌԴ նախագահի երևանյան այցի հետ կապված արևմտյան աղբյուրներից սնվող կիսա-ահաբեկչական մարգինալների ակցիաներին ընդգրկվում են նաև Հայաստան տեղափոխված ուկրաինացիները:
Նրանց ներգրավվածությունը հակառուսական ակցիաներին առանձնահատուկ վտանգավոր է, քանի որ այս պահին Ռուսաստանն իրականացնում է հատուկ ռազմական օպերացիան և Հայաստանը, որպես ՌԴ ռազմավարական դաշնակից, պետք է համապատասխան դիրքորոշում դրսևորի:
Բայց սա մի կողմ:
Հակառուսական գործողություններ իրականացնող ՀՀ քաղաքացիները հավանաբար մոռացել են, որ 44-օրյա պատերազմի ժամանակ ՈՒկրաինայի նախագահ Զելենսկին ԱԼիևին մատակարարում էր ամբողջ աշխարհում արգելված ֆոսֆորային ռումբեր և առհասարակ առիթ չի բան թողնում Ալիևի և Էրդողանի նկատմամբ իր անզուսպ սերը խոստովանելուց:
Առհասարակ, պաշտոնական Կիևը բազմիցս իր աջակցությունն է հայտնել Ադրբեջանին 44-օրյա պատերազմի կապակցությամբ և առաջինն է շնորհավորել Ալիևին:
Հիշեցնեմ, որ այդ պատերազմի ժամանակ զոհվել են 5000+ հայորդի, հազարավոր մարդիկ անօթևան են մնացել և դարձել հաշմանդամ: Ուկրաինան այդ ողբերգության մեջ ունի իր դերակատարումը:
Որքանո՞վ է բարոյական Հայաստանի և Արցախի ճակատագրով իբր մտահոգված այդ խմբերի կողմից ուկրաինացիների ներգրավումը:
Սա ևս մեկ առիթ է, որպեսզի ՌԴ-ում գործող հակահայկական ուժերը համապատասխան քարոզչություն տանեն ռուս ժողովրդի շրջանում, սերմանելով թյուր կարծիք հայերի մասին և հակահայկական տրամադրություններ տարածելով: Գործընթացն արդեն սկսված է: ՌԴ-ում գործող այսպես կոչված սորոսականները արդեն ահազանգում են, թե Հայաստանում հանրությունը ռուսատյաց է և կոչեր են անում հանել թե խաղաղապահներին և թե 102 ռազմաբազան: Եվ դա անում են Հայաստանում գործող սորոսականների կողմից կազմակերպված հակառուսական ակցիաների տեսանյութերը տարածելով:
Ակնհայտ է, որ այս ամենի շահառուն այն նույն Արևմուտքն է, որը, շողոքորտելով և խիստ մտահոգություն հայտնելով, առաջ է մղում իր միակ նպատակը՝ դուրս մղել Ռուսաստանը մեր տարածաշրջանից: Եվ եթե այդ նպատակին հասնելու ճանապարհին այստեղ ոչ մի հայ չմնա, իրենք մի երկու օր խիստ մտահոգություն կհայտնեն և կմոռանան մեր մասին:
Այսօր այդ հայակործան գործընթացը կարող է կասեցնել և կասեցնում է միայն մեր ռազմավարական դաշնակիցը՝ Ռուսաստանը: