ՀՀ տարածքում արգելափակվել են «ՌՏՌ-Պլանետա»–ով հեռարձակվող Սոլովյովի հաղորդումները Հարցազրույց սակայն եթեր չգնաց, սա կարող է նշանակել երկու բան.Արթուր Համբարձումյան «Ժողովուրդ». Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք Լավրով. Պուտինին զարմացրել է Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելու Փաշինյանի որոշումը «Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞ «Ժողովուրդ». Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել Լավրով. Փաշինյանը հրավիրել է ԵՄ առաքելություն Հայաստան՝ Ադրբեջանին խոստանալով, որ դա կլինի 2 ամսով «Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են Իրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ «Ժողովուրդ». Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում

Փաշինյանը պարզապես ստում է, երբ ասում է, թե կողմ է ռուսական տարբերակին. Բաբուխանյան

Տեսանյութեր - ՍԻՄ

«Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման գործադիր կոմիտեի անդամ, ՍԻՄ կուսակցության նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻ հետ, ով օրերս է վերադարձել Ղրիմում եւ Մոսկվայում տեղի ունեցած միջազգային կոնֆերանսներից:

«ՄԵՐ ՇԱՐԺՈՒՄԸ ԺՈՂՈՎՐԴԻՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԱՅՍ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՓՈԽԵԼ ՄԵԶՆՈՎ»

— Պարոն Բաբուխանյան, նախորդ շաբաթ տիտղոսային ընդդիմությունը որոշեց վերադառնալ խորհրդարան՝ պատճառաբանելով, թե Արցախի եւ երկրի անվտանգության հետ կապված կարեւոր հարցեր կան: Այս փաստը սվիններով ընդունվեց հենց ընդդիմադիրներրի կողմից, հեգնանքով` իշխանության: Դուք ի՞նչ կասեք այս մասին:

— Խորհրդարան վերադառնալ-չվերադառնալ, փողոցում ցույց անել-չանել, սուր կամ ոչ սուր ելույթ ունենալ-չունենալ, ջրով շիշը մրցակից թիմի վրա նետել-չնետել. սրանք միջոցներ են, որպեսզի հասնես հիմնական նպատակին: Իսկ հիմնական նպատակը պետք է ընդգծված լինի ծրագրի մեջ: Այսինքն՝ ի՞նչ է ուզում ընդդիմությունը, ինչպե՞ս է ուզում դրան հասնել, ինչպե՞ս է պատկերացնում Հայաստանի եւ Արցախի ապագան, ինչպե՞ս է պատկերացնում մեր տնտեսության զարգացումը, հայ-թուրքական, հայ-ադրբեջանական հարաբերությունների, անվտանգության հարցերի լուծումները: Հարյուրավոր հարցեր կան, որոնց պետք է պատասխան տրվի ընդդիմության կողմից: Առաջին հերթին՝ խոսքն այն ընդդիմության մասին է, որն իրեն համարում է գլխավոր ընդդիմություն եւ պնդում էր, թե պետք է հաղթի անցած ընտրություններում ու շատ արագ շտապեց մասնակցել այդ ընտրություններին: Մենք ուզում ենք հասկանալ՝ ո՞րն է նրանց ծրագիրը, թե չէ խորհրդարան գնալ, նստել-չնստելը, այսպես ասած, վերջին հարցն է: Կարող ես նստել եւ սուր ելույթներով ներկայացնել քո ծրագիրը, բայց մեր ժողովրդի համար շատ անգամ անհասկանալի է, թե ինչպես են տեսնում մեր գործընկերները Հայաստանի ապագան, մեր առջեւ ծառացած շատ բարդ ու դժվար լուծելի խնդիրների հանգուցալուծումը: Սրա մասին է պետք խոսել, իսկ մնացածը տակտիկա է. կարող ես գնալ փողոցում այդ հարցերի վերաբերյալ պայքարել, խորհրդարանում, ԶԼՄ-ներով, էական չէ:

— Նույն տիտղոսային ընդդիմության ներկայացուցիչները դրան մի պատասխան ունեն, ասում են, որ նախ պետք է այս իշխանությանը հեռացնենք, բանակցողին փոխենք, որ նոր կարողանանք ներկայացնել մեր օրակարգը…

— Շատ սխալ մոտեցում է: Այո՛, այս իշխանություններին պետք է փոխել, բայց պետք է հասկանալ՝ ումո՞վ: Ինչպիսի՞ ծրագիր պետք է բերի այն ուժը, որն առաջարկում է փոխել այս իշխանություններին իրենով: Օրինակ՝ մեր շարժումը ժողովրդին առաջարկում է այս իշխանություններին փոխել մեզնով, որովհետեւ մենք առաջարկում ենք շատ կոնկրետ ծրագիր: Այն է՝ Ռուսաստանի հետ ամենասերտ, ամենաջերմ հարաբերություններ, Հայաստանի եւ Արցախի ներգրավում Ռուսաստան-Բելառուս-Հայաստան Միութենական պետության մեջ: Այսինքն՝ բոլոր հարցերի վերաբերյալ ունենք շատ կոնկրետ պատասխան: Եթե Հայաստանը մտնի Միութենական պետության մեջ, ապա կձեւավորվի մի ընդհանուր իրավական, տնտեսական, արտաքին քաղաքական դաշտ, ինչը թույլ կտա, որ մեր հայրենակիցները, որոնք մեկնել են Ռուսաստան (տարբեր գնահատականներով՝ 2,5-3 միլիոն հայ է այսօր ապրում ՌԴ-ում), մի մասը գոնե կվերադառնա, եւ մենք կկարողանանք առաջին հերթին լուծել դեմոգրաֆիական խնդիրը: Մենք տեսել ենք հայրենադարձություն, երբ Սովետական Սոցիալիստական Հայաստանը գտնվում էր Սովետական Միության կազմում: Հայրենադարձության երեք ալիք եղավ, ինչը թույլ տվեց, որ աշխարհի շատ կետերից հայերը գան Հայաստան, պահպանեն իրենց ազգային պատկանելիությունը, եւ բնակչությունն աճեց՝ հասնելով գրեթե 4 միլիոնի: Տնտեսական հարցերին  նույնպես պատասխանում ենք, որ Միութենական պետության կազմում լինելը նշանակում է Ռուսաստանի եւ, ինչու ոչ, նաեւ Բելառուսի տնտեսական պոտենցիալն ու հզորությունն օգտագործելու հնարավորություն՝ ի նպաստ մեր երկրի տնտեսության զարգացման: Ժամանակին, երբ ասում էինք, որ պետք է մտնենք ԵԱՏՄ, շատերը շների հացը կտրելով՝ ոռնում էին պատերի տակ, թե մեր անկախությունը հանձնում են, մաքսային անկախություն չենք ունենա եւ այլն: Մինչդեռ փորձը ցույց տվեց, որ ԵԱՏՄ մտնելով՝ Հայաստանի տնտեսությունը երկու անգամ ավելի զարգացրեց իր հնարավորությունները: Հայաստանի տնտեսությունն այսօր շատ ավելի հզոր է, քան թե եթե չմտներ ԵԱՏՄ-ի մեջ:

«ՆԻԿՈԼԻ ԵՎ ՆՐԱՆ ՇՐՋԱՊԱՏՈՂ ՈՒԺԵՐԻ ՊՈՐՏԸ ԿՏՐԱԾ Է ԱՐԵՎՄՈՒՏՔՈՒՄ»

— Իրավիճակ է փոխվել Նիկոլ Փաշինյանի մոտ: Նա ԱԺ ամբիոնից հայտարարեց, թե Հայաստանը դեռեւս 2021 թվականի հունվարից ընդունել է խաղաղության պայմանագրի համար ռուսական առաջարկները, պարզապես դրա մասին չի խոսել` կոռեկտությունից ելնելով: Ըստ նրա` Վալդայում ՌԴ նախագահի արած հայտարարությունը շատ կարեւոր ու էական էր, եւ Հայաստանի քաղաքական դաշտում այդ մոտեցումների առումով գրեթե կոնսենսուսային վիճակ է: Ըստ Ձեզ, այս անգամ որքանո՞վ է անկեղծ Նիկոլ Փաշինյանը:

— Նիկոլ Փաշինյանը երբեք անկեղծ եւ ազնիվ չի լինում: Նախեւառաջ, պետք է հարց տալ Նիկոլ Փաշինյանին՝ 2021 թվականի հունվարին կար արդյոք խաղաղության պայմանագրի տարբերակներ: Օրինակ, ես տեղյակ չեմ, որ այդ ժամանակվանից կային խաղաղության պայմանագրերի տարբերակներ: Եվ եթե նա կողմ է այս տարբերակին, այդ դեպքում՝ լոգիկան ո՞րն է, որ գնում է ԱՄՆ եւ Բրյուսել՝ քննարկելու այն մյուս տարբերակը, որին դեմ է: Եվ, ի վերջո, եթե նա միանշանակ կողմ էր ռուսական տարբերակին, ապա էլ ի՞նչ կարիք կար, որ Վլադիմիր Պուտինը Վալդայում հնչեցրեց, որ գոյություն ունի երկու տարբերակ, եւ եթե Հայաստանը, իհարկե, ազատ է ընտրելու դրանց միջեւ, բայց պետք է հաշվարկի այդ երկու տարբերակների հետեւանքները: Այսինքն՝ սա նշանակում էր, որ Հայաստանը դեռ չի կողմնորոշվել: Այնպես որ, ինչպես ասում են՝ գավառամտային խորամանկությունն ունի շատ կարճ ճանապարհ, որովհետեւ բախվում է տրամաբանական հարցադրումների հետ: Ինչ վերաբերում է կոնսենսուսին, ես չնկատեցի այն, մանավանդ երբ Արցախի Ազգային ժողովը վերջերս ընդունեց հայտարարություն, որտեղ շատ ուղիղ կերպով նշեց, թե ինչ է ուզում եւ ինչ չի ուզում Արցախը: Չի ուզում, որպեսզի Հայաստանը գնա արեւմտյան տարբերակով, սա եւս նշանակում է, որ Հայաստանը կարող է գնալ այդ ճանապարհով: Իսկ ես վստահ եմ, որ Նիկոլի եւ նրան շրջապատող ուժերի պորտը կտրած է Արեւմուտքում:

Այդուհանդերձ, ռուսական տարբերակի շուրջ Նիկոլ Փաշինյանը ասում է` եթե ընդդիմությունը հիմա այլ կարծիքի է եւ համարում է, որ Հայաստանը պետք է մերժի Ռուսաստանի առաջարկները, ճիշտ կլինի, որ նրանք դրա մասին բարձրաձայն հայտարարեն: Համենայնդեպս, ինքը կողմ է: Այսինքն` ստացվո՞ւմ է, որ այս հարցում գնդակն ընդդիմության դաշտում է:

— Սա մի փոքր խորամանկ քայլ է Նիկոլի կողմից: Եթե նա կողմ է, թող ինքն էլ ստորագրի, էլ ընդդիմությունից ի՞նչ է ուզում: Բայց, այո, ընդդիմությունը պարտավոր է ներկայացնել իր տեսակետը: Ինչպես գիտեք, շուրջ մեկ ամիս առաջ «Իրավունք TV»-ի տաղավարից ես կոչ արեցի ընդդիմությանը, որ կա երկու տարբերակ, եւ յուրաքանչյուրն այսօր պետք է ներկայացնի՝ ինչին է կողմ, ինչին՝ դեմ: Ոմանք ներկայացրին, ոմանք՝ ոչ, իմ մեծագույն հարգանքն առանձին պատգամավորների, որոնցից Գեղամ Մանուկյանն անգամ ԱԺ ամբիոնից պատռեց այդ արեւմտյան պայմանագրի տարբերակը: Բայց, որպեսզի խոսենք ընդդիմության հավաքական եւ միասնական կարծիքի մասին, պետք է լինեն կոնկրետ հայտարարություններ ամբողջ ընդդիմության կողմից, ինչը չենք լսում: Ավելին՝ Ռոբերտ Քոչարյանի վերջին ասուլիսի ժամանակ հնչեցին հարցեր, որոնք մինչեւ հիմա բաց են: Նա ողջունում էր Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների տան խոսնակի այցը Հայաստան, որի ընթացքում Նենսի Փելոսին կոչ էր անում Հայաստանին հրաժարվել Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերություններից: Օրինակ, ինձ համար հարց է՝ ինչո՞ւ եւ ինչպե՞ս կարելի է սա ողջունել: Կամ Ռոբերտ Քոչարյանը շատ միանշանակ ասում էր, որ դեմ է Ռուսաստան-Բելառուս Միութենական պետության մեջ Հայաստանի ներգրավմանը: Նույնպես լավ կլիներ հիմնավորվեր, եթե ինչ-որ բանի դեմ է կամ ինչ-որ բան ողջունում է, որովհետեւ դրանով է պայմանավորված, որպեսզի հասկանանք՝ ո՞ւր է գնում այդ ընդդիմությունը: Եվ այս առումով Նիկոլի տված հարցն ունի իր մեջ տրամաբանություն, որ՝ ընդդիմությունն այսօր պետք է պարզ եւ հստակ ասի՝ ո՞ւր է գնում: Սակայն, մյուս կողմից էլ Նիկոլն ընդդիմության հետ ի՞նչ գործ ունի: Եթե նա հասկանում է, որ ճիշտը դա է, թող դա էլ ստորագրի, ոչ թե մի օր վազի Բրյուսել, մի օր Արաբաթին ուղարկի Վաշինգտոն: Եթե կողմ ես, գնա միանգամից այդ ճանապարհով, էլ ինչո՞ւ ես տվայտանքների մեջ ընկնում՝ մեկ գնում այս կողմ, մեկ՝ այն: Եվ այդ դեպքում՝ ինչո՞ւ են քո լրատվամիջոցները հակառուսական տրամադրություններ տարածում, ինչո՞ւ թույլ չես տալիս, որ ՌԴ-ից հայ ժողովրդի բարեկամներն այցելեն Հայաստան, ինչո՞ւ ես անում այնպիսի հայտարարություններ, որ իբր վատ վիճակի մեջ դնես Ռուսաստանին՝ ՀԱՊԿ-ի հետ կապված: Այսպիսի հարցեր Նիկոլին կարելի է տալ առավոտից մինչեւ գիշեր, որովհետեւ նա միայն հայտարարություններով է կողմ ռուսական տարբերակին, իսկ իրականում ամեն ինչ անում է ի վնաս հայ-ռուսական հարաբերությունների: Էլի եմ ասում՝ այդ գավառամտային ճարպկության ականջները շատ արագ դուրս են գալիս եւ երեւում են:

«ԱԺԲ-Ն ԵՎ ԴՐԱ ՆՄԱՆՆԵՐԸ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ՁԵՌՔ ԵՆ ՏԱԼԻՍ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ, ԵԹԵ ՉԱՍԵՄ՝ ՈՒՂՂՈՐԴՎՈՒՄ Է ՆՐԱՆՑ ԿՈՂՄԻՑ»

«Ծռերի» ԱԺԲ-ն եւ այլ արեւմտամետներ Երեւանում կայանալիք ՀԱՊԿ գագաթաժողովին ընդդեմ այդ կառույցի ակցիաներ են նախաձեռնել: Սրան իշխանությունը որեւէ կերպ չի արձագանքնել, չլսելու են տալիս նաեւ այն, որ ԱԺԲ-ն մեր ռազմավարական դաշնակցին թշնամի պետություն է համարում: Ինչպե՞ս սա հասկանալ, երբ ընդամենն օրեր առաջ Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից շնորհակալություններ էր հայտնում ՌԴ նախագահին:

— Պետք է հասկանալ, որ Նիկոլ Փաշինյանը պարզապես ստում է, երբ ասում է, թե կողմ է ռուսական տարբերակին: Նա սա ասում է, որպեսզի բթացնի մարդկանց զգոնությունը եւ իր սեւ գործը մի հարմար պահի, ի վերջո, իրականացնի: Իսկ ինչ վերաբերում է ԱԺԲ-ին, հասկանալի է, որ պատվիրված գործողություններ են: Ինձ ռուսները հարց են տալիս. «Մենք եկել ենք մեր բյուջեի, մեր զինվորների, մեր ռազմական տեխնիկայի հաշվին պահում ենք Արցախը, Հայաստանի սահմանն ու ՀՀ այլ տարածքները: Եթե դա չանենք, Արցախը մեկ օրից հետո չի լինի, Հայաստանն էլ մեկ օրում կվերածվի լայն ու մեծ զանգեզուրյան միջանցքի, հիմա դուք ինչի՞ց եք դժգոհում»: Որեւէ մի հայ մարդ կարո՞ղ է դրան պատասխանել: Այն մարդիկ, ովքեր ասում են՝ Ռուսաստանը մեր թշնամին է, բողոքում են, պահանջում են, որ խաղաղապահները դուրս գան, ամբողջությամբ եւ նույնությամբ կրկնում են այն, ինչ ասում են այսօր ադրբեջանցիները: Ներողություն, ուրեմն՝ այդ մարդիկ հայ չեն, այլազգի են: Համենայնդեպս, նրանց եւ ադրբեջանցիների կարծիքը համընկնում է: Ափսոսում եմ, որ մեր մեջ կան նման մարդիկ, բայց նաեւ պատմականորեն կարող եմ ենթադրել, թե նրանց գենեզիսն ինչպիսին է: Նաեւ կարող եմ ենթադրել, թե այդ մարդկանց ֆինանսավորումը որտեղից է գալիս: Մի քանի անգամ դիմել եմ իշխանություններին՝ պարզաբանելու, թե որտեղից են այդ կազմակերպությունների եւ, այսպես ասած, գործիչների ֆինանսական աղբյուրները: Չէ՞ որ այդ ամենն անելու համար բավական լուրջ գումարներ են պետք: Իշխանությունը, եթե ուզենար, վաղուց ճշտած կլիներ: Բնականաբար, չեն ուզում, որովհետեւ ինչ-որ անում են ԱԺԲ-ն եւ դրա նմանները, ամբողջությամբ ձեռք է տալիս իշխանությանը, եթե չասեմ, որ կառավարվում  եւ ուղղորդվում է նրանց կողմից:

— Իշխանությունը պնդում է, թե մինչեւ տարեվերջ ամեն ինչ անելու են, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը ստորագրվի: Ընդդիմությունն էլ այս ֆոնին պասիվ դիրքում է: Քիչ ժամանակ է մնացել, ի վերջո, վճռական պահը հասունանո՞ւմ է, թե՞ դեռ հանրությանը հնարավոր է լինելու զբաղեցնել մանր «ռազբոռկա»-ներով:

— Փուլը վճռական է այնքանով, որ ցանկացած պահի կարող են իրադարձությունները ստանալ պատմական որակավորում: Դեռ չգիտենք, թե ուր կգնա ուկրաինական ճգնաժամը՝ դեպի բորբոքում, թե՝ նվազում: Իհարկե, պետք է պատրաստ լինել ցանկացած շրջադարձի: Մինչդեռ մյուս կողմից հասարակությանը փորձում են բթացնել, հանել նրա միջից ապագայի համար անհանգստության դրսեւորումները, ինչը նույնպես հակահայկական քայլ է:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



ՀՀ տարածքում արգելափակվել են «ՌՏՌ-Պլանետա»–ով հեռարձակվող Սոլովյովի հաղորդումները Հարցազրույց սակայն եթեր չգնաց, սա կարող է նշանակել երկու բան.Արթուր Համբարձումյան«Ժողովուրդ». Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոքԼավրով. Պուտինին զարմացրել է Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելու Փաշինյանի որոշումը«Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞«Ժողովուրդ». Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվելԼավրով. Փաշինյանը հրավիրել է ԵՄ առաքելություն Հայաստան՝ Ադրբեջանին խոստանալով, որ դա կլինի 2 ամսով«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում ենԻրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ«Ժողովուրդ». Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունումՆիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել․ «Իրավունք»Ուկրաինական աղբյուրները հաստատել են. երկրի ողջ տարածքը գտնվել է ռուսական հարվածների տակՌուսական թիրախների թվում են Կրիվոյ Ռոգ ՋԷԿ-ը և Սրեդնեպրովսկայա ՀԷԿ-ը«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար«Իրավունք». Փաշինյանը փակագծերը չի բացում. Արեւմտամետները կասկածում են«Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունումԱյս գիշեր Ուկրաինան կիկին գտնվել է զանգվածային հարվածների տակՊուտինը վերակենդանացնում է ԽՍՀՄ-ը՝ Ռուսական կայսրությունը և ցանկանում է ամբողջությամբ գրավել Ուկրաինան. Զելենսկի (ՎԻԴԵՈ)2018-2020 թիվը մարդիկ հույսերով էին ապրում, 2020-ից սկսվեց Հայաստանի «կաշմառը» (ԱՆՈՆՍ)ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, որը որ իրենն է, չի լինելու այդպիսի բան․ դա անհնար է․ Ալեն ՍիմոնյանՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը կրկին կհանդիպենՊապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, մասնակցել օպերատիվ հավաքների շրջանակում ռшզմական տեխնիկայի ցուցադրությանը«Սկզբունքայնություն»՝ ՔՊ ոճով. Գագիկ Մելքոնյան, Անդրանիկ ՔոչարյանԱյսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքոԹուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-իՀենց ՀԱՊԿ-ն է աջակցել Երևանին ծանր իրավիճակներում, ՀՀ իշխանությունը չի խոսում դրա մասին․ ԼավրովՀայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. ՌԴ ԱԳՆ Մերժել ՀԱՊԿ-ը նշանակում է մերժել հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները. ՀարությունյանՓաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ)ՀՀ ղեկավարությունը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի հետ․ ԼավրովԻնչ չի կարելի և ինչ կարելի է անել Ավագ հինգշաբթինԱդրբեջանական լրատվամիջոցներում լայնորեն տարածվել է Փաշինյանի` «վտարանդի կառավարության» մասին այսօրվա հայտարարությունըԱրեգակի վրա հզոր բռնկման հետևանքով հազվագյուտ երևույթ է գրանցվել․ վերջին անգամ նման բան եղել է 1942-ինՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ ԿարապետյանԲաքուն ռազմական է հռչակում օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը (ֆոտո)Հնարավո՞ր է ձվերը ներկել թեյի տերևներով. Ինչպես ներկել ձվերը Զատկի համար (Video)Հայտնի է Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերըՆիկոլն Իլհամի փիառշիկն է դարձել.Yerevan TimesՀայկազ Բաղմանյանը հերքում է Սուրիկ Խաչատրյանից 10 մլն դրամ պարտք վերցնելը․ Հետք«Ինչ քայլեր էլ ձեռնարկեինք ԼՂ-ում, մեզ դեմ էր գլոբալ դաշինքը»․ ԷրդողանՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբանԵրևանում կիրականացվի 3-րդ Զատկական փառատոնըՊարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկիՔաղաքացիական անհայտ կորածների ընտանիքները սոցիալական աջակցության կշարունակեն ստանալՆրա մոտ հայտնաբերվել է շոկո տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված։Գերմանիայում դաշտերից մեկում հսկայական փոս է հայտնվել (լուսանկար, տեսանյութ)Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա 8-10 աստիճանովԳազայում սով է սպասվում. ԱՀԿՀայկ Մարությանը կուսակցություն է հիմնում, անունը որոշված է
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода