Կոսաչովը թուրքերին սխալ հանեց. Վահան Բաբայան
Ներքաղաքական
«Երեկ ՌԴ Դաշնային Խորհրդի փոխնախագահ Կոնստանտին Կոսաչովը հարցազրույց էր տվել և ներկայացրել ՀԱՊԿ-ի հետ կապված որոշ կարծիքներ և զարմանալին այն է,որ հայրենի մամուլը բավականին միակողմանի ներկայացրեց այդ հարցազրույցը վերնագիր ընտրելով հենց այն նախադասությունը,որը կարող էր կրկին ՀԱՊԿ-ի և ՌԴ դեմ տրամադրել շարքային ընթերցողին՝տալով մեր մասին պատասխանի միայն առաջին մասը:
Բանը նրանում էր, որ Կոսաչովը ասել էր,որ հայ-ադրբեջանական հակամարտությունը ՀԱՊԿ անդամ յուրաքանչյուր երկրի իրավասությունների դաշտում է և ոչ թե ՀԱՊԿ տիրույթում«Конфликт между Арменией и Азербайджаном, с моей точки зрения, не относится к компетенции организации. Каждая из стран-членов ОДКБ определяет свое отношение к нему самостоятельно»,բայց մեր մամուլի աչքից «վրիպել» էր Կոսաչովի ասածի շարունակությունը,որ Թուրքիան միակողմանի դիրքորոշում ունենալով հայ-ադրբեջանական կոնֆլիկտում իրեն սխալ պահեց. «Я не идеализирую политику той же Турции — в армяно-азербайджанском конфликте она поддержала позицию одной стороны, и с моей точки зрения, здесь она ошибается»:
Այսինքն էն, որ Կոսաչովը լինելով ՌԴ Դաշնային Խորհրդի փոխնախագահ սխալ է հանում թուրքերին էդ հեչ,բայց որ ասել է,ՀԱՊԿ-ի յուրաքանչյուր երկիր իր որոշելիքն ունի էդ մեջ հա՞:Եվ ասեմ,որ նման բաները պատահական չեն ասվում,նամանավանդ օրերս Սիրիայում սրված ռուս-թուրքական թեմաների տիրույթում:Թուրքիայի հետ օրինակը նա բերում է նաև մատնանշելով Արևմուտքի կողմից Ուկրաինային միակողմանի աջակցության սխալ լինելու հարցում:
Պետք է արձանագրել սա և ստիպված չլինել կարդալ միակողմանի վերնագրեր,ինչը ցավոք մեր մամուլի մի զգալի մասի փեշակն է:Հարցազրույցը տեղադրում եմ մեկնաբանություններում», – գրել է Ռեֆորմիստների կուսակցության նախագահ ՎԱՀԱՆ ԲԱԲԱՅԱՆԸ: