«Ժողովուրդ». Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք Լավրով. Պուտինին զարմացրել է Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելու Փաշինյանի որոշումը «Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞ «Ժողովուրդ». Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել Լավրով. Փաշինյանը հրավիրել է ԵՄ առաքելություն Հայաստան՝ Ադրբեջանին խոստանալով, որ դա կլինի 2 ամսով «Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են Իրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ «Ժողովուրդ». Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել․ «Իրավունք» Ուկրաինական աղբյուրները հաստատել են. երկրի ողջ տարածքը գտնվել է ռուսական հարվածների տակ

Ոչ մեկի թույլ չեմ տա իմ բարի համբավն ու անունը արատավորել. Աննա Դեմիրխանյանը հայց է ներկայացրել դատարան

Շոու բիզնես

«Իրավունքը» զրուցել է Հայաստանում «Միսիս Եվրոպա 2016»-ի առաջին «Վիցե Միսիս» կոչմանն արժանացած, «Միսիս Եվրոպա 2022»-ի պաշտոնական ներկայացուցիչ, ճանաչված մոդել, «Demirkhanyan Ladie's School Yerevan»-ի հիմնադիր ԱՆՆԱ ԴԵՄԻՐԽԱՆՅԱՆԻ հետ:

Առաջին «Վիցե Միսիս» Եվրոպայից մինչեւ «Միսիս Տիեզերք», «Միսիս Եվրոպա», «Տիեզերքի թոփ-մոդել», «Տիեզերքի երեխաները» գեղեցկության մրցույթների ազգային տնօրենի պաշտոններն եք զբաղեցրել: Ի՞նչ դժվարությունների միջով եք անցել:

— 2015 թվականին ես ստացա «Միսիս Եվրոպա 2016» մրցույթին մասնակցելու առաջարկ եւ սիրով ընդունեցի այն: Մի քանի ամիս մեծ պատասխանատվությամբ ու բծախնդրորեն պատրաստվում էի դրան: Մրցույթն անց է կացվել Սոչիում, եւ մենք հայկական հեռուստաընկերություններից մեկի հետ մրցույթի բոլոր օրերն ենք նույնիսկ նկարահանել, որոնք եւ տեղ են գտել «Միսիս Եվրոպա 2016 օրագրեր» 4 հեռուստահաղորդման շարքում:  Մրցույթին ես արժանացա «Միսիս Եվրոպա 2016»-ի առաջին «Վիցե Միսիս» կոչմանը եւ կազմակերպիչների կողմից ստացա առաջարկ, որ ամեն տարի մեր տարածաշրջանը ներկայանա մրցույթում, եւ ես հանդես գամ որպես ազգային տնօրեն ոչ միայն Հայաստանում, այլեւ՝ ողջ կովկասյան տարածաշրջանում: Եվ միայն այս տարի որոշեցի համագործակցել: Ամենաբարդ խնդիրն է՝ արժանի մասնակից ընտրելը, ով հպարտ եւ չափանիշներին համապատասխան կներկայացնի մեր երկիրը միջազգային մրցույթներում:

Արդեն 4 տարի է Հայաստանում գործում է Ձեր դպրոցը: Շատերը հիմնականում գեղեցիկ քայլվածք, կազմվածք ունենալո՞ւ, թե՞ մոդելային աշխարհ մուտք գործելու համար են հաճախում:

— Դպրոցի ստեղծումն ուներ երկու նպատակ՝

  1. Հիշեցնել աղջիկներին կանացիության, ընտանիքում եւ հասարակության մեջ կնոջ (աղջկա) դերի մասին։ Ինձ շատ անհանգստացնում էր, որ տղամարդկանց հետ հավասարության համար պայքարում, մենք նմանվում ենք նրանց եւ երբեմն կորցնում մեր կանացիությունը։
  2. Ես ցանկանում էի ստեղծել պրոֆեսիոնալ մոդելների նոր սերունդ՝ բարեկիրթ, խելացի, ճշտապահ, իրենց մասնագիտությունը գնահատող։ Մոդելների սերունդ, որն արժանի է հարգանքի եւ հիացմունքի: Երկու նպատակներն էլ ընթանում են դեպի իրականացում։

Եղե՞լ է դեպք, որ գեր աղջիկները իդեալական  կազմվածք ունենալու համար հաճախեն: Գերերին ընդունո՞ւմ եք:

—  Եկեք հարցն այլ կերպ ձեւակերպենք. ոչ թե գեր աղջիկներ, այլ մոդելային չափանիշներին չհամապատասխանող: Բոլոր չափանիշները հորինված են ինչ-որ մեկի կողմից, բայց ես սկզբունքայնորեն դեմ եմ, որ արտաքինի հետ կապված խտրականություն լինի։ Մեր դպրոց կարող է հաճախել 12 տարեկանից սկսած ցանկացած աղջիկ եւ կին։ Սա այն տարիքն է, երբ արդեն կարող ենք աշխատել նրա հետ: Մեր դռները բաց են բոլորի համար, առանց չափանիշների, եւ բոլորը ստանում են այն, ինչի համար եկել են։ Մեր ուսանողների 80%-ը մեզ մոտ չի եկել մոդել դառնալու նպատակով։ Ավարտելուց հետո նրանք դառնում են ավելի կանացի, ավելի ինքնաբավ, ճանաչում սեփական անձը, երազանքներն ու ցանկությունները։  Մեր ուսանողները բոլորն էլ առանձնահատուկ են, նրանք ընդունվում են երկրի լավագույն համալսարանները, գտնում են իրենց զբաղմունքը, հոբբին կամ բիզնեսն` ըստ ցանկության։ Նրանք հոյակապ են, ես հիանում եմ նրանց անձնային յուրահատկություններով։ Բոլորն ինձ շատ հարազատ են:

Հիմնականում ի՞նչ բարդույթներ են փորձում իրենց մեջ հաղթահարել հայ գեղեցկուհիները:

— Բարդությունները հետեւյալն են. բարձրակրունկներով քայլվածք,  դիմահարդարման կամ ճիշտ հագուստի միջոցով սեփական անհատականության ընդգծում, հասարակության մեջ ճիշտ պահվածք եւ ինքնադրսեւորման հմտություն, կանացիության բացակայություն, ցածր ինքնագնահատական, բարդույթներ, սեփական «ես»-ի ավելի լավ ճանաչում, երազանքների ու նպատակների պատկերացում: Մեր դպրոցում դասընթացի ծրագիրն ընդգրկում է այս բոլոր ոլորտները եւ նպատակ ունի շտկել այդ ամենը: Կարճ ասած՝ «վերցնում ենք չմշակած ադամանդը, հղկում եւ դարձնում ենք թանկարժեք»:

-Սպորտային, ո՞ր տեսակն է ավելի շատ ձեւավորում կանացի իդեալական կազմվածք:

- Ես պարզապես հիանում եմ լատինաամերիկյան պարերով զբաղվող աղջիկների քայլվածքով, կեցվածքով ու կանացիությամբ։

- Ի՞նչ սննդակարգի պետք է հետեւեն աղջիկները, որ ունենան մոդելային կառուցվածք:

- Դա շատ անհատական ​​է:  Սնվելու հարցում ես հավատարիմ եմ այն ​​սկզբունքին, որ կարելի է ուտել ամեն ինչ, բայց քիչ-քիչ, չափավոր։

- Իդեալական մոդելային կառուցվածքը դեռ շարունակո՞ւմ է մնալ 90/60/90-ը:

-Ես միշտ աբսուրդ եմ համարել այս չափորոշիչները, իսկ Հայաստանում նման չափորոշիչներով մոդել դժվար թե գտնես։ Ավելի շատ` հասակի հանդեպ պահանջ կա՝ 1,75 սմ:

Վերջերս Ձեր մոդելային դպրոցն ուսանած հադրութցի մոդել Վերա Սաֆարյանը մասնակցեց «Միսիս Եվրոպա 2022»-ին եւ զբաղեցրեց 2-րդ տեղը: Նման մրցույթների հաճախակի՞ եք ուղարկում մասնակցելու Ձեր մոդելային դպրոցում  սովորող աղջիկներին եւ կանանց:

— Այս տարի առաջին անգամն է, որ որոշեցի համագործակցել «Mrs. Universe» ընկերության հետ: Ծանոթության օրվանից ի վեր Վերան խոսում էր իր երազանքի մասին՝ մասնակցել գեղեցկության եւ մայրության միջազգային մրցույթին ու ներկայացնել Հայաստանը: Ես որոշեցի օգնել նրան՝ իրականացնել իր երազանքը: Վերային ճանաչում եմ մոտ երկու տարի: Մի տարի է ինչ պատրաստվում էինք մրցույթին. դեֆիլեի դասեր, հոգեբանական աջակցություն` լարված մրցակցային միջավայրում մի քանի տասնյակ գեղեցկուհիների միջեւ:  Միասին ընտրեցինք մրցույթի փուլերի հանդերձանքները եւ քննարկեցինք նրա զեկույցը՝ «Բռնության դեմ պայքար» թեմայով: Գոհ եմ Վերայի հետ մեր արդյունքից եւ հպարտ եմ, որ նա արժանապատվորեն հանդես եկավ ու ներկայացրեց հայ կնոջ կերպարը:

Ի դեպ, Վերան շատ ջերմությամբ է խոսում Ձեր մասին, ինչը չէի ասի մեկ այլ մոդելի՝ Լուսինե Հայրապետյանի դեպքում: Վերջերս նա ֆեյսբուքյան էջում Ձեր անձի հանդեպ մեղադրանքներով էր հանդես եկել: Նա՞ էլ պետք է մասնակցեր «Միսիս Եվրոպա 2022»-ին:

— Երկրորդ դեպքը ես իմ սխալն եմ համարում, որ այս աղջկան վստահել եմ այդքան կարեւոր եւ պատասխանատու առաքելության՝ ներկայացնել Հայաստանը «WOMAN of the Universe» մրցույթում:  Նա որոշում կայացրեց մասնակցել մրցույթի մեկնարկի նախորդ օրը: Ինձ վստահեցրեց, թե պատրաստ է եւ ցանկանում է մասնակցել, չնայած՝ ես նրան համոզում էի ու առաջարկում, որ հաջորդ տարի գնա` ավելի պատրաստված: Եվ, բնականաբար, քանի որ պատրաստ չէր մրցույթին այնպես, ինչպես պետք է լիներ, մրցույթում իր անհաջողությունների մեղքը բարդեց ինձ վրա: Նա մրցույթի ամեն ինչից դժգոհ էր: Ըստ երեւույթին, բավականաչափ ֆիլմեր էր տեսել, եւ մրցույթի վերաբերյալ նրա ակնկալիքներն ու պատկերացումները չարդարացան: Բայց մեղադրել ինձ ստելու, խաբեության, խարդախության մեջ, անգամ անցնել վիրավորանքների իմ փոքրիկ անչափահաս երեխայի հասցեի՞ն: Իմ կարծիքով, սա նրա անձնական հակակրանքն է իմ հանդեպ եւ ոչ թե դժգոհությունը մրցույթից: Օգտագործում էր իր լսարանը սոցիալական ցանցերում՝ տարածելով այս կեղծիքն ու խնդրելով բոլորին եւս տարածել: Ես ընդհանրապես վիրտուալ կյանքով չեմ ապրում, ժամանակս չեմ վատնում նրա վրա, որ ցույց տամ ինձ կամ կյանքս սոցիալական ցանցերում` անծանոթ մարդկանցից հավելյալ լայքերստանալու վրա:  Չգիտեմ՝ ծիծաղե՞մ, թե՞ զարմանամ, թե մեր ժամանակներում մարդիկ ինչ հեշտությամբ են ենթարկվում մանիպուլյացիայի եւ հավատում այն ​​ամենին, ինչ տեսնում են համաշխարհային համացանցում: Եթե ​​ես իսկապես սխալ էի, ինչո՞ւ նա չդիմեց ոստիկանություն կամ Հարկային տեսչություն, ինչպես ինքն էր պնդում իր գրառումներում: Նրա յուրաքանչյուր խոսքի համար պատասխան եմ պահանջում: Ես հայց եմ ներկայացրել դատարան: Բարի անունն ու համբավը նվաճվում է երկար տարիների ընթացքում, այն պետք է վաստակել: Եվ ես թույլ չեմ տա, որ այդքան անհիմն եւ անարդարացիորեն արատավորեն իմ բարի անունը, պատիվն ու արժանապատվությունը:  Սրանք ինձ համարպարզապես խոսքեր չեն, այլ իմ կյանքի ուղին է: Իմ շահերը դատարանում կներկայացնի փաստաբան Անահիտ Սարգսյանը, որին ես վստահում եմ: Ի վերջո, մեր գործն արդար է, մենք պայքարում ենք հանուն ճշմարտության եւ հանուն արդարության: Լյուսին նախապես տեղյակ է եղել մրցույթի բոլոր պայմաններին, նրան տրամադրվել է տեղեկատվություն, սակայն, ըստ երեւույթին, հարկ չի համարել դրան ծանոթանալ: Այս հարցի վերաբերյալ մանրամասները ներկայացրել եմ մեր դպրոցի ինստագրամյան եւ իմ ֆեյսբուքյան անձնական էջերում:

Նման իրավիճակներ հաճախակի՞ են լինում: Ի նկատի ունեմ միմյանց հաջողություններով ուրախանալու փոխարեն՝ հետմրցութային այսպիսի խոսակցությունները:

— Իմ կյանքում նման դեպքեր չեն եղել: "Mrs Globe 2015" մրցույթում ես շատ ընկերացա մի քանի մասնակիցների հետ, իսկ երբ 65 մասնակցից լավագույն 15-ը մեր ընկերներից միայն ես անցա, նրանցից ոչ մեկը չտխրեց: Նրանք վազում էին կուլիսներ, ինձ զգեստներ եւ կոշիկներ էին բերում, օգնում էին հագնվել, սանրում էին մազերս ու, առհասարակ, օգնում էին արագ պատրաստվել եւ բարձրանալ բեմ: Նախանձն ինձ համար ընդհանրապես անծանոթ զգացում է, բոլորին լավն եմ մաղթում: Եվ երբ Լյուսիին առաջարկեցի հանդես գալ մրցույթում, հավատում էի, որ կկարողանանք մրցանակ շահել, եւ նա Հայաստան կվերադառնա արժանավոր հայուհու նոր կարգավիճակով ու կերպարով: Ես նրա համար լավն էի ցանկանում, բայց, ըստ երեւույթին, նա չի հասկանում այս բառի իմաստը...

Ի վերջո, ոչ բոլորին է հաջողվում առաջին երեք տեղերը գրավել գեղեցկության մրցույթներում, ինչն էլ հաճախակի կարող է դեպրեսիաների հանգեցնել, նույնիսկ չարացնել կնոջը, աղջկան: Ըստ Ձեզ՝ ինչպե՞ս կարելի է հաղթահարել նմանատիպ դեպրեսիաները:

— Միգուցե: Ուստի, մրցույթի պատրաստվելիս, մեր դպրոցի հոգեբան Նաիրա Վանյանի հետ միասին աշխատում ենք աղջիկների հետ՝ նրանց տալով ճիշտ դիրքորոշում եւ հոգեբանական առողջ տրամադրվածություն: Եթե ​​կինը չար է ու նախանձ, նա տեղ չունի գեղեցկության մրցույթում, եւ նա ոչ մի կերպ չի հաղթահարի այդ զգացմունքները:  Արդյունքում, զայրույթն ու նախանձը թունավորում են միայն մեզ եւ մեր հոգիները: Նրանց, ում նախանձում են, մեծ հաշվով, դա ոչ մի կերպ չի վնասում: Ուզում եմ բոլորին մաղթել բարություն, իրական կյանք եւ իրական երջանկություն, այլ ոչ թե վիրտուալ ինտրիգներ ու կեղծիքներ: Ապրեք Ձեր իրական կյանքով, ամեն պահ: Նախքան ուրիշին վիրավորելը կամ մեղադրելը, նրան ձեր բացասական կարծիքը հայտնելը` նայեք ինքներդ Ձեզ եւ Ձեր կյանքի ուղուն: Եվ մտածեք, թե որքանով եք Դուք օգտակար հասարակությանը, մարդկանց եւ Երկիր մոլորակին:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ



«Ժողովուրդ». Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոքԼավրով. Պուտինին զարմացրել է Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելու Փաշինյանի որոշումը«Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞«Ժողովուրդ». Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվելԼավրով. Փաշինյանը հրավիրել է ԵՄ առաքելություն Հայաստան՝ Ադրբեջանին խոստանալով, որ դա կլինի 2 ամսով«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում ենԻրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ«Ժողովուրդ». Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունումՆիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել․ «Իրավունք»Ուկրաինական աղբյուրները հաստատել են. երկրի ողջ տարածքը գտնվել է ռուսական հարվածների տակՌուսական թիրախների թվում են Կրիվոյ Ռոգ ՋԷԿ-ը և Սրեդնեպրովսկայա ՀԷԿ-ը«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար«Իրավունք». Փաշինյանը փակագծերը չի բացում. Արեւմտամետները կասկածում են«Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունումԱյս գիշեր Ուկրաինան կիկին գտնվել է զանգվածային հարվածների տակՊուտինը վերակենդանացնում է ԽՍՀՄ-ը՝ Ռուսական կայսրությունը և ցանկանում է ամբողջությամբ գրավել Ուկրաինան. Զելենսկի (ՎԻԴԵՈ)2018-2020 թիվը մարդիկ հույսերով էին ապրում, 2020-ից սկսվեց Հայաստանի «կաշմառը» (ԱՆՈՆՍ)ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, որը որ իրենն է, չի լինելու այդպիսի բան․ դա անհնար է․ Ալեն ՍիմոնյանՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը կրկին կհանդիպենՊապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, մասնակցել օպերատիվ հավաքների շրջանակում ռшզմական տեխնիկայի ցուցադրությանը«Սկզբունքայնություն»՝ ՔՊ ոճով. Գագիկ Մելքոնյան, Անդրանիկ ՔոչարյանԱյսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքոԹուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-իՀենց ՀԱՊԿ-ն է աջակցել Երևանին ծանր իրավիճակներում, ՀՀ իշխանությունը չի խոսում դրա մասին․ ԼավրովՀայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. ՌԴ ԱԳՆ Մերժել ՀԱՊԿ-ը նշանակում է մերժել հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները. ՀարությունյանՓաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ)ՀՀ ղեկավարությունը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի հետ․ ԼավրովԻնչ չի կարելի և ինչ կարելի է անել Ավագ հինգշաբթինԱդրբեջանական լրատվամիջոցներում լայնորեն տարածվել է Փաշինյանի` «վտարանդի կառավարության» մասին այսօրվա հայտարարությունըԱրեգակի վրա հզոր բռնկման հետևանքով հազվագյուտ երևույթ է գրանցվել․ վերջին անգամ նման բան եղել է 1942-ինՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ ԿարապետյանԲաքուն ռազմական է հռչակում օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը (ֆոտո)Հնարավո՞ր է ձվերը ներկել թեյի տերևներով. Ինչպես ներկել ձվերը Զատկի համար (Video)Հայտնի է Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերըՆիկոլն Իլհամի փիառշիկն է դարձել.Yerevan TimesՀայկազ Բաղմանյանը հերքում է Սուրիկ Խաչատրյանից 10 մլն դրամ պարտք վերցնելը․ Հետք«Ինչ քայլեր էլ ձեռնարկեինք ԼՂ-ում, մեզ դեմ էր գլոբալ դաշինքը»․ ԷրդողանՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբանԵրևանում կիրականացվի 3-րդ Զատկական փառատոնըՊարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկիՔաղաքացիական անհայտ կորածների ընտանիքները սոցիալական աջակցության կշարունակեն ստանալՆրա մոտ հայտնաբերվել է շոկո տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված։Գերմանիայում դաշտերից մեկում հսկայական փոս է հայտնվել (լուսանկար, տեսանյութ)Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա 8-10 աստիճանովԳազայում սով է սպասվում. ԱՀԿՀայկ Մարությանը կուսակցություն է հիմնում, անունը որոշված է Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց«Գոյ» թատրոնը պատրաստ է գործունեություն ծավալել որպես անկախ թատրոն
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода