Ադրբեջանի ԶՈւ–ն կրկին կրակել է սահմանի հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ
ՀասարակությունՆոյեմբերի 22-ին՝ ժամը 22:00-ից 22:45-ը, ադրբեջանական զինուժի ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակել են հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։
Հայկական կողմից կորուստներ չկան.
Նոյեմբերի 23-ի ժամը 10:00-ի դրությամբ առաջնագծում իրադրությունը համեմատաբար կայուն է: