«Ժողովուրդ». Ով է Արման Հակոբջանյանը, ինչու է Արցախի պետական մրցույթներում հենց նրա ընկերությունը հաղթում
Մամուլի տեսություն«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Արցախում իրականցվող շինարարական աշխատանքների համար պետական գերատեսչությունների կողմից հայտարարված մրցույթներում մեծամասամբ «Կապավոր» ՍՊԸ-ն է հաղթում: Ու դա կարելի է պնդել անգամ՝ ուսումնասիրելով ընկերության Facebook-ի պաշտոնական էջը, ու ամեն ինչ պարզ կլինի:
Սոցիալական ցանցում տեղադրած տեղեկությունից էլ հստակ է՝ ընկերությունն է շահում պետության կողմից հայտարարվող բազմաթիվ մրցույթներն ու ինքն իրականացնում թե՛ ճանապարհների, թե՛ բնակարանների ու առանձնատների կառուցումը, թե՛ անգամ ձնամաքրման աշխատանքները:
Նա ՍՊԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ է, որին, չգիտես ինչպես, հաջողվում է շահել Արցախի կառավարության կողմից ֆինանսավորվող գրեթե բոլոր շինաշխատանքներն ու ըստ այդմ մեծ գումարներ տնօրինել: Իսկ գումարների չափերն այնպիսի մեծության են, որ նա կարողանում է նաեւ, օրինակ, Սեւանի ափին շքեղ առանձնատուն կառուցել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում